«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված  1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  2004  թվականի դեկտեմբերի  8-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի  5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

 

Հոդված  2. Օրենքի 24-րդ հոդվածում`

 1)3-րդ մասի 2-րդ կետի աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Ծառայողի աշխատավարձի մակարդակները

Աշխատավարձի աճ

Տեսուչ

Հարկադիր կատարող

Ավագ հարկադիր կատա­րող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու

Գլխավոր խորհրդատու

Բաժանմունքի պետ,

բաժնի պետի  տեղակալ

Տարածքային բաժնի պետ

Կենտրոնական մարմնի բաժնի պետ, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Գլխավոր

հարկադիր կատարող

 

 

հաշվարկման գործակիցը

11

Աճ չկա

1.77

2.28

2.65

3.08

3.56

4.13

4.78

6.33

10

3 տարին մեկ

1.72

2.20

2.57

2.99

3.46

4.01

4.65

6.19

9

1.67

2.13

2.49

2.90

3.35

3.89

4.51

6.05

8

1.62

2.05

2.43

2.81

3.27

3.78

4.38

5.91

7

2 տարին մեկ

1.57

1.97

2.35

2.73

3.16

3.67

4.25

5.77

6

1.52

1.90

2.29

2.65

3.08

3.56

4.13

5.57

5

1.47

1.82

2.22

2.57

2.99

3.46

4.01

5.44

4

Յուրա­­­քան­չյուր տարի

1.42

1.75

2.15

2.49

2.90

3.35

3.89

5.32

3

1.37

1.67

2.09

2.43

2.81

3.27

3.78

5.19

2

1.32

1.59

2.03

2.35

2.73

3.16

3.67

5.06

1

1.27

1.52

1.97

2.29

2.65

3.08

3.56

4.94

»:

4-րդ մասի «1.00 գործակցին» բառերը փոխարինել «1.27 գործակցին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) վերնագրում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

4) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  4. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:»:

 

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի՝

7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:».

2) 8-րդ մասում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «հարկադիր կատարողին աշխատավարձ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

 

Հոդված  7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 57-րդ հոդվածը:

 

Հոդված  8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի  2-րդ  հոդվածի, որն  ուժի  մեջ  է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-96-Ն