Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի      

                                                                   հուլիսի 27 -ին

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 135.1-ին և 135.2-րդ հոդվածներ.

 

« Հոդված 135.1. Զրպարտությունը

 

1. Զրպարտությունը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համ-բավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը`

     պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազա-րապատիկի չափով:

     2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պարբե-րաբար`

     պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

  Հոդված 135.2.

 Վիրավորանքը

          1. Վիրավորանքը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից  երկուհազա-

րապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտա-գործելով կամ հրապարակային այլ եղանակով.

2) կատարվել են անձի հանրային գործունեությամբ պայմանավորված.

     3) կատարվել են պարբերաբար՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականություն-ների կատարման, հանրային ծառայության կամ պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքա-գիծը։»:

 

      Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան         հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ                                                                               Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2023 թվականի օգոստոսի 1

  Ստեփանակերտ

  ՀՕ-33-Ն