«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 122-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 4-րդ մասում «հերթական» բառը հանել:
Հոդված 2. Օրենքի 130-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարած են համարվում հրաժարական տալու պահից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 27
Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն