Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» 2003 թվականի ապրիլի 23-ի ՀՕ-45 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Արհեստակցական միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության:»:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն