Դատական օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                  Ընդունված է 2023 թվականի

                                                                                                          մայիսի 18-ին

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2017 թվականի հուլիսի 21-ի Դատական օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «՝ դրանց առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածում՝

1 3-րդ մասի 7-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումն հավաստող փաստաթուղթ:».

2 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

        Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 99.1-ին հոդվածով.

 

       «Հոդված 99.1. Դատավորների թեկնածուների ցուցակում դատախազի, քննիչի, փաստաբանի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրա-վաբանի մասնագիտությամբ անձանց  ընդգրկման կարգը

 

1. Վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործու-նեությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա ստաժ ունեցող անձինք սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում են որակավորման ստուգումներ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 6-րդ և 6.1-ին» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝

 1 1-ին մասի 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) չորրորդ հերթին առաջարկում է  օրենսգրքի 99.1-ին հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:».

2 2-րդ մասի «կետով» բառը փոխարինել «և 4-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ    6.1-ին մաս.

«6.1. Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում  նշված թեկնածուի անհամաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված հաջորդ անձին, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ ցուցակը չի սպառվել:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա-ջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                                                            

  Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

               

  2023 թվականի մայիսի 24

       Ստեփանակերտ

       ՀՕ-10-Ն