«Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

Ն-1-02/21,ԱԺ-01-495,26.06.2023թ.,ՊԻ-011

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին հոդված.

 

«Հոդված 5.1. Հարցում կատարելը

1. Մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված կատարողական վարույթներով հարկադիր կատարողը հարցումներ է կատարում հարկային մարմին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն մատուցող մարմին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական մարմիններ և կազմակերպություններ:

2. Պետական մարմինները և այլ կազմակերպությունները պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:»։

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«3. Փորձագետը գրավոր եզրակացություն է տալիս հարկադիր կատարողի՝ փորձագետ նշանակելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով:»։

 

Հոդված 3. Օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասում «Պարտապանին պատկանող» բառերից հետո լրացնել «բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող» բառերը։

 

 Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

 

«Հոդված 18. Կատարողական թերթ տալը

  1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի)՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  2. Դիմումը կարող է ներկայացվել կատարողական թերթն ինչպես դատական ակտի ամբողջ եզրափակիչ մասով, այնպես էլ դրա մի մասով տրամադրելու պահանջով: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց: Պարտավորեցման հայցի բավարարման մասին եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու դիմումին կցվում է նաև վարչական մարմնի կողմից տվյալ դատական ակտի կամովին չկատարման փաստը հավաստող ապացույց:
  3. Դիմումի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար՝ դիմումը ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրում:
  4. Դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:
  5. Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝

1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց.

2) կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին.

3) լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

4) դատական ակտը չի ենթադրում կատարում.

5) նախկինում տվյալ պահանջի մասով կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է սույն մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, և այդ հիմքը վերացել է դատական ակտում տեղ գտած վրիպակն ուղղելու միջոցով:

  1.  Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը վերաբերում են կատարման ենթակա ակտի մի մասին, ապա դատարանը որոշում է կայացնում կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին՝ չմերժված մասով տալով կատարողական թերթ:
  2. Կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը:
  3. Դատարանի՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և կատարողական թերթ տալու դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել: Կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել մերժման մասով:
  4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
  5. Օրենքով և սույն հոդվածի 11-13-րդ մասերով նախատեսված դեպքերում կատարողական թերթը տրվում է առանց այդ մասին դիմում ներկայացնելու:
  6. Անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ:
  7. Արցախի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 13. Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է օրենքով սահմանված կարգով այդ դատավճիռն Արցախի  Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Արցախի  Հանրապետության իրավասու դատարանը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:

 

 Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «դ» կետը շարադել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

դ) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում, քաղաքացու անձնագրային տվյալները, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի..

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.

«3. Կատարողական թերթում վրիպակ հայտնաբերվելու դեպքում հարկադիր կատարողի, պարտապանի կամ պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ կատարողական թերթ տված դատարանը որոշում է կայացնում վրիպակի ուղղում կատարելու մասին և կատարողական թերթի ճշգրտված տարբերակն ու համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է կողմերին և հարկադիր կատարման ծառայություն: Կատարողական թերթում վրիպակի ուղղումը կարող է կատարվել մինչև կատարողական թերթի կատարումը:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «հետաձգել» բառից առաջ լրացնել «պարտապանի դիմումով» բառերը։

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

2. Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն

«Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:».

2) 3-րդ մասում «եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված կարգով հանձնվում (ուղարկվում) է» բառերը

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ առաջին ատյանի դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:»։

 

Հոդված 9. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-ին հոդված.

 

«Հոդված 28.1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը

 

1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով:

3. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումն ստանալու փաստով:

4. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները ուղարկվում են նրանց էլեկտրոնային փոստին կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե հարկադիր կատարման ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ և այդ մասին միջնորդել է կողմը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները կարող են ուղարկվել նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե այդ մասին միջնորդել է կողմը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

7. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

8. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում կատարողական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

9. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է որոշումը կամ ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում են որոշումը կամ ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

10. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

11. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ  սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի էլեկտրոնային փոստի հասցեով:

12. Կատարողական վարույթի կողմերը պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան որոշումը կամ ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը կամ ուղարկվել (հանձնվել) է որոշումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

13. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:

14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ որոշումը կամ ծանուցումը տեղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):»։

 

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։

 

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

 

«Հոդված 31. Կատարողական թերթը վերադարձնելը

 

1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ, 12-րդ կամ 20-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, ապա հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է այն կատարման ներկայացրած պահանջատիրոջը կամ դատարան:

2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Կատարողական թերթը կատարողական թերթ տված դատարանին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:

4. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա հարկադիր կատարման ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով վարույթն ավարտելուց հետո կատարողական թերթը ուղարկում է պահանջատիրոջը:»։

 

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր               5-րդ և 6-րդ մասեր

«5. Կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու:

6. Կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ աշխատակցի կողմից։ Օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանում է գլխավոր հարկադիր կատարողը:»։

 

Հոդված 13. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 321-ին հոդված

 

«Հոդված 32.1. Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը

 

1. Կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ:

2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝

1) հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանման ղեկավարը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.

2) գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են հարկադիր կատարման ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման հարկադիր կատարման ծառայության մեկ այլ ստորաբաժանում:»։

 

Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա առաջին նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի:»

բ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն

«Պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված դրամական միջոցների առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում:»

2) 2-րդ մասում  «հարկադիր կատարողի միջնորդությամբ» բառերից առաջ լրացնել «կատարողական վարույթն իրականացնող» բառերը։

 

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում «պահանջելիս» բառից հետո լրացնել «կամ ժամկետանց պարտավորությունների դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելիս» բառերը

2) 2-րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետ

«3) սույն օրենքի 47.1-ին հոդվածով սահմանված կարգով գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին ուղարկելու դեպքում՝ մինչև մեկ ամիս ժամկետով:»։

 

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի «ե» կետի «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» կետ

«զ գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը:»։

 

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին, հարկային մարմին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն մատուցող մարմին հարցումներ կատարելու միջոցով:»։

 

Հոդված 18. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 40.1-ին հոդված

 

«Հոդված 40.1. Պարտապանի գույքի պահատվությունը

 

1. Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման և կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկա լինելու դեպքում հայտնաբերված գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին:

2. Պարտապանից առգրավված գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում առգրավված գույքը չի կարող հանձնվել պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Սույն հոդվածի իմաստով՝ պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (որդեգրվածը), ծնողը (որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պարտապանի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը կամ կոլեգիալ մարմնի անդամը, իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունեցող անձինք, իրավաբանական անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերոնշյալ անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք:

3. Կատարողական վարույթի կողմը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդություն ներկայացնել կատարողական գործողությունների իրականացման ժամանակ առգրավված գույքն իր մատնանշած՝ որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը պահատվություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպության (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ՝ պահպանության վճար առաջանալու դեպքում վճարումը պահառուին մատնանշող կողմի հաշվին կատարելու պայմանով: Նման դեպքերում հարկադիր կատարողը գույքն ի պահ ընդունողի հետ որպես կատարողական վարույթի՝ գույքն իր մատնանշած անձին հանձնելն առաջարկող կողմի ներկայացուցիչ կնքում է գույքի պահատվության վերաբերյալ պայմանագիր: Սույն մասով սահմանված պահատվության պայմանագրի շրջանակում պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի (այդ թվում՝ պայմանագրով պահատուին)՝ հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ:

4. Գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայության միջոցներով՝ գույքի պահպանության հետ կապված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից:

5. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը և այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինելու օրենքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն իրացնելու «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1-35.4-րդ հոդվածներով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ գույքի իրացմամբ ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը):

7. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող՝ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասիաևբկետերով նախատեսված գույքը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում ենթակա է ոչնչացման արդարադատության նախարարի սահմանած կարգով:

8. Պարտապանը (գույքի սեփականատերը) իրավունք ունի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմում ներկայացնելու հարկադիր կատարողին՝ հարկադիր կատարման ծառայության միջոցներով գույքի պահպանման ժամկետը մինչև վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ դիմումին կցելով հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին երկարաձգվող ժամկետի ընթացքում գույքի պահպանության ծախսերը, իսկ գույքը սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով պահպանության ընդունված լինելու դեպքում՝ կատարված ծախսերի եռապատիկը վճարելը հավաստող փաստաթղթի բնօրինակը։»։

 

Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա«բ» կետից հանել «կամ նրա գույքի» բառերը

բ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ1» և «ե3» կետեր

«բ1)  անհնարին է պարզել կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

ե3 առկա է սույն օրենքի 44.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով  նախատեսված հիմքը.»

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«Սույն հոդվածի 1-ին մասի բ-թ1 կետերով նախատեսված հիմքերի վերացման դեպքում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»։

 

Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում՝

ա. ա կետում կատարվել է բառից հետո լրացնել «կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով» բառերը.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա1» կետ

«ա1 կատարողական թերթի կատարման ժամանակ պարզվել է, որ կատարման ներկայացված կատարողական թերթից բխող պարտավորությունները պարտապանը կատարել է մինչև  կատարողական թերթը կատարման ներկայացնելը.».

գ. ժ կետում մերժվել է բառից հետո լրացնել «կամ դատական գործի վարույթը կարճվել է» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական վարույթը կարճելու մասին, եթե բռնագանձված են վճարման ենթակա կատարողական ծախսերը:»:

 

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա «արգելանք դնելը,» բառերից հետո լրացնել «սահմանափակում կիրառելը,» բառերը

բ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն

«Սահմանափակումը կիրառվում է պարտապանի տրանսպորտային միջոցի նկատմամբ:»։

2) 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն

«Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ եթե կատարողական թերթը պարունակում է նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին: Այդպիսի նշման առկայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է սույն հոդվածով սահմանված կանոններով:»

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«4. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

բ) պատրաստի արտադրանք,

գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումն իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար, կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել:

Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:»

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-11-րդ մասեր.

«8. Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի համաձայն, ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու և գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ:

9. Պարտապանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:

10. Պարտապանի կողմից հարկադիր կատարողի հանձնարարությունը որոշմամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը), եթե պարտապանը չի հիմնավորում իր կամքից անկախ հանգամանքներում հարկադիր կատարողի հանձնարարությունը չկատարելու փաստը:

11. Պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) համար կատարված ծախսերը՝ որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձվում են պարտապանից:»։

 

Հոդված 22. Օրենքի 43.1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք:»։

 

Հոդված 23. Օրենքի 44-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Պարտապանի» բառից հետո լրացնել «գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող» բառերը և երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում հարկադիր կատարողի կողմից գույքագրում չի իրականացվում մինչև 50.000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով սահմանված հարցումների արդյունքով պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար:»

2) 2-րդ մասում «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«ա) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

բ) քրեական գործերով հարկադիր կատարման ենթակա դատական ակտը կատարելու դեպքում.»։

 

Հոդված 24. Օրենքի 44.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում 4-րդ կետի : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-8-րդ կետեր.

5 պարտապանը հայցագնի չափով գումար է մուծել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին.

6) դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.

7) դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.

8) պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է::

 

Հոդված 25 Օրենքում լրացնել հետևյալ  բովանդակությամբ նոր 442-րդ հոդված

 

«Հոդված 44.2. Պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելը

 

1. Պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը ներառում է պարտապանի տրանսպորտային միջոցի գույքագրումը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում դրա նկատմամբ սահմանափակման գրանցումը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված գույքը:

2. Սահմանափակումը կիրառվում է հանրային իրավական դրամական պահանջները կատարելու ժամանակ։

3. Պարտապանի տրանսպորտային միջոցի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

4. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:»։

 

Հոդված 26. Օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասում «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով։

 

Հոդված 27. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) «գ» կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«գպարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.»

