Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                  հուլիսի 27-ին

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

      «4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հանրապետության նախագահի կողմից նշանակված անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև, եթե ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահը այդ մասին հրամանագիր է ընդունել:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

 

 

    ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ                                                                           Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

    2023 թվականի օգոստոսի 1

    Ստեփանակերտ

    ՀՕ-38-Ն