Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ, 38-րդ հոդվածի 2-րդ, 43-րդ հոդվածի 2-րդ, 45.1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ, 53-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 54-րդ հոդվածի 3-րդ մասերից, 56-րդ, 64-66-րդ հոդվածներից հանել «պետական վարչության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 391-ին հոդվածից, 43-րդ հոդվածի 2-րդ, 45.1-ին հոդվածի 8-րդ, 8.1-ին, 9-րդ և 53-րդ հոդվածի 6-րդ մասերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության» բառերը:
Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի «ե» կետի՝
1) առաջին նախադասությունում «շենքերի» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության տարածքում գտնվող» բառերը, իսկ «չափով» բառից հետո՝ «, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը՝ դրանց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) 80 տոկոսից ոչ պակաս չափով» բառերը.
2) երկրորդ նախադասությունում «հողի հարկով» բառերից հետո լրացնել «(անշարժ գույքի հարկով)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 45.1-ին հոդվածի 6-րդ և 58-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «վերադաս» բառը:
Հոդված 5. Օրենքի 56-րդ հոդվածից հանել «համապատասխան» բառը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-21-Ն