Ընդունված է 2014թ. հունիսի 26-ին
Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6-րդ մասը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով, իսկ «տարեկան» բառը` «կիսամյակային» բառով:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «Դատական ծառայողների վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Ընդ որում, դատական ծառայողի նկատմամբ, որպես խրախուսանքի տեսակ դրամական պարգևատրումը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Մինչև «Դատական ծառայողի վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումը դատական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:» նախադասությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. հունիսի 30
Ստեփանակերտ
ՀՕ-23-Ն