Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2020 թվականի ապրի-լի 30-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «լրիվ» բառից առաջ լրացնել «պետությունը, որտեղ հիմնադրվել է,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել ««Հարկային ծառայության մասին» օրենքի իմաստով հարկային մարմնի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում «իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե բառերը փոխարինել «դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետու-թյան կառավարության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-17-Ն