«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի  ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «աշխատանքների կատարման և» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «6 հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում, 15-րդ հոդվածի 38-րդ կետում և 31-րդ հոդվածում «1-ին կետի» բառերից հետո լրացնել «չորրորդ պարբերության» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1/ ապրանքի մատակարարումը՝ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ապրանքի մատակարարում է համարվում նաև՝

ա) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքի օտարումը,

բ) գրավատուի կողմից գրավառուին կամ գրավառուի նշած անձին ապրանքի (գրավի առարկայի) նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը,

գ) վարձատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը վարձակալին, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:»,

բ. առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերու-թյուն.

«Սույն կետի կիրառության իմաստով՝ ապրանքի մատակարարումը համարվում է  ԱԱՀ-ով հարկվող գործարք (գործառնություն), եթե ապրանքի մատակարարման վայրը, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, համարվում է Արցախի Հանրապետությունը:».

2) 2-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2/ աշխատանքի կատարումը՝ աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց.

3/ ծառայության մատուցումը՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝

ա) ապրանքի` վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաև գույքի՝ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը` տոկոսի գումարների մասով,

բ) փոխառության տրամադրումը,

գ) ոչ նյութական ակտիվի օտարումը,

դ) ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը.

4/ «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ապրանքի ներմուծումը:».

3) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածքից դուրս: Սույն պարբերության կիրառության իմաստով՝ տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ իրավաբանական անձանց և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածքից դուրս սկսվող և Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում, 11-րդ կետում, 8-րդ հոդվածի 1-ին, 15-րդ հոդվածի 21-րդ կետերում, 29-րդ կետի առաջին պարբերությունում,   31-րդ հոդվածում «և ծառայությունների» բառերից առաջ, 8-րդ հոդվածի 7-րդ կետում «ու ծառայությունների» բառերից առաջ, 15-րդ հոդվածի 43-րդ կետում «և (կամ) ծառայությունների» բառերից առաջ, 25-րդ հոդվածում, հավելվածի 3-րդ և 19-րդ կետերում «կամ ծառայությունների» բառերից առաջ լրացնել «, աշխատանքների կատարում» բառերի համապատասխան հոլովաձևերը:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 10-րդ կետում «կամ ծառայություններ» բառերից առաջ լրացնել «, աշխատանքներ կատարելու» բառերը.

2) 16-րդ կետում «ռեժիմի» բառը փոխարինել «մաքսային ընթացակարգի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ, 16-րդ հոդվածի 1-ին, 7-րդ կետերում և 30-րդ հոդվածում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 5-րդ կետում «կամ մատուցված» բառերից առաջ լրացնել «կամ կատարված աշխատանքի» բառերը.

2) 5-րդ և 7-րդ կետերում «կամ ծառայությունների» բառերից առաջ լրացնել «կամ աշխատանքների կատարման» բառերը.

3) 6-րդ կետում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «աշխատանքների անհատույց կատարման կամ» բառերը.

4) 10-րդ կետում «շենքերի» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության տարածքում գտնվող» բառերը, իսկ «չափով» բառից հետո՝ «, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում՝ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով» բառերը.

5) 12-րդ կետում «շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «շրջանառություն է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ, 15-րդ հոդվածի 2-րդ, 19-րդ հոդվածի 1-ին, 20-րդ հոդվածի 6-րդ և 26-րդ հոդվածի 2-րդ կետերից, 33-րդ, 391-ին և 442-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ, 15-րդ հոդվածի 17-րդ կետերում և 31-րդ հոդվածում «ավարտին» բառը փոխարինել «ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 9-րդ հոդվածում, 26-րդ հոդվածի 3-րդ կետում «ու ծառայությունների» բառերից առաջ, 10-րդ հոդվածում, 15-րդ հոդվածի 29-րդ կետի երկրորդ պարբերությունում, 19-րդ հոդվածում, 26-րդ հոդվածի 3-րդ կետում, 442-րդ հոդվածում «և ծառայությունների» բառերից առաջ, 26-րդ հոդվածի 2-րդ, 391-ին հոդվածի «ա», «բ» կետերում «կամ ծառայություններ» բառերից և դրանց հոլովաձևերից առաջ, 28-րդ հոդվածում «, ծառայությունների» բառից առաջ և 391-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «և ծառայությունները» բառերից առաջ լրացնել «, աշխատանքներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը:

 

Հոդված 13. Օրենքի 4-րդ բաժնի վերնագրում «ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերից առաջ լրացնել «, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 13-րդ և 242-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

 Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.

