Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին
Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում «դրա» բառը փոխարինել «դատավորների ընդհանուր ժողովի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս՝
«5.1. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունեն արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ, դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` դատարանների նախագահների խորհուրդը, իսկ դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը:»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «ուղարկել» բառից հետո լրացնել «լրացուցիչ» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. մայիսի 15
Ստեփանակերտ
ՀՕ-21-Ն