«Զբաղվածության մասին օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին

 

 

 Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.Զբաղվածության մասին 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ   19-րդ կետ.

«19) իր լիազորությունների սահմաններում ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.

«6.1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով նշված բնակավայրերից, Արցախի Հանրապետության Քաշաթա-ղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներից, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ հա-մայնքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի բռնազավթված մասից տեղահանված լինելու հանգամանքը.»:

 

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը` 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

       2023 թվականի հուլիսի 14

       Ստեփանակերտ

       ՀՕ-28-Ն