1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը, եթե՝

1) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայություններն անմիջակա-նորեն կապված են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող կամ կառուցվելիք անշարժ գույքի հետ։ Սույն կետում նշված աշխատանքներին և (կամ) ծառայություններին մասնավորապես վերաբերում են՝

ա) շինարարության նախապատրաստման և իրականացման (ներառյալ՝ հետախուզ-ման, նախագծման, դիզայներական, մոնտաժային, հեղինակային ու տեխնիկական վերահսկողության) աշխատանքները և ծառայությունները,

բ) անշարժ գույքի նորոգման, վերականգնման ու կանաչապատման աշխատանքները և ծառայությունները,

գ) անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (ներառյալ՝ անշարժ գույքի գնահատման ծառայությունները),

դ) անշարժ գույքը վարձակալության (այդ թվում՝ լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունները.

2) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայություններն անմիջականորեն կապված են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի) հետ, բացառությամբ շարժական գույքի վարձակալության (այդ թվում՝ լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների.

3) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները փաստացի մատուցվում են Արցախի Հանրապետության տարածքում.

4) կազմակերպությունը, որի պետական գրանցման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը, որի պետական հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` նրա բնակության վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը, կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական ստորաբաժանումը, որի գտնվելու վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը, ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական ստորաբաժանման կողմից

ա) արտոնագրերի, լիցենզիաների, ծանուցումների, թույլտվությունների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների և համանման այլ ծառայություններ,

բ) էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազաների (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) ծրագրերի մշակման աշխատանքներ, ծառայություններ, դրանց հարմարեցման ու ձևափոխման ծառայություն-ներ,

գ) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե-ներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղե-կատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

դ) անձնակազմի (աշխատակիցների) աշխատանքի տրամադրման ծառայություններ այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է այդ ծառայությունները ստացողի գործունեության վայրում,

ե) շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարձակալության (այդ թվում՝ լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով) վարձա-կալության (այդ թվում՝ լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ,

զ) պատվիրատուի համար սույն կետով սահմանված աշխատանքները կատարող և (կամ) ծառայությունները մատուցող կազմակերպություն և (կամ) անհատ ձեռնարկատեր ներգրավելու գործակալական ծառայություններ.

5) Արցախի Հանրապետությունում մշտական ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվում են բեռների և (կամ) ուղևորների փոխադրման այնպիսի տրանսպորտային ծառայություններ, որոնք սկսվում և ավարտվում են Արցախի Հանրապետության տարածքում.

6) աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը կամ աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` նրա բնակության վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը կամ աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը համարվում է Արցախի Հանրապետությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն մասի 1-4-րդ կետերով և սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

2. Աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Արցախի Հանրապետությունից դուրս, եթե՝

1) կազմակերպությունը, որի պետական գրանցման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը չի համարվում Արցախի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը, որի պետական հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում` նրա բնակության վայրը չի համարվում Արցախի Հանրապետությունը, կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական ստորաբաժանումը, որի գտնվելու վայրը չի համարվում Արցախի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական ստորաբաժանման կողմից).

2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի     1-ին մասի համաձայն, չի համարվում Արցախի Հանրապետությունը:

3. Եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից կատարվում են մի քանի տեսակի աշխատանքներ և (կամ) մատուցվում են մի քանի տեսակի ծառայություններ, և մի տեսակի աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը մյուս տեսակի աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ, ապա օժանդակ աշխատանքների կատարման կամ օժանդակ ծառայությունների մատուցման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների կատարման կամ հիմնական ծառայությունների մատուցման վայրը։»:

 

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետում «0106 90 009 0» թիվը փոխարինել «0106 49 000» թվով.

