«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-125 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին, 2-րդ,    6-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածներում, 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «օրենքներով» և 14-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետում «իրենց հաշվառման վայրի հարկային մարմնի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմնի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը՝ «հարկային մարմին» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ տասնհինգերորդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված կարգավորման պարտադիր վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ կարգավորման պարտադիր վճարի գծով հարկային ստուգման ակտի ամսաթվից: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված կարգավորման պարտադիր վճարի ընդհանուր գումարը:».

2) 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված» բառերը փոխարինել «պակաս հաշվարկված» բառերով.

3) 6-րդ մասում «ցույց տրված» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների գծով գումարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ: Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի հավելվածի վերնագրից հանել «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-25-Ն