Ն-1-02/20,ԱԺ-01-494,26.06.2023թ.,ՊԻ-011
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2019 թվականի մայիսի 30-ի ՀՕ-24-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «ներքին» բառը փոխարինել «ներքին (լոկալ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետում «Սահմանադրություն և օրենքներ» բառերը փոխարինել «Սահմանադրություն, Սահմանադրության փոփոխություններ և օրենքներ» բառերով.
2) 6-րդ կետում «ներքին» բառը փոխարինել «ներքին (լոկալ)», իսկ «աշխատանքային» բառը փոխարինել «աշխատանքային, քաղաքացիաիրավական» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2) Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Արցախի Հանրապետության կառավարությունը, Արցախի Հանրապետության պետական նախարարը և նախարարները (այսուհետ նաև՝ Արցախի Հանրապետության նախարարներ), Արցախի Հանրապետության պետական նախարարի և Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում գործող պետական մարմինների և Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները.».
2 3-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
3 6-րդ կետի «Արցախի Հանրապետության դատական» բառերը փոխարինել «Դատական» բառով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետ.
«3.1 Արցախի Հանրապետության պետական նախարարի կամ Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների հրամաններ.»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս.
1.1. Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների (Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, արտակարգ իրավիճակների պետական ծառայության) (այսուհետ՝ ուժային կառույցներ) այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերը կարող են չդրվել հանրային քննարկման::
Հոդված 6. Օրենքում լրացնել նոր 3.1-ին գլուխ.
«ԳԼՈՒԽ 3.1
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ
Հոդված 6.1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ
1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախքան արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացնելը պետք է համաձայնեցվի մյուս շահագրգիռ մարմինների հետ` դրանք ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում` 15-օրյա ժամկետում:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների ղեկավարների առարկությունները և առաջարկությունները, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքում կազմված ամփոփաթերթը կցվում են այդ նորմատիվ իրավական ակտի նախագծին:
3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններ և (կամ) առաջարկություններ ներկայացրած մարմինը նախագիծը մշակող մարմնի կողմից տեղեկացվում է ստացված դիտողությունների և (կամ) առաջարկությունների ընդունման և (կամ) չընդունման վերաբերյալ:
4. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ կարող է իրականացվել բանավոր՝ դրա վերաբերյալ նախագծի վրա նշագրում կատարելով:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1 1-ին մասի «Սահմանադրությանը և սույն օրենքին» բառերը փոխարինել «Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ նորմատիվ իրավական ակտերին» բառերով.
2 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում նախարարությունում, որից հետո տրվում է փորձագիտական եզրակացություն:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը (նաև՝ էլեկտրոնային տարբերակով) նախարարություն փորձաքննության է ուղարկվում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կամ նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի կամ Արցախի Հանրապետության կառավարության անդամի կողմից, որին կցվում են՝
1) նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը, որի մեջ շարադրվում է կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը,
2) ցանկ այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը,
3) տեղեկանք՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության և նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին,
4) իրավական փորձաքննության եզրակացություն՝ տրված նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) կողմից,
5) ամփոփաթերթ` նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և (կամ) առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:».
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․
«5. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները սահմանում է արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:».
5) 6-րդ մասի «փորձագիտական եզրակացության» բառերը փոխարինել «փորձաքննության» բառով։
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել․
2) 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, 3-րդ մասում «հանրային» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության» բառերը, իսկ «մարմնի» բառը փոխարինել «պետական հանձնաժողովի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1 2-րդ մասում «Արցախի Հանրապետության նախարարների կամ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների» բառերը փոխարինել «սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված մարմինների և անձանց, բացառությամբ Արցախի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի,» բառերով.
2 3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի կետերի «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով։
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի՝
1 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաև այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:».
2 9-րդ մասում «հաստատվող» բառից հետո լրացնել «սահմանվող» բառը:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ մասում «գրվում են» բառերից առաջ լրացնել «բաժինների, ենթաբաժինների և գլուխների վերնագրերը» բառերը:
Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ մաս.
10. Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերով սահմանվում են միայն դրանում նշված առանձին չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը, իսկ կարգավորման մանրամասները՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով::
Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս.
«2.1. Սահմանադրության փոփոխությունների անվանումը հիշատակելիս կամ այլ իրավական ակտում նշելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և «փոփոխություն» բառը:».
2 3-րդ մասի «նշվում է» բառերը փոխարինել «հետևյալ հաջորդականությամբ ներառվում են» բառերով:
Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1 վերնագրում «Նորմատիվ իրավական» բառերը փոխարինել «Իրավական» բառով, իսկ «նշելը» բառից հետո լրացնել «, տարբեր բնույթի իրավական ակտերի մեկ ակտում միավորելու արգելքը» բառերը.
2 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:».
3 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.
«3. Արգելվում է տարբեր բնույթի իրավական ակտերի միավորումը մեկ իրավական ակտում:»:
Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1․ Ընդունված նորմատիվ իրավական ակտերն ստորագրում է Սահմանադրությամբ, օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտերով այդպիսի լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
2. Արցախի Հանրապետության կառավարության որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության նախագահը:».
2 3-րդ մասում «վայրը» բառից առաջ լրացնել «ստորագրման» բառը:
Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասում ևս պետք է հաշվարկվի այդ ժամկետում բառերը փոխարինել հաշվարկվում է այդ ժամկետում, եթե առկա է «ներառյալ» բառը բառերով:
Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է թարգմանությունը կատարած մարմնի ղեկավարը:»:
Հոդված 20. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերով:
Հոդված 21. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1 վերնագրում «Նորմատիվ իրավական» բառերը փոխարինել «Իրավական» բառով․
2 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մաս.
«3.1. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նորմատիվ իրավական ակտը կարող է ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո՝ անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու պահից: Սույն մասում նշված ակտերի հրապարակում է համարվում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելը: Անկախ սույն մասի դրույթներից՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող միջպետական, միջկառավարական և Արցախի Հանրապետության ու այլ պետությունների միջգերատեսչական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի ընդունման մասին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:».
3) 4-րդ մասից հանել «, ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը» բառերը.
4) 7-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«7. Ներքին (լոկալ) իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ներքին (լոկալ) իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:»:
Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին գլխով.
«
Գ Լ ՈՒ Խ 6.1
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30.1. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, հանրային քննարկման և ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները
1. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու կամ արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերը ենթակա չեն փորձաքննության: Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կարող են չենթարկվել փորձաքննության և հանրային քննարկման: Ընդ որում, սույն մասում նշված նախագծերը դրանք մշակող կամ ընդունող մարմնի նախաձեռնությամբ կարող են դրվել հանրային քննարկման՝ այդ մարմինների սահմանած ժամկետով, իսկ փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Ռազմական դրություն հայտարարելու կամ արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես, իսկ արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը՝ հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
3. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ակտն ընդունած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակումից հետո նույն օրն ուղարկվում են պաշտոնական հրապարակման:
5. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակման պահից անմիջապես, դրանցով նախատեսված լինելու դեպքում:
6. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:
7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այն իրավական ակտերը, որոնք պայմանավորված են ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ, ուժի մեջ են մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:»:
Հոդված 23. Օրենքի 34-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.
«3. Մինչև նորմատիվ իրավական ակտի առանձին մասով սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել նորմատիվ իրավական ակտի առանձին մասի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտը գործում է անժամկետ:»:
Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «տեսակի» բառից հետո լրացնել «և բնույթի» բառերը:
Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով։
Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասում «հաստատված» բառից հետո լրացնել «սահմանված» բառը:
Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ակտն» բառը փոխարինել «ակտը, բացառությամբ Սահմանադրության,» բառերով.
2) 1-ին կետի ենթակետերի «,» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «Նորմատիվ իրավական ակտն» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության,» բառերով, իսկ 2-րդ և 3-րդ մասերում «իրավական ուժը» բառերը փոխարինել «իրավաբանական ուժը» բառերով։
Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «Նորմատիվ իրավական ակտը» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության,» բառերով, իսկ «որոշմամբ» բառը՝ «համապատասխան նորմատիվ իրավական ակտով» բառերով:
Հոդված 30. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «ակտը» բառը փոխարինել «ակտը, բացառությամբ Սահմանադրության,» բառերով:
Հոդված 31. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․
«3) գործում է ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.»։
Հոդված 32. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1 4-րդ մասում «մարմինները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի» բառերը․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս.
«4.1. Դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:».
3 8-րդ մասից հանել «, որը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը, պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ և դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ» բառերը:
Հոդված 33. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գործող օրենսդրությունը համապատասխանեցնել սույն օրենքի 14-րդ հոդվածին:
3. Սույն օրենքի 18-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունվող իրավական ակտերի վրա:
4. Սույն օրենքի 31-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների հաղթահարման դեպքերի վրա: 2008 թվականի հունիսի 22-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կանոններն ըստ հերթականության կիրառելիս նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառվում է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմին առաջնություն տալով:
5. Մինչև 2008 թվականի հունիսի 22-ն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:
6. Մինչև 2008 թվականի հունիսի 22-ն ուժի մեջ մտած և 2008 թվականի հունիսի 22-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև հակասության դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:
7. 2008 թվականի հունիսի 22-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև հակասության դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:
8. Մինչև 2008 թվականի հունիսի 22-ն ուժի մեջ մտած և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
|
|
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում առաջացած մի շարք խնդիրներով։ 2020 թվականին Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո պետական մարմիններից որոշները դուրս էին մնացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակից։ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ոլորտը համակարգող նորմատիվ իրավական ակտերով վերջիններս լիազորված են ընդունելու նորմատիվ իրավական ակտեր, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով ներառված չեն նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակում։ Օրենքով կարգավորված չէ այլ նորմատիվ իրավական ակտերում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը հիշատակելը։ Ներկայում տիրող իրավիճակը հաշվի առնելով, անհրաժեշտություն է առաջացել օրենքով կարգավորել նաև ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված իրավական ակտերի նախագծերի մշակման առանձնահատկությունները։ |
2. |
Առաջարկվող կարգավորումների բնույթը
|
|
Օրենքի նախագծով առաջարկվում է՝ 1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը․ 2) ներքին իրավական ակտը սահմանել նաև որպես լոկալ իրավական ակտ, իսկ կարգավորման հարաբերությունների շրջանակում ներառել նաև քաղաքացիաիրավական ոլորտը․ 3) նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն տալ նաև Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանմանը, Արցախի Հանրապետության պետական նախարարի և Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին․ 4) նախատեսել, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերը կարող են չդրվել հանրային քննարկման․ 5) սահմանել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ՝ ա․ նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախքան արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացնելը պետք է համաձայնեցվի մյուս շահագրգիռ մարմինների հետ` դրանք ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում` 15-օրյա ժամկետում․ բ․ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների ղեկավարների առարկությունները և առաջարկությունները, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքում կազմված ամփոփաթերթը կցվում են այդ նորմատիվ իրավական ակտի նախագծին․ գ․ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններ և (կամ) առաջարկություններ ներկայացրած մարմինը նախագիծը մշակող մարմնի կողմից տեղեկացվում է ստացված դիտողությունների և (կամ) առաջարկությունների ընդունման և (կամ) չընդունման վերաբերյալ․ դ․ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտի նախագծի համաձայնեցումը կարող է ձևակերպվել նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով, 6) սահմանել պետական-իրավական փորձաքննության իրականացումը Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան․ 7) Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի անվանումը համապատասխանեցնել գործող իրավակարգավորմանը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով. 8) Սահմանադրության փոփոխության անվանումը հիշատակելիս կամ այլ իրավական ակտում նշելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվեն «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և «փոփոխություն» բառը․ 9) Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերով սահմանել միայն դրանում նշված առանձին չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը, իսկ կարգավորման մանրամասները սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով. 10) այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարել «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում․ 11) արգելել տարբեր բնույթի իրավական ակտերի միավորումը մեկ իրավական ակտում․ 12) ընդունված նորմատիվ իրավական ակտն ստորագրելու իրավասությունը վերապահել Սահմանադրությամբ, օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտերով այդպիսի լիազորություն ունեցող պաշտոնատար անձը․ 13) պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրի պաշտոնական թարգմանության կատարած մարմնի ղեկավարը․ 14) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող իրավական ակտն ուժի մեջ մտնի այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու պահից․ 15) ներքին իրավական ակտն ուժի մեջ մտնի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ներքին իրավական ակտը հրապարակվի ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված կլինի այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավորվի նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավորվի հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը․ 18) սահմանել ռազմական կամ արտակարգ դրություն կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված իրավական ակտերի նախագծերի մշակման առանձնահատկությունները․ 19) նախատեսել, որ մինչև նորմատիվ իրավական ակտի առանձին մասով սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել նորմատիվ իրավական ակտի առանձին մասի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտն գործում է անժամկետ․ 20) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած կամ անվավեր կամ չեղյալ կամ վերացված ճանաչելու դեպքում Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանել որպես բացառություն․ 21) սահմանել, որ դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում․ 22) նախատեսել, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները սահմանում է արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը․ 23) սահմանել, որ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ (․․․․․)ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը․ 24) նախատեսել, որ նորմատիվ իրավական ակտի նախագիծը (նաև էլեկտրոնային տարբերակը) փորձաքննության ներկայացվում է կից փաստաթղթերով՝ ա․ նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը, որի մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը․ բ․ ցանկ այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը. գ․ տեղեկանք՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության և նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին․ դ․ պետական-իրավական փորձաքննության եզրակացություն՝ տրված նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) կողմից․ ե․ ամփոփաթերթ` նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են: |
3. |
Ակնկալվող արդյունքը
|
|
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը կհամապատասխանեցվի Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը և կվերացվեն գործնականում առաջացող խնդիրները։ Կընդլայնվի նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը և կսահմանվի ներքին իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետը։ Կհստակեցվի Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության անվանումը և ներառվող տվյալների հերթական հաջորդականությունը։ Պաշտոնական թարգմանության տեքստը կստորագրի թարգմանությունը կատարած մարմնի ղեկավարը: Կսահմանվի պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող իրավական ակտի ուժի մեջ մտնելը։ Կարգելվեն նորմատիվ իրավական ակտով նախատեսվող հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ կիրառելը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի ընդունման իրավասության փոխանցումն այլ մարմինների։ Օրենսդրորեն կկարգավորվեն ռազմական կամ արտակարգ դրություն կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված իրավական ակտերի նախագծերի մշակման առանձնահատկությունները։ Պաշտոնական պարզաբանում չի տրվելու դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ։ Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները սահմանելու է արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը։ Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում կկիրառվի նաև (․․․․․)ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը։ Գործնականում առաջացած խնդիրը վերաբերում էր հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտերի միջև ավելի վաղ ուժի մեջ մտածին առաջնություն տալուն: Միջազգային փորձը վկայում էր, որ գործող կարգավորումը չի բխում Ժողովրդաիշխանության սկզբունքի էությունից: Դրա էությունն այն է, որ ավելի ուշ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիրն է ներկայումս արտահայտում ժողովրդի կամքը, այլ ոչ թե ավելի վաղ ձևավորված օրենսդիրը: Արդյունքում, ավելի ուշ գրված օրենքը պետք է գերակայի ավելի վաղ ընդունված օրենքի նկատմամբ՝ ելնելով ժողովրդաիշխանության սկզբունքից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գործող օրենսդրությունը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածին: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Օրենքի նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի կողմից: |
5. |
Նախագծի նորմատիվ բնույթը
|
|
Օրենքի նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ այն պարտադիր վարքագծի կանոններ պարունակող իրավական ակտ է և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով: |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՎՈՂ
ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական և ներքին ներքին (լոկալ) իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին ներքին (լոկալ) իրավական ակտի ընդունում:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
2) օրենսդրական ակտ` Արցախի Հանրապետության ժողովրդի կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն և օրենքներ Սահմանադրություն, Սահմանադրության փոփոխություններ և օրենքներ.
