«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ` նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:»:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ կազմակերպությունը պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ` նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:»:

Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածում 2-րդ մասը`

1) «բ» կետի «մինչև» բառից առաջ լրացնել «10.000 դրամից» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) մինչև 10.000 պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով` բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:»:  

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-24-Ն