«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2023 թվականի

                                                                                  հունիսի 28-ին

 

 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-49 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում, 35-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 5-րդ հոդվածի 3.1-ին և 6-րդ, 10-րդ հոդվածի  4-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ, 13-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 3-րդ, 18-րդ հոդվածի   2-րդ մասերում, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում և 7-րդ մասում, 27-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետում և 35-րդ հոդվածի 15-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրա-պետության Սահմանադրությունից (այսուհետ՝ Սահմանադրություն), Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից, ինչպես նաև Արցախի Հանրապե-տության վավերացրած միջազգային պայմանագրերից:»:

 

 

Հոդված 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «ՍՏԵՂԾՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ» բառերը:

 

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել «ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի» բառերը:

 

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կառավարչի կամ» բառերը.

2) 3-րդ մասում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետա-կան գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմ-նարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) գործել Սահմանադրությանը, սույն օրենքին, հիմնադրամի կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան.»:

 

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում «խորհրդի անդամներն» բառերը փոխարինել «խորհրդի նախագահը, համանախագահները և մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման» բառերը փոխարինել «Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստո-րագրում են հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը: Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:».

2) 2-րդ մասի 3-րդ կետում «նշելով» բառից հետո լրացնել «հիմնադրամի հոգա-բարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ» բառերը.

3) 4-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Քաղվածքի համապատասխանությունն արձանագրությանը հավաստում է հիմնադրա-մի մարմնի նախագահը կամ կառավարիչը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներն ստորագրում է հիմնադրա-մի հոգաբարձուների խորհրդի նախագահը:»:

 

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի իմաստով էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք   ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկ-ների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում:»:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում բառերը փոխարինել հանձնաժողովը մամուլում կամ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում բառերով.

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մասին» օրենքի իմաստով հարկային մարմինը (այսուհետ՝ Հարկային մարմին)» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանված ժամկետում սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշ-վետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հարկային մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախ-տումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հարկային մարմինը դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:»:

 

Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«Հոդված 39. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

 

1. Յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ, հիմնադրամը մամուլում կամ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություն-ներ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակի մասին.

2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատ-րաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:      

2. Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է Հարկային մարմինը։»:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                                       

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

      2023 թվականի հուլիսի 14

      Ստեփանակերտ

      ՀՕ-12-Ն