Ընդունված է 2023 թվականի
մայիսի 18-ին
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքների մեղմացման նպատա-կով Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է համաներում:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Հոդված 2. |
Համաներման կիրառման շրջանակները |
1. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել`
1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:
2. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) հղի կանանց.
3) խնամքի տակ երկու կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց.
4) խնամքի տակ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) 60 տարին լրացած անձանց.
6) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.
7) Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետու-թյան կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց.
8) Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող հանդիսացող և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց։
3. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը:
4. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար`
1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.
2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ քառորդը կրած անձանց:
5. Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում մինչև 2023 թվականի մայիսի 1-ը ներառյալ կատարված հանցագործությունների դեպքերով (բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավա-հաջորդի առարկությունը), որոնցով՝
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում.
2) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցա-գործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասը կիրառվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի դրույթների պահպանմամբ:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.
2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածություն ունեցող անձանց նկատմամբ.
4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
8. Համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։
9. Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի)`
1) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Արցախի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` համաներման ակտի հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար,
բ. քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` համաներման ակտի հի-ման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ անցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործու-թյուն կատարելու համար.
2) այն անձանց նկատմամբ, որոնք վերջին տասը տարվա ընթացքում պատիժը կրելուց ազատվել են Արցախի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` համաներման ակտի հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
3) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ
ազատազրկման ձևով պատիժ են կրում և դրա չափը վերջին տասը տարվա ընթացքում կրճատվել է Արցախի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` համաներման ակ-տի հիման վրա.
4) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
5) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան: Սույն ենթակետով սահմանված ժամկետի մեջ չի ներառվում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի փակ լինելու ժամանակահատվածը.
6) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
7) Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, 111-րդ հոդվածի 2-րդ մասի
11-րդ կետով, 130-րդ և 131-րդ հոդվածներով, 133-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ գլխով, 147-րդ, 148-րդ, 151-րդ, 153-րդ, 154-րդ, 156-րդ, 157-րդ, 168-րդ, 170-րդ և 173-րդ հոդ-վածներով, 181-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 225-րդ, 227-233-րդ հոդվածներով, 248-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 273-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 276-րդ հոդվածով, 277-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մա-սերով, 283-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 298-րդ հոդվածի 4-րդ մասով, 310-313-րդ հոդվածներով, 315-319-րդ հոդվածներով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 361-րդ հոդ-վածով, 366-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 378-րդ հոդվածի 3-րդ մասով, 405-424-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.
8) Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող և 37 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ, եթե դա հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չէ.
9) Քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված որևէ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործություններից որևէ մեկը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործությամբ Արցախի Հանրապետությանը պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս.
10) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն արգելվում է.
11) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցա-գործություն կատարելու համար.
12) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
13) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։
10. Սույն հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 9-րդ մասով այլ բան նախատեսված չէ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հոդված 4. |
Օրենքի գործողությունը և կիրառման ապահովումը |
1. Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշա-նակված լրացուցիչ պատիժներից։
2. Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
3. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։
4. Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո։
5. Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո։ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են, եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը:
6. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համա-պատասխան կուրսն անցնելուց հետո:
7. Սույն օրենքի կատարումը վերապահել՝
1) Արցախի Հանրապետության դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են Արցախի
Հանրապետության դատարաններում, սակայն մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դա-
տավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակա-տարողական վարչության քրեակատարողական տեսչության (այսուհետ` քրեակատարողական տեսչություն) միջնորդության հիման վրա.
2) Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին` Արցախի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Արցախի Հանրապետության սահման-ներից դուրս.
3) հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.
4) քրեակատարողական հիմնարկի պետին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկում.
5) քրեակատարողական տեսչության պետին` այն անձանց նկատմամբ, ովքեր`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն:
8. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մար-մինների, քրեակատարողական հիմնարկի պետի, քրեակատարողական տեսչության պետի՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Եթե սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա այդ մարմինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:
10. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համա-ներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի մայիսի 24
Ստեփանակերտ
ՀՕ-9-Ն