
Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:
1978թ. ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը: 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Նույն տարում ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ : ավարտել է 1988-ին:
1983-1986թթ. աշխատել է Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությունում` որպես մեխանիկ:
1986-1987թթ. աշխատել է ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժնում որպես ավագ տեսուչ:
1987-1989 թթ.՝ ԼՂԻՄ վերահսկիչ-վերստուգիչ վարչության ավագ վերահսկիչ-վերստուգիչ:
1989-1992թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1987թ. վերջերից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին: 1991թ. սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Նույն թվականի դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ և եղել է նրա հրամանատարը: 1992-1993թթ. ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմագործողությունների:
1994-1997թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ:
Մասնակցել է Շուշիի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին:
1997թ. հուլիսից մինչև տարվա վերջ ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում` որպես հատուկ բաժնի պետ:
1998-2000թթ. աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական այնուհետև օպերատիվ վարչությունների պետ:
2000-2004թթ. աշխատել է որպես «Գառնի» ՍՊԸ տնօրեն:
2004թ.-ից աշխատել է «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:
2011- 2015թթ. աշխատել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:
«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր`համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր:
2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով նորից ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2015թ. մայիսի 21- 2018թ. հունիսի 8՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ:
2018թ հունիսի 7-ից դադարեցրել է անդամակցությունը «Ազատ հայրենիք» կուսակցությանը և «Հայրենիք» խմբակցությանը:
2018թ. հունիսի 8-ից ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 115 հրամանագիր,02.09.1999թ.), «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.), «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 39 հրամանագիր, 08.05.2003թ.), «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Մայրական երախտագիտութուն Արցախի քաջորդիներին» և մի շարք այլ հուշամեդալներով: