Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ և 31-33-րդ հոդվածների 1-ին մասերում, 151-րդ և 179-րդ հոդվածներում, 189-րդ հոդվածի 5-րդ մասում, 203-րդ, 600-րդ և 928.1-ին հոդվածներում համապատաս-խանաբար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական» բառերը փոխարինել համապատասխանաբար «Քաղաքացիական», «Ընտանեկան», «Հողային» և «Քրեական» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ և 69-րդ հոդվածի 3-րդ մասերից, 73-րդ հոդվածի 1-ին մասից, 95-րդ հոդվածի 3-րդ մասից, 96-րդ, 97-րդ և 98-րդ հոդվածների       1-ին մասերից, 99-րդ, 101-րդ, 106-րդ, 108-րդ, 110-րդ, 111-113-րդ և 115-րդ հոդվածներից,  143-րդ հոդվածում՝ «օրենքով» բառից առաջ,  189-րդ հոդվածի 6-րդ մասից, 215-րդ, 222-րդ, 223-րդ, 251-րդ, 265-րդ և 266-րդ հոդվածներից, 299-րդ հոդվածի 2-րդ մասից և 4-րդ մասում՝ «օրենքով» բառից  առաջ, 825-րդ, 846-րդ, 1093-րդ, 1144-րդ, 1149-րդ, 1163-րդ,  1164-րդ, 1165-րդ և 1167-րդ հոդվածներից, 1178-րդ հոդվածի 4-րդ մասից, 1181-րդ հոդվածից, 1214-րդ հոդվածի 1-ին մասից, 1249-րդ հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ 1015-րդ հոդվածից՝ «Արցախի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «մամուլում» բառից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«4. Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հասարակական միավորումը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հասարակական միավորման կանոնադրու-թյամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«3. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնա-րինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1260-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի ամբողջ տեքստում, բացառությամբ 1304-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ 6-րդ գլխի վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը՝ «ԱՐՑԱԽԻ» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-15-Ն