Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 11-րդ հոդվածի 8-րդ, 8.3-րդ, 8.4-րդ, 14-րդ հոդվածի 1-ին, 17-րդ հոդվածի 1-ին, 18-րդ հոդվածի 4-րդ, 20-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «Արցախի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին (ռազմաուսում-նական հաստատությունների կուրսանտներին) տրվող դրամական ապահովությունը.».
3) 33-րդ կետում «Արցախի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով.
4) 36-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետ.
«37) «Շահութահարկի մասին» օրենքի 42-րդ հոդվածի «ե» և (կամ) «զ» կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ավելացված արժեքի հարկի) կամ վարձակալական վճարի (առանց ավելացված արժեքի հարկի) դրական տարբերությունը:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ) և (կամ) գույքի ձեռքբերման դիմաց եկամտի նկատմամբ՝ դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով և ներառվում է տասներկուերորդ ամսվա համար եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Արցախի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.
«10. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտների (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ) և (կամ) գույքի օտարման դիմաց եկամտի նկատմամբ՝ դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով և ներառվում է դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա համար տարեկան եկամուտների մասին հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Արցախի Հանրապետության պետական բյուջե տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 20-րդ հոդվածի 3.1-ին և 21.1-ին հոդվածի 2-րդ մասերից հանել «վերադաս» բառը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետից հանել «, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմա-նագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու)» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1) քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.».
3) երկրորդ պարբերությունում «2-6-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3.1-6-րդ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերի երկրորդ պարբերություններում «1-ին կետով» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ կետերով» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «ղարաբաղյան» բառը փոխարինել «արցախյան» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-22-Ն