2) 8-րդ և 19-րդ կետերում «և կատարված ծառայությունների իրացումը» բառերը փոխարինել «օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը» բառերով.

3) 11-րդ կետում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «աշխատանքների կատարումը,» բառերը.

4) 42-րդ կետում «2022» թիվը փոխարինել «2024» թվով:

 

Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին կետից հանել «, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ» բառերը,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր.

«1.1/ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքների հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, բեռնաթափման, ուղեկցման և համանման այլ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման նկատմամբ.

1.2/ բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցման նկատմամբ: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա) բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Արցախի Հանրապետությունում (Հայաստանի Հանրապետությունում) և ավարտվում է Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածքից դուրս, կամ եթե այն սկսվում է Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապե-տության) տարածքից դուրս և ավարտվում է Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածքում,

բ) տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ իրավաբանական անձանց և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2/ միջազգային երթուղիներով մեկնող կամ ժամանող ուղևորներին անմաքս առևտրի խանութից ապրանքների մանրածախ վաճառքի, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից անմաքս առևտրի խանութի կազմակերպչին անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.».

4) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5/ միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի՝

ա) լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ,

բ) սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման, փոխադրման ընթացքում ուղևորներին ծառայությունների մատուցման նկատմամբ.

6/ այն միջնորդական ծառայությունների մատուցման նկատմամբ, որոնք անմիջա-կանորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.».

5) 8-րդ կետում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «աշխատանքների և (կամ)» բառերը, իսկ «մատուցման» բառից առաջ՝ «կատարման և (կամ)» բառերը.

6) 11-րդ կետում «նրանց մատուցվող» բառերից առաջ լրացնել «նրանց համար կատարվող աշխատանքների և (կամ)» բառերը.

7) երրորդ պարբերությունում «և մատուցված ծառայությունների» բառերը փոխարինել «, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում, 23-րդ հոդվածի 1-ին կետի յոթերորդ, ութերորդ պարբերություններում, 401-ին հոդվածում «և ստացված» բառերից առաջ, 23-րդ հոդվածի   1-ին կետի չորրորդ պարբերությունում, 26-րդ հոդվածի 4-րդ կետում «ու ստացված» բառերից առաջ, 27-րդ հոդվածի 1-ին կետում «, ստացված» բառից առաջ, հավելվածի 14-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերում «ապրանքների» բառից հետո լրացնել «, ընդունված աշխատանքների» բառերը:

 

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունում «և ստացված» բառերից առաջ լրացնել «, ընդունված այն աշխատանքների» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածում «հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի և» բառերը հանել և «դրական տարբերությունը» բառերից առաջ լրացնել «և հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածում «ռեժիմը» բառը փոխարինել «ընթացակարգը» բառով, իսկ «ազատ շրջանառության» բառերը՝ «ներքին սպառման» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածում «կամ ծառայությունները» բառերից առաջ լրացնել «կամ աշխատանքի կատարման արդյունքը փոխանցվել է աշխատանքն ընդունողին» բառերը, իսկ «պայմանագրի» բառից առաջ՝ «այդ» բառը:

 

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածում «և 24.2-րդ հոդվածների» բառերը փոխարինել «հոդվածի» բառով:

 

Հոդված 24. Օրենքի 33-րդ հոդվածում «պետական վարչության» բառերը փոխարինել «մարմնի ղեկավարի» բառերով, իսկ «կամ ստացված» բառերից առաջ լրացնել «կամ ընդունված աշխատանքների» բառերը:

 

Հոդված 25. Օրենքի 391-ին հոդվածի «բ» կետում «երրորդ անձանց» բառերից հետո լրացնել «համար կատարեին աշխատանքներ կամ նրանց» բառերը, իսկ «այդ» բառից հետո՝ «աշխատանքները փաստացի կատարած կամ» բառերը:

 

Հոդված 26. Օրենքի հավելվածի՝

1) 14-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «242-րդ,» բառը.

2) 15-րդ կետում «Ապրանքների ձեռքբերման» բառերից հետո լրացնել «, աշխատանքների ընդունման» բառերը:

 

Հոդված 27.

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-24-Ն