Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալա-կան պաշտպանության մասին» 1997 թվականի հոկտեմբերի 14-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում և ամբողջ տեքստում, բացառությամբ 18-րդ հոդվածի 2-րդ մասի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 2. Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
ա) մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը.
բ) ընդհանուր հիվանդությունը.
գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.
դ) մասնագիտական հիվանդությունը.
ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխա-տանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
զ) զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
է) զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
ը) Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
թ) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողու-թյունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
ժ) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
ժա) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
ժբ) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ ճառագայթային աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած խեղումը կամ վնասվածքը.
ժգ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Զբաղվածության մասին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում «Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և պայմանով» բառերը փոխարինել «Հաշմանդամների ներգրավումն արտաժամյա աշխատանքներում թույլատրվում է այն դեպքում» բառերով, իսկ 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 27-րդ և 34-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «նպաստներ,» բառից հետո լրացնել «ամենամսյա և» բառերը, 2-րդ մասում «ապահովությունն իրականացվում է» բառերը փոխարինել «ապահովությունը, ինչպես նաև նպաստների հատկացումը, ամենամսյա և միանվագ վճարումները իրականացվում են» բառերով, իսկ 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության, «Խոսող գրքերի» ձայնագրու-թյան, ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցման համար, ինչպես նաև հատուկ հեռուստահաղորդակցման միջոցների և հատուկ հեռախոսային սարքերի ձեռքբերումը իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:»:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «հաշմանդամներն օգտվում են սույն օրենքով և այլ օրենքներով հաշմանդամների համար նախատեսված իրավունքներից և արտոնություններից, բացառությամբ ամենամսյա դրամական օգնության» բառերը փոխարինել «հաշմանդամները սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներից և արտոնություններից օգտվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-11-Ն