«Առեվտրի եվ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «Քաղաքացիական» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9.2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի աղյուսակում և 3-րդ մասում «0903 00 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով

2) 1-ին մասի աղյուսակում «1505» թիվը փոխարինել «1505 00» թվով, «1506» թիվը՝ «1506 00 000 0» թվով, «1510 00» թիվը՝ «1510» թվով, «1903» թիվը՝ «1903 00 000 0» թվով, «2006» թիվը՝ «2006 00» թվով, «2203» թիվը՝ «2203 00» թվով, «3002 20 000» թիվը՝ «3002 41 000 0» թվով, «3002 30 000» թիվը՝ «3002 42 000 0» թվով, «3211 00» թիվը՝ «3211 00 000 0» թվով և 51-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ  տողեր.

«

2404 12 000 0

նիկոտին պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում՝ միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

ծխախոտի արտադրանք

 

 

2404 19 000

նիկոտին չպարունակող, այդ թվում՝ ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում՝ միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

ծխախոտի արտադրանք

»,

 

3) 4-րդ մասում «3303» թիվը փոխարինել «3303 00» թվով:

 

Հոդված 4. Օրենքի 9.2-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում և 9.4-րդ հոդվածի 4-րդ մասում «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով, իսկ «1603» թիվը՝ «1603 00» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ար-տադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնար-կատերերի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ   2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2023 թվականի հունիսի 1-ը ներառյալ:

4. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ դրոշմա-պիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2023 թվականի հունիսի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի առանց դրոշմապիտակի իրացումը թույլատրվում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-27-Ն