6) ներքին ներքին (լոկալ) իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.
Հոդված 3. Նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը
1. Արցախի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`
2) Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Արցախի Հանրապետության կառավարությունը, Արցախի Հանրապետության պետական նախարարը և նախարարները (այսուհետ նաև՝ Արցախի Հանրապետության նախարարներ) և Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները.
2) Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Արցախի Հանրապետության կառավարությունը, Արցախի Հանրապետության պետական նախարարը և նախարարները (այսուհետ նաև՝ Արցախի Հանրապետության նախարարներ), Արցախի Հանրապետության պետական նախարարի և Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում գործող պետական մարմինների և Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները․
3) Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ).
6) Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը` Արցախի Հանրապետության դատական Դատական օրենսգրքով սահմանված դեպքերում, Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը` դատական ծառայության մասով.
Հոդված 4. Նորմատիվ իրավական ակտերի համակարգը
3. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միմյանց հետևյալ հաջորդականությամբ`
1) Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրեր և կարգադրություններ.
2) Արցախի Հանրապետության կառավարության որոշումներ.
3) Արցախի Հանրապետության նախարարների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամաններ.
3.1) Արցախի Հանրապետության պետական նախարարի կամ Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների հրամաններ.
4) համայնքի ավագանու որոշումներ.
5) համայնքի ղեկավարի որոշումներ:
Հոդված 5. Հանրային քննարկումների ներկայացվող նախագծերը
1. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:
1.1. Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների (Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, արտակարգ իրավիճակների պետական ծառայության) (այսուհետ՝ ուժային կառույցներ) այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերը կարող են չդրվել հանրային քննարկման:
2. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ:
ԳԼՈՒԽ 3.1
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ
Հոդված 6․1․ Նորմատիվ իրավական ակտի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ
1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախքան արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացնելը պետք է համաձայնեցվի մյուս շահագրգիռ մարմինների հետ` դրանք ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում` 15-օրյա ժամկետում:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների ղեկավարների առարկությունները և առաջարկությունները, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքում կազմված ամփոփաթերթը կցվում են այդ նորմատիվ իրավական ակտի նախագծին:
3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններ և (կամ) առաջարկություններ ներկայացրած մարմինը նախագիծը մշակող մարմնի կողմից տեղեկացվում է ստացված դիտողությունների և (կամ) առաջարկությունների ընդունման և (կամ) չընդունման վերաբերյալ:
4. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ կարող է իրականացվել բանավոր՝ դրա վերաբերյալ նախագծի վրա նշագրում կատարելով:
Հոդված 8. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները
1. Պետական-իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննություն) իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ նորմատիվ իրավական ակտերին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն), որից հետո տրվում է փորձագիտական եզրակացություն:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում նախարարությունում, որից հետո տրվում է փորձագիտական եզրակացություն:
3. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության է ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Արցախի Հանրապետության կառավարության անդամը:
4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը (նաև` էլեկտրոնային տարբերակով) նախարարություն փորձաքննության է ուղարկվում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կամ նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի կամ Արցախի Հանրապետության կառավարության անդամի կողմից, որին կցվում են՝
1) նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը, որի մեջ շարադրվում է կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը,
2) ցանկ այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը,
3) տեղեկանք՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության և նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին,
4) իրավական փորձաքննության եզրակացություն՝ տրված նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) կողմից,
5) ամփոփաթերթ` նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և (կամ) առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:
5. Փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:
5. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները սահմանում է արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը։
6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձագիտական եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձագիտական եզրակացության փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:
Հոդված 9. Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը
1. Փորձաքննության չեն ենթարկվում ռազմական և արտակարգ դրություն, արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերը:
2. Փորձաքննության չեն ենթարկվում հանրաքվե կամ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընտրությունների ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
3. Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի պետական հանձնաժողովի որոշումների նախագծերը:
Հոդված 10. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունը
1. Եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվածների, տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո այն ընդունում և ուղարկում է պաշտոնական հրապարակման: Փորձաքննության բացասական փորձագիտական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում ակտը կարող է ուղարկվել հրապարակման` գրավոր տեղյակ պահելով նախարարությանը:
2. Եթե Արցախի Հանրապետության նախարարների կամ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված մարմինների և անձանց, բացառությամբ Արցախի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել պաշտոնական հրապարակման` փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո: Փորձաքննության բացասական փորձագիտական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կարող է նախագիծը և բացասական փորձագիտական եզրակացությունը ներկայացնել Արցախի Հանրապետության նախագահի քննարկմանը: Արցախի Հանրապետության նախագահի կողմից փորձաքննության բացասական փորձագիտական եզրակացությանը չհամաձայնվելու դեպքում ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն կարող է ուղարկել հրապարակման՝ գրավոր տեղյակ պահելով նախարարությանը Արցախի Հանրապետության նախագահի դիրքորոշման մասին:
3. Եթե նախարարությունը գտնում է, որ հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Սահմանադրության կամ սույն օրենքի պահանջներին, ապա դիմում է դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
Հոդված 13. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները
1. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններն են`
1) ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը.,
2) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը. ,
3) վերնագիրը. ,
4) հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին. ,
5) տեսակի անվանումը. ,
6) ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:
Հոդված 14. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը
4. Նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միևնույն վերնագիրը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող իրավական ակտերի վերնագրերի:
Հոդված 15. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը
1. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում և չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաև այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:
…
9. Նորմատիվ իրավական ակտով հաստատվող սահմանվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները, ձևաթղթերը և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով: Հավելվածներն առանց տվյալ նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը հղում են պարունակում այդ հավելվածներին:
Հոդված 16. Նորմատիվ իրավական ակտի մասերը, դրանց համարակալումը և վերնագրերը
10. Նորմատիվ իրավական ակտի բաժինները, ենթաբաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժինները, ենթաբաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը, բաժինների, ենթաբաժինների և գլուխների վերնագրերը գրվում են մեծատառերով և դրանց վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:
Հոդված 19. Նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառումը
10. Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերով սահմանվում են միայն դրանում նշված առանձին չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը, իսկ կարգավորման մանրամասները՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 20. Նորմատիվ իրավական ակտի անվանումը և դրա հիշատակումը
1. Սահմանադրության անվանումը հիշատակվում կամ այլ իրավական ակտում նշվում է, հղումներ կատարվում են (այսուհետ` հիշատակելիս) «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով:
2. 2006 թվականի Սահմանադրության անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են դրա ընդունման տարին և «Սահմանադրություն» բառը:
2.1. Սահմանադրության փոփոխությունների անվանումը հիշատակելիս կամ այլ իրավական ակտում նշելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և «փոփոխություն» բառը:
3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը և «օրենք» բառը:
Հոդված 21. Նորմատիվ իրավական Իրավական ակտի հերթական (գրանցման) համարը և բնույթը նշելը, տարբեր բնույթի իրավական ակտերի մեկ ակտում միավորելու արգելքը
2. Նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին: Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:
3. Արգելվում է տարբեր բնույթի իրավական ակտերի միավորումը մեկ իրավական ակտում:
Հոդված 22. Նորմատիվ իրավական ակտի տեքստի ստորագրումը և հաստատումը
1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստն ստորագրում են`
1) Արցախի Հանրապետության օրենքը, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը և կարգադրությունը` Արցախի Հանրապետության նախագահը.
2) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.
3) Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների, կարգավորող հանձնաժողովների որոշումները` այն ընդունող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձը.
