Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 29-ին

 

 

 

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները:

 

 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Հոդված 2.

Համաներման կիրառման շրջանակները

 

1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև սույն օրենքի ընդունման օրը ներառյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123-123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավա-խախտումների), 123.6, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ և 126-րդ, 128-րդ,     129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար վարչական ակտով՝ տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից և  նշանակված տուգանքի գումարի կեսը վճարելու պարտականությունից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, նշանակված տույժի գումարի կեսը  վճարվել է:

 

2. Համաներում չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» 2021 թվականի օգոստոսի 6-ի ՀՕ-95-Ն օրենքով ազատվել են տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից:

 

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 3.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-31-Ն