Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ տասնհինգերորդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ վճարի գծով հարկային ստուգման ակտի ամսաթվից: Սույն կետով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի ընդհանուր գումարը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն