«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

                                                                                 

 

Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-175 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «կառավարությունը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ  կետ.

«5) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտում-ների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 180 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, որի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:»:

 

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ և 31-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության քրեական դատավարության» բառերը փոխարինել «Քրեական դատավա-րության» բառերով:

 

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան քաղաքացիական դատավարության» բառերը փոխարինել «Քաղաքացիական դատա-վարության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «Վարչական իրավա-խախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով» բառե-րով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-29-Ն