2) «ե» կետում «փոխադրամիջոցներ» բառը փոփարինել «, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով» բառերով

3) «է» կետի «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» կետ

«ը) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:»։

 

Հոդված 28 Օրենքի 52-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 29 Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։

 

Հոդված 30 Օրենքի 56-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Մինչև 200.000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:

Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ:»։

 

Հոդված 31 Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «գ» և «դ» կետերն ուժը կորցրած ճանաչել

2) «ե» կետից հանել «բազմազավակ կամ միայնակ մայրերին՝» բառերը

3) «զ» կետի «հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք)» բառերը փոխարինել «վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության»

4) «է» կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«է) ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավված անձանց՝ որպես լրացուցիչ վարձատրություն»

5) «թ» և «ժ» կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«թ) տուժողին՝ առողջության քայքայմամբ պատճառված վնասների հատուցման համար.

ժ) աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ.»

6) «ժա» կետի «:»  կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ» կետ

«ժբ) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն:»։

 

Հոդված 32 Օրենքի 64-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«1. Վտարումը կատարողական թերթում նշված անշարժ գույքը վտարվողից (վտարվողներից), ինչպես նաև այն անձանցից, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված գույքից օգտվելն արգելելն է:»

2) 2-րդ մասում «տեղեկացնում» բառը փոխարինել «ծանուցում» բառով, իսկ «տեղեկացված» բառը «ծանուցված» բառով

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ

«3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:

Վտարման վայրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց բացակայության, ինչպես նաև վտարվող գույքը վտարվող անձի կամ պահանջատիրոջ կողմից ի պահ ընդունելուց հրաժարվելու դեպքում գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է հարկադիր կատարողը՝ կատարված ծախսերը փաստացի կատարված ծախսերի եռապատիկի չափով գանձելով պարտապանից: Պարտապանին հարկադիր վտարելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի նաև պարզաբանում՝ վտարվող գույքն ի պահ ընդունելու պարտապանի պարտականության և դրա չկատարման հետևանքների վերաբերյալ։»։

 

Հոդված 33 Օրենքի 64.1-ին հոդվածի՝

1) երկրորդ պարբերությունում «Հարկադիր» բառից հետո լրացնել «(հարկադիր էլեկտրոնային)» բառերը, «օտարված» բառից հետո՝ «կամ երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատիրոջը հանձնված» բառերը, իսկ «զբաղեցնող պարտապան» բառերից հետո՝ «նախկին» բառը

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն

«Գույքի նոր սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:»։

 

Հոդված 34 Օրենքի 68-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի «գ» կետի «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» կետ

«դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում՝ սույն մասի «ա-գ» ենթակետերով սահմանված ծախսերից զատ՝ նաև պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով:»

2) 61-ին մասում «1-ին մասի» բառերից հետո լրացնել ««ա1» և» բառերը։

 

 

Հոդված 35. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցվող կամ վերսկսվող կատարողական վարույթների վրա:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը գործում են գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հրամաններն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով կամ օրենքով սահմանված այլ հիմքով բռնագանձումներ չեն կարող կիրառվել:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Ընթացիկ իրավիճակը և օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը

 

       «Հարկադիր կատարման մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1999 թվականի մարտի 24-ին, որից հետո Արցախի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում՝ Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, որոնք կարիք ունեն շտկման ու վերացման: Մասնավորապես.

    1 Օրենքի կարգավորման շրջանակներում ներառված չեն հարկադիր կատարողի կողմից մինչև 50000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված կատարողական վարույթներով հարցում կատարելու համար գործուն մեխանիզմներ։

    2 Փորձագետի եզրակացության վերաբերյալ սահմանված է պարտադիր պահանջ՝ այն ներկայացնել գրավոր, սակայն, հստակ կարգավորում չկա թե երբ պետք է փորձագետի կողմից տրված եզրակացությունը ներկայացվի հարկադիր կատարողին։

   3 Օրենքով սահմանված չէ ընթերակաների պարտադիր մասնակցությունը պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության, ինչպես նաև պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին։

   4 Օրենքը չի նախատեսում պարտապանի դիմումով դատարանի կողմից դատական ակտի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը։

  5 Օրենքում ներառված չէ հարկադիր կատարողի կողմից որոշման կայացման համար հստակ ժամկետ։

   6 Օրենքում բացակայում է հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը։

   7 Օրենքը սահմանում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ միայն ընդհանուր դրույթներ՝ ամրագրելով արգելանքի տակ դրված գույքն ի պահ հանձնելու հնարավորությունը՝ որպես գույքն ի պահ ընդունող սուբյեկտներ սահմանելով պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց, ինչպես նաև գույքն ի պահ հանձնելու համար պարտադիր համարելով համապատասխան ստացականի առկայությունը: Ընդ որում, նշված նորմը վերաբերում է միայն արգելանքի տակ դրված գույքի պահատվությանը, և չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի պահպանության անհրաժեշտություն է առաջանում ոչ գույքային բնույթի, պարտապանի գույքի արգելադրում և իրացում չենթադրող կատարողական վարույթով:

   8 Օրենքը չի կարգավորում կարգապահական վարույթները միացնելը և առանձնացնելը։

   Օրենքում առկա են նաև վերոնշյալ և այլ կարգավորումների հետ փոխկապակցված մի շարք խնդիրներ ևս:

2.

Առաջարկվող կարգավորումների բնույթը

 

«Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

1) նախատեսել, որ մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով, հարկադիր կատարողը հարցումներ է կատարում հարկային մարմին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն մատուցող մարմին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական մարմիններ և կազմակերպություններ,

2) որ, փորձագետը գրավոր եզրակացություն տա հարկադիր կատարողի՝ փորձագետ նշանակելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով,

3) ընթերակաների մասնակցությունը պարտադիր լինի պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննման ․․․ ժամանակ,

4) դատարանը հետաձգի կամ տարաժամկետի դատական ակտի կատարումը պարտապանի դիմումով,

5) սահմանել, որ հարկադիր կատարողը որոշումը կայացնի դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ,

6) նախատեսել, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ առաջին ատյանի դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում,

7) սահմանել հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը,

8) կատարողական թերթը վերադարձվի այն կատարման ներկայացրած պահանջատիրոջը կամ կատարողական թերթ տված դատարան,

9) նախատեսել, որ կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնի որոշում` այն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում,

10) նախատեսել կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը՝

ա կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ

բ կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝

- հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանման ղեկավարը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.

- գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են հարկադիր կատարման ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման հարկադիր կատարման ծառայության մեկ այլ ստորաբաժանում.

11) պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված դրամական միջոցների առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվելու են տասնհինգօրյա ժամկետում

12) հարկադիր կատարողն իրավունք ունենա կասեցնել կատարողական վարույթը, եթե՝ (․․․) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը

13) պարտապանի գույքի հետախուզումն իրականացվի անշարժ գույքի կադաստր, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին, հարկային մարմին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն մատուցող մարմին հարցումներ կատարելու միջոցով,

14) սահմանել պարտապանի գույքի պահատվությունը, մասնավորապես՝

ա կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման և կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ  հանձնել պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկա լինելու դեպքում հայտնաբերված գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվելու է պարտապանին

բ պարտապանից առգրավված գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում առգրավված գույքը չի կարող հանձնվել պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Սույն հոդվածի իմաստով՝ պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ համարվի ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (որդեգրվածը), ծնողը (որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պարտապանի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը կամ կոլեգիալ մարմնի անդամը, իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունեցող անձինք, իրավաբանական անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերոնշյալ անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք

գ գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայության միջոցներով՝ գույքի պահպանության հետ կապված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից.

15) սահմանել, որ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե՝ (․․․)  անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն

16) նախատեսել, որ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթի կատարման ժամանակ պարզվել է, որ կատարման ներկայացված կատարողական թերթից բխող պարտավորությունները պարտապանը կատարել է մինչև  կատարողական թերթը կատարման ներկայացնելը.

17) գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվի միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ եթե կատարողական թերթը պարունակի նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին: Այդպիսի նշման առկայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվի «Հարկադիր կատարման մասին» օրենքի  43-րդ հոդվածով սահմանված կանոններով

18) սահմանել պարտապանի այլ գույքի վրա արգելանք դնելու առավել արդիական հերթականություն՝

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

բ) պատրաստի արտադրանք,

գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք

19) սահմանել, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք

20) պարտապան-ֆիզիկական անձի դեպքում հարկադիր կատարողի կողմից գույքագրում չի իրականացվի մինչև 50.000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով սահմանված հարցումների արդյունքով պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար

21) նախատեսել, որ պարտապանի գույքի վրա դրված արգելանքը հանվում է նաև, եթե՝

ա պարտապանը հայցագնի չափով գումար է մուծել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին.

բ դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.

գ դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.

դ պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է,

22) նախատեսել պարտապանի գույքի վրա սահմանափակում կիրառելու հնարավորությունը՝

ա պարտապանի գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը ներառում է պարտապանի տրանսպորտային միջոցի գույքագրումը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում դրա նկատմամբ սահմանափակման գրանցումը

բ սահմանափակումը կիրառվում է հանրային իրավական դրամական պահանջները կատարելու ժամանակ.

գ պարտապանի տրանսպորտային միջոցի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում.

դ գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար,

23) բռնագանձում չի տարածվի՝

ա քաղաքացի-պարտապանին պատկանող պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

բ հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով

գ որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի,

24) սահմանել, որ պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում,

25) սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել նաև այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են՝

ա որպես պետական նպաստ.

բ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում՝ ընտանիքներին.

գ ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավված անձանց՝ որպես լրացուցիչ վարձատրություն.

դ տուժողին՝ առողջության քայքայմամբ պատճառված վնասների հատուցման համար.

ե աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ.

զ պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն,

26) նախատեսել վտարում իրականացնելու նոր ընթացակարգ՝ վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից), ինչպես նաև այն անձանցից, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է։ Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:

3.

Ակնկալվող արդյունքը

 

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

    1)  բարձրացնել կատարողական վարույթի շրջանակում ի պահ ընդունման ենթակա գույքն ի պահ ընդունելու, ի պահ ընդունված գույքի պատշաճ պահպանության, անհրաժեշտության դեպքում՝ Հարկադիր կատարման ծառայության կողմից ի պահ ընդունված և սեփականատիրոջ կողմից չպահանջված գույքի տնօրինումը,

    2) կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունողին արգելադրված գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու և գույքի պատշաճ պահպանությունն ապահովելուն ուղղված այլ գործիքակազմի միջոցով կանխել, նախականխել կամ բացառել արգելադրված և ի պահ ընդունված գույքի նկատմամբ ոչ իրավաչափ արարքները, բարձրացնել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը, ապահովել կատարողական վարույթի կողմերի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը,

   3) առավել դյուրին և արդյունավետ դարձնել պարտապանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը հանելու գործիքակազմը,

   4) հստակեցնել պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը կրկին կատարման ներկայացնելու ընթացակարգը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի կողմից:

5.

Նախագծի նորմատիվ բնույթը

 

       Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ այն պարտադիր վարքագծի կանոններ պարունակող իրավական ակտ է և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով:

 

 

 

  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                            Ս ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ

  ԼՐԱՑՎՈՂ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 5.1. Հարցում կատարելը

1. Մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված կատարողական վարույթներով հարկադիր կատարողը հարցումներ է կատարում հարկային մարմին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն մատուցող մարմին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական մարմիններ և կազմակերպություններ:

2. Պետական մարմինները և այլ կազմակերպությունները պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 14. Փորձագետների մասնակցությունը կատարողական վարույթին

3. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

3. Փորձագետը գրավոր եզրակացություն է տալիս հարկադիր կատարողի՝ փորձագետ նշանակելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով:

 

Հոդված 16.1. Ընթերական` կատարողական գործողություններով

1. Պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության, ինչպես նաև պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:

 

Հոդված 18. Կատարողական թերթ տալը

 

1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի)՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ անհապաղ:

(18-րդ հոդվածը փոփ. 21.12.2011 ՀՕ-85-Ն, 30.06.21 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 18. Կատարողական թերթ տալը

  1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի)՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  2. Դիմումը կարող է ներկայացվել կատարողական թերթն ինչպես դատական ակտի ամբողջ եզրափակիչ մասով, այնպես էլ դրա մի մասով տրամադրելու պահանջով: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց: Պարտավորեցման հայցի բավարարման մասին եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու դիմումին կցվում է նաև վարչական մարմնի կողմից տվյալ դատական ակտի կամովին չկատարման փաստը հավաստող ապացույց:
  3. Դիմումի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար՝ դիմումը ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրում:
  4. Դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:
  5. Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝

1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց.

2) կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին.

3) լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

4) դատական ակտը չի ենթադրում կատարում.

5) նախկինում տվյալ պահանջի մասով կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է սույն մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, և այդ հիմքը վերացել է դատական ակտում տեղ գտած վրիպակն ուղղելու միջոցով:

  1.  Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը վերաբերում են կատարման ենթակա ակտի մի մասին, ապա դատարանը որոշում է կայացնում կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին՝ չմերժված մասով տալով կատարողական թերթ:
  2. Կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը:
  3.  Դատարանի՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և կատարողական թերթ տալու դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել: Կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել մերժման մասով:
  4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
  5. Օրենքով և սույն հոդվածի 11-13-րդ մասերով նախատեսված դեպքերում կատարողական թերթը տրվում է առանց այդ մասին դիմում ներկայացնելու:
  6. Անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ:
  7. Արցախի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 13. Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է օրենքով սահմանված կարգով այդ դատավճիռն Արցախի  Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Արցախի  Հանրապետության իրավասու դատարանը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

 

Հոդված 21. Կատարողական թերթի բովանդակությունը

1. Կատարողական թերթում պետք է նշվեն՝

դ) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

դ) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում, քաղաքացու անձնագրային տվյալները, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

ե) դատական ակտի եզրափակիչ մասը.

զ) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

է) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը, այն կատարման ներկայացնելու ժամկետը:

Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանն այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:

Եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:

2. Կատարողական թերթը կազմում, ստորագրում և դատարանի կնիքով հաստատում է դատավորը:

    3. Կատարողական թերթում վրիպակ հայտնաբերվելու դեպքում հարկադիր կատարողի, պարտապանի կամ պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ կատարողական թերթ տված դատարանը որոշում է կայացնում վրիպակի ուղղում կատարելու մասին և կատարողական թերթի ճշգրտված տարբերակն ու համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է կողմերին և հարկադիր կատարման ծառայություն: Կատարողական թերթում վրիպակի ուղղումը կարող է կատարվել մինչև կատարողական թերթի կատարումը:

Հոդված 22. Դատական ակտի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, կատարման եղանակի և կարգի փոփոխումը

1. …

Դատարանը կարող է պարտապանի դիմումով հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:

 

Հոդված 25. Կատարողական թերթի կրկնօրինակը տալը

 

1. Կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ:

2. Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

2. Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

 

Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները

1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված կարգով հանձնվում (ուղարկվում) է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ առաջին ատյանի դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

Հոդված 28.1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը

1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով:

3. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումն ստանալու փաստով:

4. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են նրանց էլեկտրոնային փոստին կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե հարկադիր կատարման ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ և այդ մասին միջնորդել է կողմը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները կարող են ուղարկվել նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե այդ մասին միջնորդել է կողմը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

7. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

8. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում կատարողական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

9. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է որոշումը կամ ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում են որոշումը կամ ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

10. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

11. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի էլեկտրոնային փոստի հասցեով:

12. Կատարողական վարույթի կողմերը պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան որոշումը կամ ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը կամ ուղարկվել (հանձնվել) է որոշումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

13. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:

14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ որոշումը կամ ծանուցումը տեղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

 

Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը

Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Արցախի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Արցախի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավարարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ կամ վարչական մարմնից անբողոքարկելի վարչական ակտ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 31. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելը

1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ, 12-րդ կամ 20-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:

(31-րդ հոդվածը լրաց. 21.12.2011 ՀՕ-85-Ն)

 

Հոդված 31. Կատարողական թերթը վերադարձնելը

1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական<