ԼՈՒՐԵՐ
2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի  խմբակցություններում
02 հունիսի 2023

 

Մայիսի 31-ից  հունիսի 2-ը Ազգային ժողովի   «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցություններում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունում 2022թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:

Քննարկումներին ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը և ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր  պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:

ԼՈՒՐԵՐ