Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը
28 հուլիսի 2023
28 հուլիսի 2023
Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան հայ ժողովրդին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում: