ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
01 հունիսի 2023

 

 Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ  ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններումերբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:

Գիտենք, շրջափակման մեջ գտնվելովդուք զրկված եք տարրական իրավունքներիցտաք կացարաններիցձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունիցկրթության իրավունքի լիարժեք իրացումիցՍակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝  ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին էհայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը,որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:

Այս տոնական օրը ուզում եմ հավաստիացնելոր կանենք մեզնից կախված ամեն-ինչ՝ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի  լուսավոր գալիքըՈւ թող այնի հեճուկս բոլոր դժվարություններիպայծառ լինիԱստծո աջը ձեզ հովանի:

 

ԼՈՒՐԵՐ