Ընդունված է 2023 թվականի
հուլիսի 27-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետ.
«21.1) իրականացնում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակում-ների կիրառումն ապահովող իրավական ակտերով սահմանված գործառույթները.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի օգոստոսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-37-Ն