4) Արցախի Հանրապետության պետական նախարարի կամ նախարարի հրամանը` համապատասխանաբար` Արցախի Հանրապետության պետական նախարարը կամ նախարարը.
5) Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանները՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները.
6) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները` համայնքի ղեկավարը.
7) այլ իրավական ակտերը` իրավական ակտն ընդունելու կամ ստորագրելու լիազորություն ունեցող մարմնի պաշտոնատար անձը:
1. Ընդունված նորմատիվ իրավական ակտերն ստորագրում է Սահմանադրությամբ, օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտերով այդպիսի լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
2. Արցախի Հանրապետության կառավարության որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության նախագահը, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նախատեսված դեպքում՝ Արցախի Հանրապետության պետական նախարարը:
2. Արցախի Հանրապետության կառավարության որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության նախագահը:
3. Ստորագրությունը դրվում է նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման (հաստատման) տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրման վայրը:
Հոդված 23. Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ
6. Նորմատիվ իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը: Եթե ժամկետը նշված է ամսաթվերով, ապա ժամկետի վերջին օրը ևս պետք է հաշվարկվի այդ ժամկետում հաշվարկվում է այդ ժամկետում, եթե առկա է «ներառյալ» բառը: Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: Ժամերը գրվում են թվերով` քսանչորսժամյա ռեժիմով: Ժամերը նշելիս ժամը և րոպեն արտահայտող թվերի միջև դրվում է երկու կետ, իսկ դրանցից առաջ նշվում է «ժամը» բառը:
Հոդված 24. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը
3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:
3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է թարգմանությունը կատարած մարմնի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՏ ՄՏՆԵԼԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 25. Նորմատիվ իրավական Իրավական ակտերի ուժի մեջ մտնելը
3.1. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նորմատիվ իրավական ակտը կարող է ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո՝ անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու պահից: Սույն մասում նշված ակտերի հրապարակում է համարվում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելը: Անկախ սույն մասի դրույթներից՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող միջպետական, միջկառավարական և Արցախի Հանրապետության ու այլ պետությունների միջգերատեսչական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի ընդունման մասին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4. Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:
7. Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ ակտերի, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող ներքին ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:
7. Ներքին (լոկալ) իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ներքին (լոկալ) իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:
Գ Լ ՈՒ Խ 6.1
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30.1. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, հանրային քննարկման և ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները
1. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու կամ արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերը ենթակա չեն փորձաքննության: Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կարող են չենթարկվել փորձաքննության և հանրային քննարկման: Ընդ որում, սույն մասում նշված նախագծերը դրանք մշակող կամ ընդունող մարմնի նախաձեռնությամբ կարող են դրվել հանրային քննարկման՝ այդ մարմինների սահմանած ժամկետով, իսկ փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Ռազմական դրություն հայտարարելու կամ արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես, իսկ արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետության ն ախագահի հրամանագիրը՝ հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
3. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ակտն ընդունած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակումից հետո նույն օրն ուղարկվում են պաշտոնական հրապարակման:
5. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակման պահից անմիջապես, դրանցով նախատեսված լինելու դեպքում:
6. Ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:
7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այն իրավական ակտերը, որոնք պայմանավորված են ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ, ուժի մեջ են մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:
Հոդված 34. Նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը
3. Մինչև նորմատիվ իրավական ակտի առանձին մասով սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել նորմատիվ իրավական ակտի առանձին մասի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտն գործում է անժամկետ:
Հոդված 38. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընդհանուր կանոնները
2. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով:
Հոդված 39. Նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցումը
2. Նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման մասին նորմատիվ իրավական ակտով պետք է սահմանվեն`
1) նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման պատճառը, նպատակը և ժամկետը.,
Հոդված 40. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը
…
6. Սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, բացառությամբ այդ մասով հաստատված սահմանված հավելվածի:
7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 41. Նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը
1. Նորմատիվ իրավական ակտն ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում`
1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե`
ա. վերացել է նորմատիվ իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը,․
բ. նորմատիվ իրավական ակտով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ նորմատիվ իրավական ակտով,․
գ. ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, որին հակասում են այդ նորմատիվ իրավական ակտի դրույթները,․
դ. ուժի մեջ է մտել Արցախի Հանրապետության միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ նորմատիվ իրավական ակտը:
Հոդված 42. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելը
1. Նորմատիվ իրավական ակտն Նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը իրավաբանական ուժը կարող է կորցնել այդ իրավական ակտի ընդունման պահից, իսկ այն դեպքում, երբ անվավերության հիմքն առաջացել է նորմատիվ իրավական ակտն ընդունելուց հետո, ապա անվավերության հիմքի առաջացման պահից` հանրային շահերի պաշտպանությունից ելնելով՝ անվավեր ճանաչելու մասին ակտով ուղղակիորեն նախատեսելու դեպքում:
Հոդված 43. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչելը
1. Նորմատիվ իրավական ակտը, Նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե ընդունված նորմատիվ իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ նորմատիվ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:
Հոդված 44. Նորմատիվ իրավական ակտը վերացված ճանաչելը
1. Նորմատիվ իրավական ակտը ակտը, բացառությամբ Սահմանադրության, վերացված է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:
Հոդված 46. Իրավական կոլիզիաների լուծման կանոնները
1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝
1) գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.
2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.
3) գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.
3) գործում է ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.
4) գործում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:
Հոդված 48. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը և պարզաբանման իրավասու մարմինները
4. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալիս են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինները, բացառությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի:
4.1. Դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում պաշտոնական պարզաբանում չստանալու դեպքում դիմող անձն իրավասու է նորմատիվ իրավական ակտի պահանջներն իրականացնելիս առաջնորդվելու իր ներկայացրած պարզաբանման տարբերակով, որը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը, պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ և դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:
Հոդված 52. Անցումային դրույթներ
1. Այն նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները Արցախի Հանրապետության Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել: Սույն մասով նախատեսված ակտերի գործողությունը կարող է դադարեցնել այդ ակտերով սահմանված հարաբերությունները կարգավորելու իրավասություն ունեցող մարմինը:
2. Մինչև սույն օրենքի 28-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների լրացուցիչ ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Արցախի Հանրապետության Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ԱԺ աշխատակազմի փորձագիտական ծառայությունում:
Նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի կիրառության ընթացքում առաջացած մի շարք խնդիրներով:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կապված են օրենսդրական ակտերի նախագծերի մշակման գործընթացի հետ:
Նախագծի ընդունման դեպքում նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն կտրվի նաև Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանմանը, ԱՀ պետական նախարարի և ԱՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և ԱՀ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին:
Նախագծով նախատեսվում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային կառույցների այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերը կարող են չդրվել հանրային քննարկման:
Նախագծով առաջարկվում է ԱՀ ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, ուժային մարմինների այլ գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերով սահմանել միայն դրանում նշված առանձին, չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը, իսկ կարգավորման մանրամասները սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Նախագծով առաջարկվում է իրավական ակտերի կոլիզիաների խնդիրների հետ կապված հարցերը լուծելիս, այսինքն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց դրույթների միջև անհամապատասխանության դեպքում, առաջնահերթ կիրառել ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը կամ դրանց դրույթները:
Նախագծով առաջարկվում է նաև օրենսդրական տեխնիկայի և նորմատիվ իրավական ակտերի մշակման մի շարք կարգավորումներ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կվերացվեն նորմատիվ իրավական ակտերի մշակման հետ կապված գործնականում առաջացող խնդիրները:
Միաժամանակ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարվող փոփոխությունը հանել, քանի որ Սահմանադրությունը և Սահմանադրության փոփոխությունները մեկ ամբողջություն են:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
Փորձագիտական ծառայության պետ՝ Ռ. Մարտիրոսյան
Փորձագետ` Անի Սարգսյան