«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                  հուլիսի 27-ին

 

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2018 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում.

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 12.1-ին, 12.2-րդ և 15.1-ին կետեր.

«3.1) պետական և տարածքային կառավարման մարմինների և (կամ) դրանց հիմ-նարկների և կազմակերպությունների գործառույթների, դրանց իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն և (կամ) կասեցում.

12.1) Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձակվող, համացանցի և ռադիոյի միջոցով տարածվող նյութի բովանդակության (կոնտենտի) սահմանափակում.             

12.2) Արցախի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում՝ ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից և սեփականության տեսակից) ինտերնետ հասանելիությունը.

15.1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից և սեփականության տեսակից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առա-ջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի.».

 2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային, բանկային, էներգետիկ, բնապահպանա-կան, կապի, առողջապահության և կրթության ոլորտներում պետական հատուկ քաղաքականության իրականացում, պետական գնումների հատուկ ընթացակարգի սահ-մանում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառու-թյան սահմանափակումներ, էներգետիկայի և կապի ոլորտում գործունեություն իրակա-նացնող կազմակերպությունների և անձանց համար պարտադիր կատարման ենթակա առաջադրանքների սահմանում, բնական ռեսուրսների օգտագործման և շահագործման հատուկ կարգի սահմանում.»:

 

Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի՝

1) 2-րդ մասում «գույքը Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճարի դիմաց» բառերը փոխարինել «գույքն» բառով, իսկ «այսուհետ` գույ-քի» բառերը «այսուհետ նաև՝ գույքի» բառերով.

2) 3-րդ մասում «գույքի օգտագործման դիմաց վճարելու և» բառերը հանել.

3) 4-րդ մասում «հասցեով» բառից հետո լրացնել «՝ զուգահեռաբար այն տեղադրելով Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնե-տային կայքում, եթե հրապարակման ենթակա տեղեկությունները գաղտնիք չեն պարու-նակում» բառերով.

     4) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «13. Այն դեպքերում, երբ գույքի օրինական տիրապետողը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ կամ գույքի սեփականատերը գտնվում  է Արցախի Հանրապետության սահ-մաններից դուրս, գույքը կարող է վերցվել անմիջապես` առանց սույն հոդվածի  2-12-րդ մասերով սահմանված պայմանների և ընթացակարգերի պահպանման: Գույքը կարող է վերցվել անմիջապես նաև այն դեպքերում, երբ սույն հոդվածի 2-12-րդ մասերով սահման-ված պայմանների և ընթացակարգերի պահպանումը և դրանով պայմանավորված գույքի օգտագործման հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետևանքների: Սույն մասով նախատեսված դեպքերում, առաջին իսկ հնարավորության ժամանակ, կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի`

    1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը.

    2) գույքի գտնվելու վայրը.

    3) գույքն օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ) և հրատապության հիմնա-վորումը.

   4) գույքի օրինական տիրապետողի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը), եթե հայտնի են, իսկ եթե ոչ` այն միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանք պարզելու համար.

   5) գույքը վերցնելու եղանակը և ժամանակը.

   6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը.

   7) արձանագրությունը կազմելու ժամանակը, վայրը.

   8) գույքն օգտագործման վերցնելու գործողությանը մասնագետ ներգրավելու դեպքում մասնագետի անունը, ազգանունը և ստորագրությունը.

   9) նշում սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված կարգի մասին:».

   5) 15-րդ մասում «Օրինական» բառը փոխարինել «Արձանագրությունը անհապաղ տե-ղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ օրինական» բառերով.

   6) 17-րդ մասի առաջին նախադասությունը հանել։

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

     «1.1. Արցախի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս Արցախի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները (մարմինների և կազմակերպությունների միջոցները և ուժերը), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշված միջոցա-ռումներն իրականացնելով որպես պետության պատվիրակած լիազորություն:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) դադարեցնում է, այդ թվում՝ վաղաժամկետ, իր կողմից նշանակվող պաշտոնատար անձանց լիազորությունները.»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

  1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «4) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային, բանկային, էներգետիկ, բնապահպանական, կապի, առողջապահության և կրթության ոլորտներում պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է պետական գնումների հա-տուկ ընթացակարգ, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները, ինչպես նաև սահմանում է էներգետիկայի և կապի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն-ների և անձանց համար պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ և բնական ռեսուրսների օգտագործման և շահագործման հատուկ կարգ.».

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետ.

    «8.1) սահմանում է Արցախի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման կարգը.»:

 

    Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

     «2. Արցախի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով սահմանված դեպքերում ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված միջոցառումները և սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` միջոցառումների պայմանով կիրառում կամ իրավունքների և ազատությունների պայմանով սահմանափակում:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

    ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ                                                                           Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

    2023 թվականի օգոստոսի 1

    Ստեփանակերտ

    ՀՕ-36-Ն