Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «սպիրտը» բառից առաջ լրացնել «էթիլային» բառը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում և 7-րդ հոդվածի 1-ին մասում «հանրապետության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում ««ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի`
1) 1-ին մասի աղյուսակի՝
ա. 10-րդ տողից հանել «(բացառությամբ 2403 99 90 090)» բառերը,
բ. 11-րդ տողում «2403 99 90 090» թիվը փոխարինել «2404 11 000 9» թվով.
2) 2-րդ մասում «հարկի» բառից առաջ լրացնել «ակցիզային» բառը:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «բ» կետում ««ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից» բառերը փոխարինել ««բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից» բառերով, իսկ «ռեժիմներով» բառը՝ «ընթացակարգերով» բառով.
2) «զ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ.
«է) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին:»:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1-ին և 2-րդ կետերում «հարկի վճարման» բառերից առաջ լրացնել «ակցիզային» բառը.
2) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հարկ վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարները պետական բյուջե են վճարում և հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ակցիզային հարկի հաշվարկները հարկային մարմին ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».
3) 4-րդ կետում «որոնց ներկայացման կարգը հաստատում է Արցախի Հանրապետու-թյան հարկային մարմինը» բառերը փոխարինել «բացառությամբ այն դեպքերի, երբ ճշտված հաշվարկները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին» բառերով.
4) 5-րդ և 6-րդ կետերից հանել «բանկային վճարմամբ» բառերը.
5) 5-րդ, 6-րդ և 61-ին կետերում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «և Հայաստանի Հանրապետությունում» բառերը, իսկ «սույն օրենքին համապատասխան վճարված» բառերը փոխարինել «հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված» բառերով.
6) 5-րդ կետի «բ» ենթակետում «դրանց համար դուրս գրված հաշվարկային փաս-տաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված ակցիզային հարկի գումարից՝ սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով» բառերով.
7) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդված.
«Հոդված 8.1. Ակցիզային հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականաց-ման կարգը
1. Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ակցիզային հարկի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
1) հումքի ձեռքբերման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ակցիզային հարկի հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը հումքը ձեռք բերողի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվել է մինչև ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.
2) համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների դուրս գրած հարկային հաշիվը հումքը ձեռք բերողի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ակցիզային հարկի հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:
2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի համար սահմանված կարգով և չափով հաշվարկված ու վճարված ակցիզային հարկի գումարները (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ակցիզային հարկի գումարները) հաշվանցվում (պակասեցվում) են՝
1) հումքի ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ակցիզային հարկի հաշվարկով, եթե ակցիզային հարկի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ.
2) հումքի ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ակցիզային հարկի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ակցիզային հարկի հաշվարկով:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին կետում՝
ա. «Արցախի Հանրապետության տարածքում» և «վճարված» բառերը հանել, իսկ «եթե նշված անձանց կողմից համապատասխան հարկային մարմին են ներկայացվում» բառերը փոխարինել «եթե առկա են» բառերով,
բ. «ա» ենթակետից հանել «Արցախի Հանրապետությունում» բառերը, իսկ «գումարով՝ օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները» բառերը փոխարինել «գումարի նշումով հարկային հաշիվները» բառերով,
գ. «բ» ենթակետում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով.
2) 2-րդ կետում՝
ա. «Հարկի» բառը փոխարինել «Ակցիզային հարկի» բառերով,
բ. «ա» ենթակետում «եռամսյակի» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով, իսկ «հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը» բառերը՝ «, սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի և (կամ) ներմուծման մաքսային հայտարարագրի հիման վրա՝ հարկ վճարողի դիմումը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «եթե» բառից հետո լրացնել «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ)» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-
դող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-23-Ն