Ընդունված է 2011թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասի «տողերով» բառը փոխարինել «տողով» բառով:
Հոդված 2.Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 2-րդ կետը «հայեցողական» բառից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների,» բառերով.
2) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:»։
Հոդված 3.Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դատական դեպարտամենտի ղեկավարին` Դատարանների նախագահների խորհուրդը` Գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ.»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը`
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.
2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մասով» բառը փոխարինել «և հինգերորդ մասերով» բառերով.
2) 2-րդ մասի «թափուր պաշտոնն առաջանալուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում» բառերով.
3) 2-րդ մասը «կայքում» բառից հետո լրացնել «և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «առաջանալու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու» բառերով.
2) 2-րդ մասի «առնվազն հազար» բառերը փոխարինել «առավելագույն» բառով:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ներկայացուցիչ լինելու» բառերից հետո լրացնել «և ի պաշտոնե գործելու դեպքերի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «այդ պաշտոնում» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-67-Ն