ԼՈՒՐԵՐ
Սփյուռքում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել
26 մայիսի 2023

Սփյուռքում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին։

Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանին։

Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ » շարժման համակարգող  Անաստաս Իսրայելյանին։

ԱԺ նախագահը այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Ա.Իսրայելյանի հետ, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից  նստացույց է սկսել։

Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա  խնդիրների մասին։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ  ներկայացվում է ստորև:

ԼՈՒՐԵՐ