Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «գ» կետում «հարկային պետական վարչության (այսուհետ՝ հարկային վարչություն)» բառերը փոխարինել «հարկային մարմնի (այսուհետ՝ հարկային մարմին)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 111-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 111.
1. Հարկման նպատակով երկու և ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբա-ժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.
2) միևնույն անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է երկու և ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`
1) անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.
2) անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները՝ անկախ տվյալ անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը՝
1) անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.
2) անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.
3) անձի կողմից մյուս անձին տվյալ տարվա որևէ օրվա դրությամբ տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ստացողի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը, ընդ որում՝ 51 տոկոսի հաշվարկի մեջ ներառվում են նաև մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ստացված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարները.
4) տվյալ տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանք-ների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառու-թյամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների.
5) տվյալ տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.
6) անձինք կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.
7) անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, և այդ գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ փոխառուի համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը.
8) ֆիզիկական անձն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ, 26-րդ և 284-րդ հոդվածներում «Արցախի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 4. Օրենքի 15.1-ին, 19-20.2-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 37-րդ հոդվածներից, NN 1 և 2 հավելվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
Հոդված 5. Օրենքի 15.1-ին հոդվածում «սույն» բառից առաջ լրացնել «(կամ)» բառը:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության հարկային վարչու-թյունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապե-տության մաքսային վարչությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 201-ին հոդվածից հանել «Արցախի Հանրապետության» բառերը:
Հոդված 8. Օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից և N 1 հավելվածից հանել «վերադաս» բառը:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24.
1. Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներ-կայացվող հաշվարկը (հայտարարագիրը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ տասնհինգերորդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում սույն մասով սահմանված տուգանքի կիրառության իմաստով՝ յուրաքանչյուր 15 լրացած օրվա հաշվարկը սկսվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարման ենթակա հարկային պարտավորության մեծությունն արտահայտող վարչական ակտի ամսաթվից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ հարկի գծով հարկային ստուգման ակտի ամսաթվից, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև այլ վարչական ակտի ամսաթվից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված հարկի ընդհանուր գումարը:»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածից հանել «(հայտարարագրեր)» բառը և դրա հոլովաձևը:
Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) վեցերորդ պարբերության 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետեր.
«3) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ ինքնա-վար էներգաարտադրողների արտադրած էլեկտրական էներգիայի հանձնումն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում՝ դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը.
4) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը և (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը:».
2) յոթերորդ պարբերության 3-րդ կետում «արտադրությամբ» բառից հետո լրացնել «և իրացմամբ» բառերը:
Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածի 12-րդ, 38-րդ և 40-րդ մասերում «Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Քաղա-քացիական օրենսգրքով» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-20-Ն