«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

                                                                           

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                   հունիսի 28-ին

 

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվա-կանի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության «համապատասխան բժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական ծառայության» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-ին հոդվածով.

 

«Հոդված 51.1 Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնա-ժողովը

 

Լիազոր մարմնի ղեկավարը ձևավորում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում է Արցախի Հանրապե-տության կառավարությունը::

 

Հոդված 3. Օրենքում «համապատասխան բժշկական հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ռազմաբժշկական հանձնաժողով» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        2023 թվականի հուլիսի 14

        Ստեփանակերտ

        ՀՕ-18-Ն