Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2002 թվա-կանի հոկտեմբերի 30-ի ՀՕ-10 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը
1. Պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Քաղաքա-ցիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում, 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 2-րդ մասում, 15-րդ հոդվածի 2-րդ մասում և 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում, 24-րդ հոդվածի 1-ին մասում և 25-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-13-Ն