ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հրավիրվածներ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան աշխատանքներ են տարվել օրենսդրական նախաձեռնությունների մասով, և պատրաստ ենք սկսելու Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները:
Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Ներկա են 31 պատգամավորներ, բացակա` 2 - ը:
Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված են պարտադիր քննարկման ենթակա «Արցախի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակման մասին» և «ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին» հարցերը:
Երկրորդ բաժնում ներառված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացությամբ ներկայացված՝
- «Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծ»,
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
- - «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցերը:
Եթե հարցեր կան նստաշրջանի օրակարգի հետ կապված, խնդրեմ: Խնդրեմ, պարոն Հակոբյան:
Արմեն Հակոբյան - Հաշվի առնելով, որ կառավարությունում զուգահեռաբար շրջանառության մեջ է դրված հարկադիր կատարման ոլորտը կարգավորող օրինագծերի փաթեթ ու միաժամանակ անհրաժեշտություն կա ծառայության այլ տեսակների հետ հարկադիր կատարման ծառայության սահմանագծերի առավել հստակեցման, ուստի և սույն օրինագծի քննարկումը օրակարգից հանում ենք:
Արթուր Թովմասյան - Օրինագծի համահեղինակն եք, իրավունք ունեք և մեծ նստաշրջանի օրակարգից, և այսօրվա նիստի օրակարգից: Եղավ:
Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է:
Գագիկ Բաղունց - Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 27-ի հերթական նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Ապրիլի 27-ի հերթական նիստի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես պարտադիր քննարկման ենթակա հարցեր ներառվել են չորսը՝ «Արցախի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, «Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նշանակման մասին», «Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին», առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և նախորդ նիստում անավարտ մնացած «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցերը:
Նիստի օրակարգի նախագծի երկրորդ բաժնում ընդգրկված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած «Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծ», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Քիչ առաջ հանվեց «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» հարցը։ Ունենք նաև հարցեր Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին և, ինչպես միշտ, պատգամավորների հայտարարություններ:
Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Չկան:
Քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 27-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, անցնում ենք Արցախի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման հարցին: Այն ներկայացնելու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին ժամանակավոր փոխարինող, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Կարեն Գաբրիելյանը:
Կարեն Գաբրիելյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ, ներկայացնում եմ Արցախի Հանրապետության դատախազության գործունեության արդյունքների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ: 2022թ. ԱՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 2093 դեպք, 2021թ.` 1711, աճը կազմել է 382 դեպք կամ 22,3 տոկոս: Աճը հիմնականում պայմանավորված է Քրեական օրենսգրքի 254 պրիմ 1-1 կետով նախատեսված հանցագործությունների աճով, այսինքն, վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից մեկ տարվա ընթացքում կրկին վարել է վարչական տույժ նշանակելուց հետո: Այդ դեպքերը կազմել են 246 դեպք: Նշված արարքը քրեականացվել է 2021թ. մարտի 25-ին, ապաքրեականացվել է 2023թ. փետրվարի 23-ին: Նշված 2093 հանցագործություններից 837-ը հասարակական անվտանգության կարգի և բնակչության առողջության դեմ են, 544-ը` մարդու դեմ, 331-ը` սեփականության դեմ, 25-ը` տնտեսական գործունեության դեմ ուղղված, 24-ը` շրջակա միջավայրի դեմ, 200-ը` պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ: Հանցագործություն կատարած անձանց քանակը՝ 1369, որոնցից 1294՝ արական սեռի, 2021թ.՝ 93 անձ, արական սեռի՝ 908 անձ: Առավել բարձր ցուցանիշ՝ 30-ից 40 տարեկանները՝ 671 անձ: Անչափահասներ՝ 64 անձ՝ 14-17 տարեկան, 221 անձ՝ 18-24 տարեկան: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 92 տոկոս, 2021թ.` 74 տոկոս: Հատուկ քննչական բաժնի կողմից վարույթ է ընդունվել 84 քրեական գործ, 2021թ.՝ 77 քրեական գործ: Ավարտվել է 37 քրեական գործ, որից դատարան՝ 5 քրեական գործ, 32-ը կարճվել է, որից 20-ը՝ արդարացման հիմքով: Ընդհանուր իրավապահ մարմինների կողմից վերհանվել է 950 միլիոն 198 հազար 420 դրամ վնաս, 2021թ.՝ 728 հազար 231 հազար 114 դրամ, որից վերականգնվել է 58 միլիոն 238 հազար 532 դրամ: Ընդհանուր 2022թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 1558 քրեական գործով, 2021թ.՝ 1669 քրեական գործով: 2022թ. ձերբակալվել է 55 անձ, 2021թ.՝ 22 անձ: Դատարան կալանավորման միջնորդություններ 2022թ. ներկայացվել է 40-ը, բավարարվել է 38-ը, 2021թ.՝ 72-ը, բավարարվել է 63-ը: 2022թ. հարուցվել է կոռուպցիոն բնույթի 78 քրեական գործ, 2021թ.՝ 22 քրեական գործ: Աճը պայմանավորված է եղել նյութական աջակցության ընթացքում տարբեր չարաշահումները՝ մեծամասամբ պաշտոնական կեղծիքի ձևով: Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 86 քրեական գործ, 2021թ.՝ 36: Ավարտված քրեական գործերից 61-ի վարույթը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 20-ը` ոչ արդարացման, 2021թ.՝ 27 և համապատասխանաբար` 7: Հինգ քրեական գործ ուղարկվել է դատարան, 2021թ.՝ 2-ը: Հինգ անձի վերաբերյալ մեկը գտնվել է կալանքի տակ: Նշված բնույթի հանցագործությունները, այսինքն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վնասի չափը կազմել է 71 միլիոն 104 հազար 993 դրամ, 2021թ.՝ 42 միլիոն 436 հազար 83 դրամ, որից պետությանը պատճառված վնաս՝ 66 միլիոն 49 հազար 93 դրամ, 2021թ.՝ համապատասխանաբար 40 միլիոն 503 հազար 835 դրամ: Վերականգնվել է 15 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 13 միլիոն 790 հազար դրամ: Պետական շահերի պաշտպանության ուղղությամբ 2022թ. ընթացքի մեջ է գտնվել 14 ուսումնասիրություններ, որից 8-ը գտնվում է ընթացքի մեջ: Հակիրճ ներկայացրել եմ դատախազության 2022 թվականի գործունեության տվյալները:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Հարցեր զեկուցողին:
Գրանցում:
Գրանցվել են 3 պատգամավորներ: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Կարեն Հովհաննիսյանը:
Մետաքսե Հակոբյան - Պարոն դատախազ, երեկ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ Դուք բավականին հարցերի պատասխանեցիք: Ամեն դեպքում կար հարց, որը կուզեի կրկին հնչեր և ավելի հանրային լիներ: Հարցս հետևյալի մասին է. Դուք խոսեցիք կոռուպցիոն գործերի բացահայտման մասին և 2021 թվականին, և 2022 թվականին: Նաև տվեցիք բացատրություններ՝ ինչ դեպքերում ինչպես է կատարվում, կարճվել կամ բացահայտվել մինչև վերջ: Ի վերջո, մեր հանրությունը այդպես էլ տեղյակ չեղավ, ինչպես նաև մենք: Բազմաթիվ հնչեղություն ձեռք բերած գործեր, որոնք վերաբերվում էին բարձրագույն պաշտոնյաների կողմից կոռուպցիոն գործարքներ կամ ինչ-որ գործողություններ կատարածի արդյունքում հափշտակումներ էին, ըստ դատախազության հայտարարության, տեղի ունեցել: Հարցս հետևյալն է. արդյոք կա՞ որևէ գործ, որը բացահայտված է, պետբյուջե են վերադարձվել միլիոնները, որոնց մասին հայտարարվում է հենց դատախազության կողմից, և պատասխանատվության ենթարկվե՞լ են արդյոք կամ ենթարկվելո՞ւ են տվյալ պաշտոնյաները, թե` ոչ և երբ, եթե չեն ենթարկվել:
Կարեն Գաբրիելյան - Կոռուպցիոն բնույթի հինգ քրեական գործ է ուղարկվել դատարան, որից 2-ի վերաբերյալ կա դատական ակտ: Մեկը, այսպես կոչված զինհոսպիտալի բժշկի մասին է խոսքը, որը խաբեությամբ այլ աշխատանքի տեղավորելու կամ վիրահատության հետ կապված, խարդախություններ է կատարվել, քրեական գործը դատական ակտ կա: Դատապարտվել է այդ անձը, անձանց վնասները վերականգնվել են: Մեկ էլ մի հատ քրեական գործ, որը դատական լուծում է ստացել, կա դատավճիռ. անձը իր համայնքին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան թաքցրել է, ներկայացրել, որ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հետո պարզվել է, որ այդ ավտոմեքենան կա, ու վերադարձրել է վնասի այդ ձևը: Այսինքն՝ կոռուպցիոն բնույթի 2 հատ քրեական գործ ունենք, այդ երկուսն է, որ դատական լուծում է ստացել: Իսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերականգնված վնասի չափը 13 միլիոն է:
Արթուր Թովմասյան - Արձագանքո՞ւմ եք:
Մետաքսե Հակոբյան - Ես միգուցե հստակ չձևակերպեցի հարցս: Պետբյուջեի հափշտակումների մասին է խոսքը, որի մասին նաև նախկին դատախազը ամբիոնից իր հաղորդման ժամանակ է ներկայացրել: Դրանց մասին է խոսքը: Արդյո՞ք բացահայտումներ եղել են, պետբյուջե վերադարձվել են, թե` ոչ, և եթե դրանք եղել են զուտ հայտարարություններ, կամ կազմվել են գործեր, իրականացվել են վարույթներ, քրեական գործեր են հարուցվել, որոնցից նաև մեկը, կոնկրետ կոռուպցիոն դեպքի հետ կապված, հաղորդումը ներկայացրել եմ նաև ես: Ինչու չէ, նաև ես կուզեի լսել այն հարցի պատասխանը, որ ինչպես ի վերջո հանգուցալուծվեց Շուշիի թանգարանների գործը, ինչպես է հանգուցալուծվում կամ հանգուցալուծվել ԱՀ նախագահի դեկտեմբերի 16-ին հնչեցրած հայտարարության շուրջ իրականացվող վարույթը, որը առանձին չէր դիտվում էլի: Եվ եթե կուռուպցիոն ուղղակի այդպիսի հայտարարություններ եղել են, որ վարույթ է իրականացվում, քրեական գործեր, նաև սոցիալական ցանցում դրվել են դատախազության կողմից մարդկանց անուններ և պաշտոններ են նշվել: Ես հակված եմ դա դիտել որպես կոմպրոմատ հավաքելու գործունեություն մեկ կամ երկու տարվա ընթացքում: Շնորհակալություն:
Կարեն Գաբրիելյան - Տիկին Հակոբյան, երկու հատ գործ ունենք կոռուպցիոն բնույթի դատական լուծում ստացած, նշածներս են: Մնացածները եթե ավելի կոնկրետացնենք, օրինակ, Շուշիի տարհանման վերաբերյալ քրեական գործ ունենք, որը գտնվում է նախաքննության փուլում, շուտով կկասեցվի, այսինքն՝ ոչ պատշած ձևով տարահանում կատարելու վերաբերյալ: Այսինքն՝ ինչ գումարների մասին է խոսքը, կոնկրետ ասեք, ես ասեմ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների երկու գործ կա, որը դատական լուծում է ստացել:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Ընդհանրապես փոխարինողը նոր է, և նախկին գլխավոր դատախազը, որոնցով չես վերանայի այդ հարցերը այն ժամանակ, հիմա պետնախարարն է: Կարող եք նաև կառավարությանը հարցերի ընթացքում էլ օգտվել ձեր իրավունքներից: Տիկին Հակոբյան, Ձեզ եմ ասում: Ես բազմաթիվ անգամ այսպիսի հաղորդումների ականատես եմ եղել, երբ որ մեկը աշխատում է, մյուսը` նոր նշանակված, արդեն հաշվետվություն է ներկայացնում: Այս առումով էլ ըմբռնումով մոտեցեք փոխարինողին: Այսօր կարող եք հարցեր տալ կառավարությանը` պետնախարարը անպայման գալու է, նաև օգտվեք այդ իրավունքից: Կարծում եմ՝ ավելի շատ տեղեկություններ կստանա մեր հանրությունը նաև այդ հարցից՝ կառավարությանը հարցերի ժամանակ: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Գալստյանը:
Կարեն Հովհաննիսյան - Պարոն Գաբրիելյան, հարցը հետևյալի մասին է. 44-օրյա պատերազմի հետևանքների քննության վերաբերյալ դատախազությունում գտնվող քրեական գործի շրջանակներում արդյոք պարզվե՞լ են այնպիսի դեպքեր, երբ պաշտոնատար անձինք, իրենց դիրքը օգտագործելով, օժանդակել են դասալքությանը` զինվորներ են փախցրել հանրապետությունից: Եթե կա նման դեպք, ապա ինչ ընթացքում է գտնվում:
Կարեն Գաբրիելյան - Քրեական գործ կա հարուցված, գտնվում է նախաքննության փուլում, բայց որևէ մեղադրյալ չկա:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան - Պարոն դատախազ, երբ որ 21 թվականին ԱՀ նախագահը այս ամբիոնից հնչեցրեց, որ կային ուժեր, որոնք խոչընդոտում էին իրեն 20 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ ճիշտ որոշումներ ընդունելու կամ խոչընդոտում էին առհասարակ, հարուցվել է քրեական գործ, որի առնչությամբ նաև անձամբ ես եմ հարցաքննվել, և երկու տարուց ավելի է, նման գործ է հարուցված: Ոչ մի տեղեկություն հրապարակային համենայնդեպս չկա: Կցանկանայի իմանալ՝ ինչ փուլում է գտնվում այդ գործը, որին անձամբ ես բացատրություն եմ տվել 18 թերթի վրա: Եվ 25 տնտեսական հանցագործություն ասացիք: Եթե կարող եք հրապարակայնացնել հենց հիմա, կխնդրեմ հրապարակայնացնել, եթե ոչ, կխնդրեմ գրավոր պատասխանել իմ բանավոր հարցմանը, թե այդ 25 տնտեսական հանցագործությունները, որոնք վարույթում են, ինչի մասին են:
Կարեն Գաբրիելյան - Երևի պատգամավորների հարցաքննությունները ի նկատի ունեք: Դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր քննվում՝ հարուցված «Սահմանադրական կարգի տապալում» հոդվածով: «Սահմանադրական կարգի տապալում» այդ քրեական գործը հարուցվել է 21 թվականի փետրվարի 18-ին: Մեկ ամիս հետո այդ հոդվածը Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական է ճանաչվել ու ուժը կորցրած: Տնտեսական հանցագործությունների վերաբերյալ կարող եմ Ձեզ գրավոր ներկայացնել:
Դավիթ Գալստյան - Ճիշտ հասկացա՞նք, որ այն գործը, որը հարուցվել էր և տարիներ շարունակ նախկին դատախազը ասում էր, որ ընթացքի մեջ է, ե՞րբ է կասեցվել:
Կարեն Գաբրիելյան – Կասեցված չէ, կարճված է՝ (չի լսվում):
Դավիթ Գալստյան - Ե՞րբ, կարո՞ղ եք կոնկրետ նշել: Որովհետև եթե մենք հարցաքննվել ենք այդ գործի ընթացքում, գոնե մենք տեղյակ պիտի լինեինք, բայց փաստորեն դատախազությունը գործ է կարճում և հարցաքննվողներին կամ ինչ-որ տեղ հաղորդում չկա որևիցե, որ նման (չի լսվում):
Կարեն Գաբրիելյան - Պարոն Գալստյան, քրեական գործը կարճված է այս թվականի մարտի 29-ին:
Դավիթ Գալստյան – Այսինքն՝ 21 թվականի փետրվարից, որ ուժը կորցրած է, 23 թվականի մարտին նոր կարճվե՞լ է:
Կարեն Գաբրիելյան – Այո:
Դավիթ Գալստյան - Բա երկու տարի ի՞նչ էինք անում, եթե փետրվարի 23-ին 21 թվականի մենք գիտեինք, որ այդ հոդվածը ուժը կորցրած է: Իզուր տեղը մենք այդ ժամանակը ինչի՞ վատնեցինք, որ 23 թվականին պիտի կարճեինք, քանի որ արդեն Սահմանադրական դատարանով հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել: Թո՞զ էինք փչում մարդկանց աչքերին:
Արթուր Թովմասյան - Նախկին գլխավոր դատախազին հարց կտաս:
Կարեն Գաբրիելյան - Եվ Ձեր հարցի երկրորդ մասի հետ կապված. քրեական գործը կարճելու մասին որոշումը ուղարկվում է հանցագործության մասին հաղորդում տված անձին: Դուք չեք եղել: Երկու հատ հասարակական կազմակերպություն է եղել, իրենց վրա էլ ուղարկել ենք: Քրեական գործի հարուցման հիմքում դրված է եղել երկու հատ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների դիմումներ: Իրենց վրա էլ կարճման որոշումները ուղարկվել են:
Դավիթ Գալստյան - Պարոն դատախազ, այս ամբիոնից հայտարարվել է, որ քանի որ նման գործ կար, կցվել է այդ վարույթին: Հիմա եթե մեզ սուտ են ասել, դա արդեն ուրիշ հարց է, եթե չի կցվել, բայց այդպես ասել են հանգստացնելու համար:
Կարեն Գաբրիելյան - Ձեզ մի հատ այստեղ հաղորդում է եղել 180 միլիոնի վերաբերյալ` պետական շահերում:
Դավիթ Գալստյան – Ոչ, սահմանադրական կարգի տապալման գործին Ներսիսյան Գուրգենը ասել է, որ քանի որ սահմանադրական կարգի տապալման մասին երկու հասարակական կազմակերպությունների հաղորդագրություն, մեր հաղորդագրությունը ի գիտություն է վերցվել և կցվել այդ գործին: Այ հենց այդ ամբիոնից, որտեղ Դուք հիմա կանգնած եք:
Կարեն Գաբրիելյան – Խոսքն ի՞նչ հաղորդման մասին է, պարոն Գալստյան:
Դավիթ Գալստյան – Տիկին Մետաքսեի հաղորդման մասին է, երբ որ կային ուժեր, որոնք խոչընդոտում էին պատերազմի օրերին: Փաստորեն մենք ֆիքսել ենք, որ դա սահմանադրական կարգի տապալում էր, կային ուժեր, որ երկրի նախագահին չէին թողնում իր սահմանադրական իրավունքները ի կատար ածեր լիազորությունների շրջանակում, և այդ ուժերը ովքե՞ր են: Պետք է բացահայտվեն: Խոսքը այ դրա մասին էր:
Կարեն Գաբրիելյան – Նախ՝ յուրաքանչյուր հանցագործության մասին ինքնուրույն երեք որոշում է կայացվում` կամ մերժվում է կամ հարուցվում է կամ …
Դավիթ Գալստյան - Մեզ հավաստիացրել են, որ մեր հաղորդումը վերցվել է դատախազության կողմից, ուսումնասիրվել և կցվել այդ քրեական գործին, որը Դուք նշեցիք՝ երկու հասարակական կազմակերպություններին:
Արթուր Թովմասյան - Պարոն Գալստյան, այնքան հրատապ է, մի քանի անգամ արդեն ոտնահարեցիք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը: Բայց ոչինչ, ասա մինչև վերջ: Դե վերջացրեք էլի, թատրոն եք խաղում:
Դավիթ Գալստյան – Երկրորդ մասը այդպես էլ բան չասացիք:
Արթուր Թովմասյան - Ասում եմ Կանոնակարգին հետևեցեք, բայց այնքան հրատապ հարց է, խոսեցեք, մինչև երեկո խոսեցեք: Ներկայացրու:
Դավիթ Գալստյան – Երկրորդ մասը՝ 25 տնտեսական հանցագործություններ (բառը չի լսվում):
Կարեն Գաբրիելյան - Գրավոր կներկայացնեմ:
Արթուր Թովմասյան - Հարգելի պատգամավորներ, հորդորում եմ «ԱԺ կանոնակարգ» օրենքին հետևեք: 3 րոպե է, գումարում եմ 1 րոպե իմ կողմից մինչև նորը, որովհետև 3 րոպեում չեք տեղավորվում: Արձագանքը 1 րոպե է, գումարում եմ 30 վայրկյան: Բայց չի կարելի 3 րոպեն դարձրած 13 րոպե: Ինձ էլ էր հետաքրքիր այդ հարցը: Ուզում եմ լսել: Մտքերի փոխանակության ժամանակ եթե կա հարց զեկուցողին, կա մտքերի փոխանակություն, եթե չեք հասցրել ձեր հարցերը լրիվ տալ, մտքերի փոխանակության ժամանակ այդ հարցերը բարձրացնում եք, զեկուցողը եզրափակիչ ելույթի իրավունք ունի, և զեկուցողը եզրափակիչ ելույթի ժամանակ կանդրադառնա այդ հարցերին: «Կանոնակարգ» օրենքն էլ է թույլ տալիս:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել:
Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք: Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան:
Այսքանով ավարտեցինք հարցի քննարկումը:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգով նախատեսված «Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նշանակման մասին» հարցին: Առաջնորդվում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն՝ պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն: Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև՝ մտքերի փոխանակություն և մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:
Այժմ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Սաղյանին: Խնդրեմ, պարոն Սաղյան:
Կարեն Սաղյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ԱՀ Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ԱՀ Դատական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար ձեզ եմ ներկայացնում ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 24-ի թիվ ԲԴԽ 9-Ո-10 որոշմամբ առաջարկված Կարինե Կարոյի Բաբայանի թեկնածությունը: ԱՀ ԱԺ աշխատակարգի 87-րդ հոդվածով պահանջվող հիշյալ պաշտոնում նշանակման ենթակա Կարինե Կարոյի Բաբայանի վերաբերյալ փաստաթղթերը կցվել են ԱՀ ԱԺ նախագահին հասցեագրված 2023 թվականի մարտի 27-ի գրությանը: Ներկայացնեմ թեկնածուի կենսագրությունը:
Կարինե Կարոյի Բաբայանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 22-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: 1997-2007 թվականներին հաճախել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցը: 2007-2011 թվականներին սովորել և ավարտել է ԱրՊՀ-ի իրավագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2011-2013 թվականներին սովորել է նույն բաժնի մագիստրատուրայում՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2011-2013 թվականներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում որպես դատական նիստերի քարտուղար: 2013-2017 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմում որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ: Ունի քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի աստիճան: 2014-2015 թվականներին սովորել է ՀՀ «Փաստաբանական դպրոց» հիմնադրամում: 2021 թվականի մայիսի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը սովորել և ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը: 2017 թվականից առայսօր աշխատում է ԱՀ Գերագույն դատարանում՝ զբաղեցնելով դատավորի օգնականի, Գերագույն դատարանի խորհրդականի պաշտոնում: ԱՀ նախագահի 2023 թվականի մարտի 1-ի հրամանագրով շնորհվել է զբաղեցրած պաշտոնից առավել բարձր՝ դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան: Ամուրի է, ունի 9 տարի 7 ամսվա մասնագիտական ստաժ: 2020 թվականի մայիսի 13-ից ընդգրկված է դատավորների թեկնածուների ցուցակում:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Սաղյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Այժմ հրավիրվում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թեկնածու Կարինե Կարոյի Բաբայանը: Խնդրեմ, տիկին Բաբայան:
Կարինե Բաբայան - ԱԺ հարգարժան նախագահ, փոխնախագահ, պատգամավորներ, հարգելի ներկաներ, իրավաբանական կրթություն ստանալուց հետո դատական համակարգը եղել է աշխատանքային գործունեությանս սկզբնակետը: Այնուհետև գործադիրում շուրջ 4 տարի աշխատելուց հետո որոշում եմ կայացրել կրկին վերադառնալ դատական համակարգ: Պետական իշխանության գործադիր և դատական մարմիններում աշխատելու ընթացքում առնչվել եմ իրավունքի բոլոր ճյուղերի հետ՝ մշակելով տարբեր իրավական ակտերի նախագծեր: Դատական ներկայացուցչության իրականացման ոլորտում արհեստավարժ լինելու նկատառումներից ելնելով՝ միաժամանակ սովորել եմ ՀՀ «Փաստաբանական դպրոց» հիմնադրամում: Գերագույն դատարանում նախ որպես դատավորի օգնական, այնուհետև որպես Գերագույն դատարանի նախագահի խարհրդական աշխատելու տարիներին մշակել եմ Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ժողովածուները, տարբեր իրավական խնդիրների վերաբերյալ մեր և արտասահմանյան դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում ներկայացել եմ համապատասխան առաջարկություններ: 2022 թվականից, նպատակ ունենալով նոր սերնդին փոխանցել տարիների փորձս ու գիտելիքներս, դասավանդում եմ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում: Արդարադատություն իրականացնելու առաքելությունը Սահմանադրությամբ վերապահված է դատարաններին: Դատավորի թեկնածուները մինչև այս բարձր ամբիոնին հասնելը բավականին երկար ճանապարհ են անցնում՝ որակավորման քննություններ, հոգեբանական թեստ, հարցազրույց Բարձրագույն դատական խորհրդում, այնուհետև շուրջ 7 ամիս ուսումնառություն ՀՀ Արդարադատության ակադեմիայում: Դատավոր լինելը միայն բարձր ու պատվաբեր պաշտոն զբաղեցնելը չէ, այն նախ և առաջ բարդ ու պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն բանիմացություն, գիտելիքներ, օրենքի տառի անշեղ պահպանում, այլ նաև մարդկային բարձր հատկանիշներ: Գիտակցելով այս ամենը՝ պատրաստ եմ ձեր կողմից դատավոր ընտրվելու դեպքում ողջ ներուժս օգտագործել ի նպաստ անկախ, արդար ու արդյունավետ դատական համակարգի զարգացմանը: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Հիմա կարող ենք, հարգելի պատգամավորներ, հարցեր տալ և պարոն Սաղյանին, և օրիորդ Բաբայանին:
Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Շնորհակալություն:
Հարգելի գործընկերներ, նպատակահարմար եմ գտնում քննարկել նաև «Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին» հարցը, այնուհետև անցնել գաղտնի քվեարկությանը: Առարկող կա՞: Չկա: Առաջնորդվում ենք դարձյալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 121-րդ հոդվածով, որի մասին քիչ առաջ մանրամասն ներկայացրել էինք նախորդ նշանակման ժամանակ:
Այժմ վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Սաղյանին: Խնդրեմ:
Կարեն Սաղյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ԱՀ Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ԱՀ Դատական օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ ԱՀ Վերքննիչ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար նշանակում կատարելու համար ձեզ եմ ներկայացնում ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի ապրիլի 18-ի ԲԴԽ 10-Ո-12 որոշմամբ առաջարկված Մհեր Սլավիկի Ստեփանյանի թեկնածությունը: ԱՀ ԱԺ աշխատակարգի 86-րդ կետով պահանջվող հիշյալ պաշտոնում նշանակված թեկնածու Մհեր Ստեփանյանի վերաբերյալ փաստաթղթերը կցվել են ԱՀ ԱԺ նախագահին հասցեագրված 2023 թվականի ապրիլի 19-ի գրությանը: Ներկայացնեմ թեկնածուի կենսագրությունը:
Մհեր Սլավիկի Ստեփանյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 22-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում: 1985-1995 թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1995-98 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 2000 թվականին ավարտել ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի իրավագիտության բաժնի բակալավրիատը, իսկ 2002 թվականին՝ նույն համալսարանի մագիստրատուրան` իրավագիտության մասնագիտությամբ և ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի աստիճան: 1999-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ Արդարադատության պետական վարչության հարկադիր կատարման ծառայությունում որպես հարկադիր կատարող: 2002-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ առաջին ատյանի դատարանում որպես դատավորի օգնական: 2008-2009 թվականներին աշխատել է ԼՂՀ վերաքննիչ դատարանում որպես աշխատակազմի ղեկավար: 2009 թվականի փետրվարի 12-ի ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր: 2014-19 թվականներին հանդիսացել է ԼՂՀ Արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի 3 երեխա: 2019 թվականի դեկտեմբերի 17-ից ընդգրկված է ԱՀ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Սաղյանին, խնդրում եմ հերթագրվել:
Շնորհակալություն, պարոն Սաղյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Այժմ հրավիրվում է վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու Մհեր Սլավիկի Ստեփանյանը: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:
Մհեր Ստեփանյան - ԱԺ հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, ինչպես գիտեք, դատական իշխանությունը Արցախի Հանրապետությունում իրականացվում է Սահմանադրությամբ սահմանված իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա` օրենքով ստեղծված անկախ և անաչառ դատարանների կողմից: Արցախի Հանրապետությունում դատական իշխանությունը հանդիսանում է պետության հենասյուներից մեկը և ապահովում է անձի` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքով նախատեսված իրավունքների ու ազատությունների, պետության և հասարակության շահերի պաշտպանությունը: Արցախի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ` Գերագույն դատարան, վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ: Գործող օրենսդրությամբ յուրաքանչյուր դատարանում դատավոր նշանակելու համար սահմանվել են տարբեր չափանիշներ և հաշվի առնելով, որ այսօր քննարկվում է Արցախի Հանրապետության վերքննիչ դատարանի թափուր պաշտոնում իմ թեկնածությունը, կանդրադառնամ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար սահմանված պահանջներին: Վերաքննիչ դատարանի թափուր պաշտոնում կարող է նշանակվել այն դատավորն, ով ունի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձառություն, Դատարանների նախագահների խորհրդի կողմից տվյալ դատավորը գործունեության գնահատման արդյունքում ստացել է առնվազն լավ գնահատական, չունի կարգապահական տույժ, ընդգրկված է առաջխաղացման ցուցակում: Նշեմ, որ շուրջ 24 տարի աշխատում եմ դատական համակարգում, որից վերջին 14 տարուց ավելին՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում որպես դատավոր: Չունեմ կարգապահական տույժ և 9 տարի է ընդգրկված եմ առաջխաղացման ցուցակում: Դատավորի պարտականություններս կատարելիս միշտ փորձել եմ լինել անկախ, անաչառ, սկզբունքային, արդարացի և մարդասեր, պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները: ԱԺ պատգամավորների վստահության քվեն ստանալուց հետո պատրաստ եմ դատավորի բարդ, ծանր և միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանքը շարունակել արդեն ԱՀ վերաքննիչ դատարանում և իմ ամենօրյա աշխատանքով ու մասնագիտական փորձով ավելի բարձրացնել դատավորի և դատական իշխանության հեղինակությունը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան: Հարցերի համար կարող եք հերթագրվել: Հերթագրում: Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել: Հերթագրում: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Չկա:
Հիմա, Կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Գաղտնի քվեարկության կարգը ներկայացնելու համար հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, քվեարկության կարգի մեջ որևէ փոփոխություն չկա: Նմուշը տեղադրված է: Նույնը լատինական «V»` կողմ կամ դեմ վանդակում, քվեարկության տեղը՝ նախասրահ, փոփոխություն չկա, կազմն էլ է նույնը, քվեարկության տուփը մեկն է՝ 2 քվեաթերթիկով:
Արթուր Թովմասյան - Խնդրում եմ բոլորին անցնել նախասրահ:
(քվեարկություն)
Արթուր Թովմասյան - Շարունակում ենք մեր աշխատանքները: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Արձանագրություն համար 11 առ 27 ապրիլի 2023 թվականի
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Կարինե Կարոյի Բաբայանի թեկնածությունը:
Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում:
Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր:
Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց հետևյալը. քվեատուփում առկա էր 31 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` կողմ՝ 31, դեմ՝ չկա: Շնորհավորում եմ:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին.
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Ազգային ժողովը որոշում է՝ Կարինե Կարոյի Բաբայանին նշանակել Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Օրիորդ Բաբայան, թույլ տվեք Ձեզ հաջողություն մաղթել շնորհավորանքի փոխարեն անձամբ իմ և բոլոր պատգամավորների անունից, ձեզ հաջողություն ցանկանալ և անձնական կյանքում, և աշխատանքում:
Արցախի Հանրապետության Դատական օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով դատավորի պաշտոնում նշանակված անձը դատավորի պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս Ազգային ժողովում հանդես է գալիս երդմամբ, ինչի համար հրավիրում եմ օրիորդ Բաբայանին:
Կարինե Բաբայան - Շնորհակալություն վստահության համար: Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ ու սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Արթուր Թովմասյան - Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Արձանագրություն համար 12 ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի առ 27 ապրիլի 2023 թվականի
ԱԺ հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝
Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Մհեր Սլավիկի Ստեփանյանի թեկնածությունը:
Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում:
Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր:
Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց հետևյալը. քվեատուփում առկա էր 31 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է 0:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` կողմ՝ 31, դեմ՝ 0: Շնորհավորում եմ:
Արթուր Թովմասյան - Հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին.
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Ազգային ժողովը որոշում է՝
Մհեր Սլավիկի Ստեփանյանին նշանակել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր:
Մհեր Սլավիկի, իմ և բոլոր պատգամավորների անունից Ձեզ շնորհավորանքի փոխարեն հաջողություն եմ ցանկանում և անձնական կյանքում, և հետագա աշխատանքներում: Դուք մեկ անգամ արդեն երդվել եք, նա ուժի մեջ է:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Հաջորդ հարցը առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանը:
Արմինե Միրզոյան - Հարգարժան պարոն Թովմասյան, հարգելի պատգամավորներ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել գնահատման օբյեկտների ցանկը՝ այն տարածելով նաև շարժական գույքերի գնահատման և այլ գույքային իրավունքների գնահատման վրա: Առաջարկվող կարգավորմամբ որպես գնահատման պարտադիր դեպքեր կսահմանվեն պետական և համայնքային գույքը վարձակալության տրամադրելու դեպքերը, ինչի արդյունքում կավելանա պետական և համայնքային բյուջեների եկամուտները, և առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի լիազոր մարմնին արդյունավետ վերահսկողություն իրականացնել որակավորված գնահատողների նկատմամբ: Օրենքի նախագծի ԱԺ նիստում առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկություններ չեն ստացել: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր չեն տրվում զեկուցողին, քանի որ Կանոնակարգի 77-րդ հոդվածի համաձայն՝ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները։ Այս նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:
Վլադիմիր Կասյան – Հարգելի գործընկերներ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել ԱԺ լիագումար նիստին:
Գագիկ Բաղունց - Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Կասյան: Քանի որ առաջարկներ չեն եղել, հարցեր չեն տրվում։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել:
Եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:
Այժմ քվեարկության է դրվում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Օրակարգով նախատեսված մեր հաջորդ հարցը «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի 001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, ԱԺ որոշման նախագիծը քննարկել ենք նախորդ նիստում: Հիմնավորում արդեն իսկ ներկայացրել եմ: Կարծում եմ՝ նորից անդրադառնալ դրան ճիշտ չէ: Հիմնավորումներից հիմնականը ԱԺ բնականոն աշխատանքի ապահովումն է, որով առաջարկվում է մայիսի 21 2020 թվականի ԱԺՈ-001-7 որոշման 1-ին կետում «5» բառը փոխարինել «9»-ով և 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ձևավորել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խմբակցության՝ 4, «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության` 2, Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն խմբակցության և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության մեկական ներկայացուցիչներից` Կանոնակարգի պահանջներին համապատասխան, համամասնությունների հաշվի առնմամբ»: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: հարցեր չկան:
Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաբեկյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և 2 կողմ, 1 ձեռնպահ ձայներով տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաջանյան:
Նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հաշվիչ հանձնախմբի նոր կազմը հաստատելու նպատակով խնդրում եմ խմբակցությունների ղեկավարներին նիստի ավարտից հետո գրավոր ներկայացնել թեկնածուների անուն ազգանունները:
Դավիթ Գալստյան - «Արդարություն» խմբակցությունը իր տեղը թափուր է պահում, մարդ չի ներկայացնելու, գրավոր ոչ մի պատասխանի չսպասեք:
(խոսակցություն դահլիճում, չի լսվում)
(ձայնագրությունն ընդհատվում է)
Արթուր Թովմասյան - Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ այսօր նախատեսված է «Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին» հարցը: Հիշեցնեմ, որ Կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ հարցերի համար նախատեսված է 2-ական րոպե, պատասխանների համար՝ 3-ական: Պատասխաններին կարելի է արձագանքել մեկական րոպե: Հարցերը պատգամավորները տալիս են իրենց հատկացված խոսափողից, իսկ կառավարության անդամները պատասխանում են ամբիոնից: Այժմ պատգամավորներին խնդրում եմ հերթագրվել հարցերի համար:
Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել:
Հերթագրվել է 8 պատգամավոր: Պարոն Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի Կարեն Հովհաննիսյանը:
Մարսել Պետրոսյան- Հարցս ուղղում եմ պետնախարարին. բոլորովին վերջերս հայկական կայքէջերից մեկում հիշատակում կար առ այն, որ ժամկետանց վարկերի շուրջ լուրջ խնդիրներ են ծագել Լեռնային Ղարաբաղում, խոսքը 150 մլրդ դրամի մասին է: Ես կուզենայի իմանալ՝ արդյո՞ք դա լուրջ երևույթ է, իրո՞ք դա համապատասխանում է իրականությանը և ի՞նչու այսքան տարիների ընթացքում երբեք նախկին կառավարությունների կողմից հիշատակում չէր եղել ժամկետանց այդ վարկերի մասին և հնարավոր չէ արդյո՞ք թեկուզ և առաջին 10 անունները՝ առավել խոշոր չափերով վարկ վերցրած անձանց ցուցակը, տրամադրել ժողովրդին, որպեսզի չստացվի, որ մենք օգտվել ենք առիթից և պոպուլիստական հայտարարություն ենք արել: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Հարցին պատասխանում է պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյան - Շնորհակալ եմ: Երևի հարցը երեկվա մեր հայտարարության մասին է, ավելի ճիշտ՝ քննարկման արդյունքներով մեր հրապարակած տեղեկության մասին է: Այստեղ պոպուլիստական ոչինչ չկա և չի կարող լինել, երբ Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտարարում է հիմնադրամի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների մասին և նախաձեռնում է քայլեր այդ պարտավորությունները մարելուն ուղղված և ամենակարևորը, որ նույնպիսի տեղեկություն ստանալու հնարավորություն միշտ ունեցել է նաև Ազգային ժողովը և կարծում եմ՝ որևէ խնդիր չէր լինի, եթե հարցում անեիք և այդպիսի տեղեկություն ստանայիք նաև դուք: Ասեմ, որ մեր քննարկման արդյունքներով արդեն նախաձեռնվել է պարտավորություն ունեցող սուբյեկտներին ծանուցագրեր ուղարկելու գործընթացը, առաջիկա օրերին սկսվելու է այդ գործընթացը: Կամավոր հիմունքներով պարտավորությունները չկատարելու դեպքում հիմնադրամի կողմից քաղաքացիական հայցեր են ներկայացվելու դատարան գումարների բռնագանձման և գրավի առարկա գույքի վրա բռնագանձում տարածելու, այդ թվում նաև, որը որ խիստ կարևոր է, նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունները ներկայացնելու ուղղությամբ: Սովորական իրավական գործընթաց է, որի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ այդ հարցում Ազգային ժողովը առավելագույնս շահագրգիռ է և նաև ձեր մոտեցումներով կնպաստեք, որ նախաձեռնած գործընթացը արդյունք ապահովի և ժամկետանց պարտավորությունները հիմնադրամի հանդեպ կատարվեն:
Արթուր Թովմասյան - Արձագանքու՞մ եք, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան - Խոսքը ամենախոշոր գումարներ ստացած վարկառուների մասին է: Արդյո՞ք հնարավոր է դրանց ցուցակը, թեկուզ և 10 հոգի ներկայացնել հանրությանը:
Գուրգեն Ներսիսյան - Առանց բանկային գաղտնիք կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման, ոչ միայն 10, կարելի է 20-յակն էլ հրապարակել՝ լրիվությամբ չբացահայտելով այնքանով, որքանով չի կարելի բացահայտել առևտրային կամ բանկային գաղտնիքը, բայց տեղեկություններ գումարի չափի վերաբերյալ առաջին 10-յակի ոչ մի խնդիր չկա: Իհարկե, կարող ենք հրապարակել:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի Վահրամ Բալայանը:
Կարեն Հովհաննիսյան- Հարգելի կառավարություն, գործադիրի միջին օղակներում քաղաքացիները բազմիցս դիմումներ են գրում, դիմումների պատասխանը մի ամիս կամ երկու ամիս ուշանում է: Այդ հարցը չի կարգավորվում, քաղաքացին ստիպված իր դիմումի պատասխանին երկար է սպասում, եթե անհրաժեշտություն լինի, նաև քաղաքացին իր իրավունքները պիտի պաշտպանի դատական կարգով: Այդ հարցին, անհատական կասեմ ով, բայց ինչպե՞ս ենք վերաբերվում, այդ միջին օղակի հետ ո՞նց աշխատենք: Երկրորդը 300.000-ական դրամների փոխհատուցման մասին է, որը պատերազմից հետո մի շերտ կա, որ չի ստացել՝ տեխնիկական խնդիրներից ելնելով: Եվ երրորդ հարցը. շրջափակման հետևանքով առաջ է եկել վառելիքի սղություն և մայրաքաղաքի հետ շրջանների կապը հիմնականում հանրային տրանսպորտի, ավտոբուսների միջոցով է, ինչի արդյունքում ազգաբնակչության հոսքը մայրաքաղաք շատացել է և հանրապետական ավտոկայանը ունի ընդամենը մեկ զուգարան, որը ուղղակի անտիսանիտարիա է: Այդ մարդկանց հարցը ո՞նց կարգավորենք: Ո՞ւմ է պատկանում այդ հանրային զուգարանը, ի՞նչ վիճակում է, ի՞նչ ձևով այդ մարդկանց խնդիրները լուծենք: Մարդիկ բողոքում են:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյան- Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան: Ուրեմն, դիմումների ընթացքավորման հետ կապված և ոչ միայն դիմումների, կառավարության գործունեության ուսումնասիրության և խնդիրների ի հայտ բերման շրջանակում, մենք արձանագրել ենք հենց առաջնահերթ այդ թերությունը՝ վարչարարության մասով: Մի ամիս եք ասել, ես մի քանի ամսվա չընթացքավորված կամ անպատախան մնացած դիմումների մասին եմ տեղեկացված: Այստեղ կա բայց վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի իմացության հետ կապված խնդիր և հենց դա է պատճառը, որ առաջին իսկ օրերին հենց նախաձեռնել եմ օրենսդրության հետ կապված դասընթացների կազմակերպում: Արդեն խումբ կա ձևավորված, որպեսզի միջին օղակի հետ այդ դասընթացները կազմակերպենք, որպեսզի այդ խնդիրը չունենանք: Խնդիրը և Ձեր դիտարկումը տեղին էր, բայց մենք համընդհանուր գիտելիքները այդ ուղղությամբ բարձրացնելու միջոցով պիտի լուծենք և, կարծում եմ, այդ դասընթացները անհրաժեշտ արդյունք կապահովեն:
Վառելիքի հետ կապված, իհարկե, խնդիր կար: Նախորդ երկու շաբաթների ընթացքում մենք խնդիր ենք ունեցել ներկրումների քանակի հետ կապված: Ի վերջո դա կարգավորվել է: Այն չափով է կարգավորվել, որքանով որ հարավոր է միջին պահանջարկն ապահովել, հատկապես նաև մենք որոշակի կուտակում ենք իրականացնում վառելիքի և առավելապես դիզվառելիքի, որպեսզի առաջիկա հունձի հետ կապված աշխատանքներին պատրաստ լինենք: Այն խնդիրը, որը որ Ձեր կողմից բարձրացվեց, մենք քննարկման առարկա կդարձնենք, եթե խոսքը առավելապես Ստեփանակերտ քաղաքին է վերաբերում, Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ և անպայման կփորձենք լուծումներ գտնել: Այդ մասին նշում կատարեցի ինձ մոտ:
Ինչ վերաբերում է 300.000-ական դրամներին, որոնք որ պատերազմից հետո քաղաքացիները պետք է աջակցության ծրագրերով ստանան, մենք ունեցել ենք աջակցության ծրագիր Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված, որը որ որոշակի ժամկետով սահմանափակված էր և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը չի շարունակել այն անձանց մասով, որոնք որ դուրս են մնացել այդ ծրագրից, որից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից է ընդունվել նույնպիսի ծրագիր, որի շրջանակում ընդունվել են հայտեր: Ուղղակի ֆինանսական միջոցների հետ կապված որոշակի խնդիր կար: Մենք վերջերս քննարկում ենք ունեցել այդ մասով և առաջիկայում նախատեսել ենք՝ այն անձինք, որոնք որ արդեն Արցախի կառավարության կողմից ընդունված որոշման շրջանակում ներառվել են և նրանց հայտերը ընդունվել են, նրանց մասով նույնպես իրականացվի ֆինանսավորում: Ուղղակի մի խնդիր կար, որ այդ հարցը, որը որ ծագել է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների հիման վրա, ենթադրվել է, որ բավականին քիչ մաս է կազմում, բայց իրականում հետագայում հայտատուների թիվը բավականին մեծացավ: Դրա համար առանձին ֆինանսավորման աղբյուր նախատեսված չլինելու պատճառով ուշացավ:
Արթուր Թովմասյան - Ընկեր Բալայան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:
Վահրամ Բալայան - 2023-2024 թվականների ձմռան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու առումով կարծում եմ, որ նպատակահարմար կլինի նաև էներգետիկայի ասպարեզում որոշ ձեռնարկումներ իրականացնել, մասնավորապես խոսքը վերաբերում է արևային էներգիայի հետ կապված այդ ամենը օգտագործելուն: Մանավանդ մենք՝ Ազգային ժողովը, նմանօրինակ օրենք ունենք, որով կարգավորում է այդ բնագավառը, բայց առ այս պահը ոչինչ չի արվել և կարծում եմ, որ ժամանակն է մի քիչ արագաթափ աշխատանք կատարվի այս առումով: Եկող ձմեռը, կարծում եմ, որ ավելի վատ վիճակում հայտնված կլինենք, մանավանդ այսօրվա ստեղծված կացության պայմաններում: Կառավարությունը նմանօրինակ քայլեր նախատեսո՞ւմ է, թէ՞ չէ: Ի դեպ, նաև հիշեցնեմ, որ Հայ օգնության միություն կոմիտեի կողմից որոշակի աշխատանքներ նախկինում արվել են և 100 ջրատաքացուցիչներ են դրվել: Կառավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել, որ իրենք էլ նմանօրինակ աշխատանքներ կատարեն, բայց առ այս պահը դեռ ոչինչ չի կատարվել: Ի՞նչով է դա պայմանավորված, և ընդհանրապես ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում:
Արթուր Թովմասյան - Հարցին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գալստյանը: Պարոն պետնախարար, եթե նախարարին ավելացնելու բան լինի, կարող եք ավելացնել:
Սուրեն Գալստյան - Շնորհակալություն հարցի համար: Իրոք, այս շրջափակման պայմաններում էներգետիկ ճգնաժամը մեզ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել: Իրականում ունենք արևային ջրատաքացուցիչների և էլեկտրատեղակայանքների մեծ պահանջարկ, որը պետք է թեթևացնի էլեկտրաէներգական բեռը: Ներկա պահին ջրատաքացուցիչների ծրագիրը գործում է, 50%-ը կառավարության կողմից է սուբսիդավորվում, 50%-ն էլ «Ֆիդես» կազմակերպության կողմից: Ծրագիրը կա, բայց, պայմանավորված շրջափակման հետևանքով, անհրաժեշտ ջրատաքացուցիչները հնարավոր չէ ներկրել այս պահին: Հնարավորության դեպքում կներկրվեն, և անպայման ծրագիրը կյանքի կկոչվի: Նաև ունենք ծրագիր, որպեսզի հիմնականում համայնքներում և հասարակական վարչական շենքերում արևային էլեկտրական տեղակայանքների տեղակայման ծրագիր: Ճանապարհը բացվելու պարագայում ծրագիրը կյանքի կկոչվի:
Գուրգեն Ներսիսյան - Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բալայան: Այդ ուղղությամբ քննարկումներ ենք ունեցել բարեգործական կազմակերպությունների հետ, և կան բարեգործական կազմակերպություններ, որոնք որ ստանձնել են Մարտակերտի շրջանի նույնիսկ միաժամանակ մի քանի համայնքներ արևային էներգիայով աշխատող տաքացուցիչներով ամբողջությամբ բավարարելու հարցը: Բյուջեով նախատեսվել է դեռևս 2023 թվականին նախատեսված և ներկայումս արդեն ֆինանսական միջոցների հարցը կարգավորված է մեկ միլիարդ դրամի չափով ֆինանսական միջոց այդ ուղղությամբ օգտագործելու համար: Ես, անկեղծ ասած, այդ խնդրի մասին լսել եմ մի քանի օր առաջ, որ ինչ-որ խնդիրներ կան, համագործակցություն չի ստացվել: Ես ինքս կնախաձեռնեմ այդ համագործակցությունը, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ ուղղությամբ կարող ենք օգտագործել: Այստեղ ամենամեծ խնդիրը ոչ թե կամքի կամ միջոցների բացակայությունն է, ամենամեծ խնդիրը այդ անհրաժեշտ սարքավորումները Հայաստանից Արցախ տեղափոխելն է՝ բեռնափոխադրումների սակավությամբ պայմանավորված: Բայց և՛ ծրագրով նախատեսված, և՛ ֆինանսական միջոցներ դրան ուղղված, և՛ նաև բարեգործական կազմակերպությունների հնարավորությունները այդ ուղղությամբ մեկտեղելու մեր քայլերը կատարված են և առաջիկայում, բեռնափոխադրումների քանակի ավելացմամբ պայմանավորված, մենք մեծաքանակ ներկրելու ենք արևային էներգիայով աշխատող և տաքացուցիչներ, և էներգիայի կուտակիչներ, որպեսզի առավելագույնս փորձենք և ներկայումս ներքին էներգիայի աղբյուրների ծանրաբեռնվածությունը նվազեցնել, և դրա հիման վրա հետագայում էներգիայի ներքին աղբյուրների խնայողություն իրականացնելու համար:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:
Վահրամ Բալայան - Քանի որ այդ ծրագիրը հումանիտար պահ է իր մեջ ներառում, ասենք հնարավոր չէ՞ խաղաղապահների միջոցով կամ «Կարմիր խաչի» միջոցով որոշակիորեն այդ աշխատանքները կազմակերպել:
Գուրգեն Ներսիսյան - Փորձ արվել է և ոչ միայն սրա հետ կապված: Մենք նույնիսկ տարբեր այլ նման բնույթ կրող, այդ թվում նաև շինանյութերի հետ կապված, բայց վերջում ստացվել է, որ խաղաղապահները դրան արձագանքել են դրական, բայց այդ նույն բեռնափոխադրումը կատարվել է նույն տրանսպորտային միջոցների հաշվին, որը որ մեր նախաձեռնությամբ և մեր խնդրանքով հումանիտար բեռ է փոխադրում: Այսինքն, ըստ էության, տրանսպորտային միջոցների քանակի ավելացում տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել ի հաշիվ այն օգտագործվող միջոցների, որոնք որ կան:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Առաջին հարցս ուզում եմ ուղղել պետնախարարին: Ուրեմն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից շրջափակման հետևանքով սոցիալական հետևանքները մեղմացնելու վերաբերյալ սոցիալական ծրագիր ենք առաջարկել, որը քննարկվել է և Ձեզ հետ, և գործադիր ու օրենսդիր մարմինների հետ միասին ձեր խորհրդակցության ընթացքում, ուստի ցանկություն կա իմանալ՝ ի՞նչ փուլում է և ընդհանրապես ե՞րբ է այդ ծրագիրը կյանքի կոչվելու և ե՞րբ են մեր բնակիչները կարողանալու օգտվեն այդ ծրագրից: Շնորհակալություն:
Գուրգեն Ներսիսյան- Շնորհակալություն: Պարոն Գրիգորյան, մեր քննարկման ընթացքում ծրագրի կիրառման հիմնական սկզբունքները և եզրագծերը, այսպես ասած, ամբողջությամբ որոշվել է: Ընդամենը ծրագիրը կյանքի կոչելու համար կառավարության որոշման՝ որպես իրավական փաստաթղթի մշակման ու նախագծման աշխատանքներն են մնացել: Մենք հավելյալ, ինչպես մեր խորհրդակցության ժամանակ էինք պայմանավորվել, կազմակերպչական հարցերին վերաբերող հարցերը հստակեցնելու, այսինքն՝ շահառուներին այդ աջակցությունը հասցնելու հետ կապված կազմակերպչական աշխատանքները հստակեցնելու և հեշտացնելու համար նախատեսում ենք առաջիկա օրերին կառավարության պատասխանատուների և բանկի ու փոստային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպում, որը հստակեցնելուց հետո արդեն փաստաթղթի նախագծման աշխատանքը ավարտին կհասցնենք: Մենք շատ երկար աշխատելու, այսպես ասած, ճակատ չունենք և երևի հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն մշակված փաստաթուղթը ավարտական տեսքում կունենանք, որը որ, ինչպես մենք քննարկել ենք մեր հանդիպման ժամանակ, փորձում ենք առավելագույնս կառուցել այնպես, որպեսզի ծրագիրը կյանքի կոչելիս մենք տեխնիկական կամ կազմակերպչական մեծ աշխատանք ունենալու անհրաժեշտություն չունենանք: Երեկ հերթական աջակցության ծրագիրն էր կյանքի կոչվել սոցիալական 6 խմբի կոմունալ ծառայությունների վճարների հարցում աջակցություն ցուցաբերելու հետ կապված, և մի այնպիսի ընկալում կար, որ դա հենց մեր քննարկման արդյունքում որոշված նախագծին է վերաբերում, բայց դա ամենևին էլ դրան չի վերաբերում: Մենք ընտրել ենք սոցիալական հատկապես այն խոցելի խմբերը, որոնք որ այս ընթացքում ավելի ծանր կացության մեջ են գտնվել և դա ուղղված էր բացառապես սոցիալական այդ խմբերին աջակցություն ցուցաբերելուն: Էլ ավելի նպատակային և ավելի արդյունավետություն և օգտակարություն ունեցող որոշումը, որը որ ձեզ հետ քննարկվել է, այն իրականություն կդառնա արդեն հաջորդ շաբաթվանից:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն պետնախարար, այսինքն, մենք կարող ենք ակնկալել, որ մայիս ամսում արդեն շահառուները կկարողանան օտվել այդ ծրագրից, այո՞:
Գուրգեն Ներսիսյան - Այո:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Երկրորդ հարցս ուզում եմ ուղղել առողջապահության նախարարին. 2023 թվականի պետական բյուջեով դատաբժշկական փորձաքննության կենտրոնի համար նախատեսվել է ձեռք բերվել սարքավորումներ՝ գենետիկայի բաժանմունք կառուցելու և բացելու համար: Հիմնականում, ինչքանով ես եմ տեղյակ, այդ ծրագիրը մեծամասնությամբ կյանքի է կոչվել: Ի՞նչ փուլում է և ե՞րբ կհասնի ավարտին: Շնորհակալություն:
Վարդան Թադևոսյան - Շնորհակալություն: Ես մի քանի օր առաջ եղա դատաբժշկական չի լսվում և ծանոթացա այն փոփոխություններին, որը կատարվել է վերջին ժամանակում ու ասեմ՝ ուրախալի չէ, բայց ուրախալի է, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել: Եվ տնօրենի հետ պայմանավորվեցինք, որ այն ներդրումները, որ տեղի են ունեցել, ավարտական շինարարական աշխատանքների պակաս դեռ կար, որ պետք է ավարտին հասցվի մոտ ժամանակներում և ամենակարևոր խնդիրներից մեկը, որ բժիշկ-մասնագետ պետք է վերապատրաստվի Երևանում: Այդ աշխատանքները կազմակերպչական փուլի ընթացքում են և կարծում եմ՝ մինչև հուլիս ամիս իրենք կարող են ներկայանալ իրենց ամբողջ աշխատանքի ծավալով:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն նախարար, ինչքան ես տեղյակ եմ, իհարկե, ինչ հանգամանքներ Դուք նշել եք, դա իրողություն է, սակայն սարքավորումների մի մասը, գուցե կապված նաև իրավիճակի հետ, դեռ չի հասել: Խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահեք, որ կարողանանք մասնագետի հետ զուգահեռ ավարտին հասցնենք և աշխատացնենք այդ բաժանմունքը:
Վարդան Թադևոսյան - Շնորհակալություն: Դա իրոք մեր ուշադրության կենտրոնում է: Մենք արդեն երեք անգամ հանդիպել ենք տնօրենի հետ, և այդ հարցերը քննարկման մեջ են:
Արթուր Թովմասյան - Ես նախկին պետնախարարին էլ եմ ասել և հիմա նոր նախարարին էլ եմ ուզում ասել, որ մինչև դեկտեմբերի 12-ը 2022 թվականի Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացու մենք սոցիալական նպաստ չենք տալիս, մենք տալիս ենք նրա կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ: Ի՞նչ աշխատանք են կատարում 120.000 մեր հայրենակիցները: Այս պահին այն փոքրիկը, որը ծնվել է Ստեփանակերտի ծննդատանը կամ Արցախի որևէ գյուղում, նա աշխատանք է կատարում: Ի՞նչ աշխատանք. հայ մարդու արժանապատվությունը պահպանելու աշխատանքն է կատարում, այն աշխատանքը, որը մեզանից յուրաքանչյուրը կատարում է մեր աշխատանքից դուրս: Մենք էլ ենք այդ աշխատանքը կատարում՝ բացի պատգամավոր լինելուց, բացի նախարար լինելուց: Չինաստանի ղեկավարությունը ամեն օր որ արթնանում է, մտածում է ինչո՞վ է սնվելու իր բնակչությունը: Չինացիների համար հեշտ է, որովհետև այն, ինչ շարժվում է, նրանք ուտում են: Մեր պարագայում այլ է: Ով որ մնում է Արցախի Հանրապետությունում, նա հայրենապաշտ է, նա ամբողջ 10 միլիոն հայի արժանապատվության պահպանման աշխատանքն է կատարում: Երբ որ մեր աշխատանքները կազմակերպենք և հիմքում դնենք այս նախադասությունները, ապա, պարոն պետնախարար, ես համոզված եմ, որ մենք Ձեզ նաև Ազգային ժողովը կդիմենք Հայաստանի կառավարությանը, մեր հայրենակիցներին՝ իրականում մինիմալ պայմանները մեր ժողովրդի՝ 120.000-ի պաշտպանվելուն: Ես դեմ եմ, որ ասում եք 120.000, 120.000 այս կողմում ենք: Մենք մինչև պատերազմը 150.000 էինք: Այսօր մոտավորապես 30.000 մեր հայրենակիցներ՝ 20.523 մարդ, Հայաստանի Հանրապետությունում, գումարած նաև մեր այն հայրենակիցները, որոնք ապրում են այստեղ, հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց մասին էլ պիտի մտածենք, նրանք էլ պիտի վերադառնան: Խնդրեմ, տիկին Հակոբյան, թող պատրաստվի Վլադիմիր Կասյանը:
Մետաքսե Հակոբյան- Դիմում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարին. այսօր՝ մոտ երկու ժամ առաջ, այսինքն՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը երաշխավորելու համար պետք է լայն մանդատով միջազգային խաղաղապահներ ընդգրկել՝ դրանով իսկ ստվերելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի գործունեությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները տեղեկացված են իրենց կողմից Արցախի մասով բոլոր գործընթացներին՝ կատարվող կամ դեռևս կատարվելիք, ապա Դուք և՞ս համամիտ եք և կիսու՞մ եք այս մոտեցումը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պիտի անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ չի անում: Երկրորդ հարց էլ ունեմ, կուզե՞ք միասին տամ, էլի պետնխարարին է ուղղված:
Արթուր Թովմասյան – Ինքը պատասխանի՝ կտաք: Այս մեկն էլ այս ֆորմատով անենք, որովհետև, տիկին Հակոբյան, ոչ Դուք, ոչ Ներսիսյանը, չեք տեղավորվելու 2 րոպեում և 3 րոպեում:
Գուրգեն Ներսիսյան - Շնորհակալ եմ, տիկին Հակոբյան: Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արվող որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել՝ որպես Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչ, ինձ հետ երբևէ չի քննարկվել այդ թվում նաև այդ հայտարարությունը: Ինչ վերաբերում է, թե ի՞նչ պիտի արվի Հայաստանի Հանրապետության կողմից, ուրեմն ես այն բոլոր անելիքները, որոնք իրականացվում են մեր կողմից և պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կողմից, հիմնականում իրավական գործիքակազմերի մասով ես պարբերական շփումների մեջ եմ գտնվում այդ գործընթացներին ներգրավված անձանց հետ և ներկայացնում եմ իմ առաջարկությունները և դրանք հիմնականում նաև շատ հաճախ բովանդակում են առաջնահերթ այն անելիքները, որոնք որ մեր կողմից պիտի իրականացվեն: Եվ ես բազմաթիվ խնդիրներ ու պասիվություն եմ տեսնում հենց մեր՝ Արցախի Հանրապետության կողմից իրականացվող կամ իրականացվելիք աշխատանքների հետ կապված և առաջիկայում այդ ուղղությամբ, հատկապես քանի որ արտաքին գործերի ոլորտը իմ համակարգման ոլորտը չէ, ես այդ աստիճան ներգրավված չեմ այդ գործընթացին, բայց խորհրդատվական բնույթի միջնորդություններով ես հանդես եմ գալիս և արտաքին գործերի նախարարության հետ մեր շփումներում: Ուղիղ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ չունեմ, դրա համար հաղորդակցվում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ և կարծում եմ, որ անհամեմատ ավելի շատ անելիք ունենք մենք ինքներս՝ սկսած մեր ներսում և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրությանը և համաշխարհային դերակատարներին դրանք ներկայացնելու և հաղորդելու: Եվ դա, կարծում եմ, որ առաջնահերթ իմ խնդիրը գոնե ներսի մասով, վերաբերում է հենց դրան, թե ի՞նչ ուղղությամբ ենք մենք մեր կողմից պասիվություն ցուցաբերում և ի՞նչ պետք է անել նախաձեռնությունը մեր ձեռքում պահելու և նաև խնդիրները իրենց ողջ բովանդակությամբ ու պարզությամբ միջազգային հանրությանը ներկայացնելու: Այլ որևէ հաղորդակցություններ չեմ ունենում և չեմ կարող մեկնաբանել այս կամ այն որոշման կամ հայտարարության շարժառիթների նպատակները կամ ինչ-որ բովանդակությանը վերաբերող մնացած այլ հարցերը:
Մետաքսե Հակոբյան - Պարոն պետնախարար, նախ, ես չեմ ընկալում այդ պահը, որ իշխանությունների ինչ-որ մի հատվածին է տեղեկացվում, ինչ-որ մի հատվածին չի տեղեկացվում, որովհետև այդ դեպքում վերածվում է անձերի հարաբերությունների, ոչ թե իշխանությունների հարաբերությունների: Ասեմ, եթե որևէ անգամ Արցախի իշխանությունները փորձած լինեին հակադրվել Հայաստանի իշխանություններին, ինձ կբավարարեր Ձեր պատասխանը, որ այո, մենք ներսում անելիքներ ունենք կամ մենք դրսում ունենք անելիքներ: Բայց քանի դեռ Արցախի իշխանության թույլտվությամբ Հայաստանի իշխանությունները նման քաղաքականություն են վարում, հետևաբար Դուք ներսում անելիք այդքան էլ չունեք, Ձեր անելիքը ավելի շատ դրսում է և, ըստ իս, Դուք ի՞նչ պիտի ակնկալեիք, ես հնչեցնեմ իմ կարծիքը, որովհետև հսկիչ անցագրային կետի տեղադրումը դա նոյեմբերի 9-ի 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետի չեղարկման արդյունքն է և արձանագրումն է: Այդ նույն հայտարարությունը ունի նաև 9-րդ կետ՝ Հայաստանով միջանցք տրամադրելը, պարզաբանեմ, որի շուրջ Հայաստանի Հանրապետությունը քննարկումներ է անում Ադրբեջանի հետ, փաստացի չհայտարարելով, որ 6-րդ կետի չեղարկման դեպքում ինքն էլ, օրինակ, չեղարկում է 9-րդ կետը:
Երկրորդ հարցս. հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները սովորաբար իրեն ճիշտ չեն հասկանում և այս անգամ էլ իրեն ճիշտ չեն հասկացել: Դուք՝ որպես իշխանություն, ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ: Իրո՞ք անհասկացվածության արդյունքում արված հայտարարություն էր, չէր ներկայացնում Արցախի դիրքորոշումը:
Գուրգեն Ներսիսյան - Շնորհակալ եմ: Հիմա ես ավելի շատ երևի մի ոլորտի վերաբերյալ պետք է մեկնաբանություններ հնչեցնեմ, որին գրեթե իմ գործունեության ընթացքում չեմ առնչվում: Ամեն դեպքում Ազգային ժողովի հայտարարությանը ծանոթ եմ և անկախ նրանից, թե ում կողմից ինչ բնույթի և ինչ նպատակ հետապնդող հայտարարություն է արվում, ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն՝ անկախ թե ում կողմից է դա արվում անձնապես, կամ քաղաքական մարմնի կամ կառույցի կամ պետության կողմից ներկայացվող, որը որ որևէ կերպ կասկածի տակ է դնում Արցախի ժողովրդի կամքն արտահայտող մեր 30-ամյա պատմությունը, որը որ կասկածի տակ է դնում Ազգային ժողովի հայտարարությունները՝ կապված արցախյան խնդրի հետ, ցանկացած հայտարարություն, որը որ կասկածի տակ է դնում մեր պաշտոնական դիրքորոշումը Արցախի ժողովրդի ճակատագրի հետ կապված: Կարծում եմ՝ այս պատասխանը պետք է բավարար լինի:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Այդ հարցը ավելի շատ ինձ պիտի տայիր, տիկին Հակոբյան, քանի որ մեր հայտարարությունն է, մեր խմբակցության: Պարոն Կասյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Գալստյանը:
Վլադիմիր Կասյան - Ես իմ հարցը ուղղում եմ պարոն պետնախարարին, որը կապված է տեղահանված բնակիչների վնասի փոխհատուցման հետ: Ընդհանրապես պատերազմից հետո փոխհատուցումը կարծես թե բաժանվել է 3 մասի: Մի մասը՝ որոնք որ իրենց գումարները ժամանակին ձևակերպել են, ստացել, մի մասը՝ գումարները բանկերում դրված է, համապատասխան տոկոսը ստանում են, բայց կան մարդիկ, որոնք որ ընդամենը 5 միլիոն, 7 միլիոն, 10 միլիոն փոխհատուցում պիտի ստանան՝ տեղահանված բնակիչներ հիմնականում, տարբեր պատճառներով ձգձգվում է և հնարավորության սահմաններում կարելի է այդ մարդկանց այդ քիչ գումարներով ապահովել, քանի որ ոչ գործ ունեն, ոչ տուն ունեն այդ տեղահանված ժողովուրդը, այդ մուրհակները հատկացնենք, այդ մարդիկ ասենք 50.000, 60.000 տոկոս կստանան, իրենց գոյությունը պահեն:
Արթուր Թովմասյան – Պարոն պետնախարար, գուցե ֆինանսների նախարա՞րը, ինքը տեղյակ է այդ հարցին: Եթե սպառիչ պատասխան է լինելու, խնդրեմ:
Գուրգեն Ներսիսյան - Տեսեք, մենք այս հարցի հետ կապված տարբեր ընկալումներ ունենք: Բնակչությունն էլ, տեղահանվածներն էլ կարծում են, որ սա փոխհատուցում է, բայց մինչդեռ երբ հատկապես խոսքը վերաբերում է նյութական վնասների կոմիտեի կողմից իրականացվող գործունեությանը, այն իրականում իրենից ներկայացնում է աջակցություն: Եվ այո, կար այդպիսի իրավիճակ, երբ որոշակի պատճառներով որոշակի խումբ առաջնահերթորեն ստացել է այդ աջակցությունը, որոշները դեռևս սպասում են այդ աջակցությանը: Խնդիրը առավելապես թաքնված է իրավական կարգավորման մեջ, և իրավական այդ անորոշությունն է ստեղծել իրավաչափ ակնկալիք, որը որ որևէ կերպ պետության կողմից հիմա չի ապահովվում: Խոսքը վերաբերում է կառավարության որոշման այն ձևակերպմանը, որից բխում է, որ հայտատուն, որը որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը և նրա հայտը ընդունվել է, որևէ ժամկետ որոշմամբ սահմանված չէ, որ այդ ժամկետում ինքը պետք է ստանա: Իսկ դրանից ծնվում է իրավաչափ ակնկալիք, որ ողջամիտ ժամկետում այդ աջակցությունը պետք է ստանան, բայց մյուս կողմից այդ ողջ փաթեթը ձևավորվելուց հետո պարզվեց, որ պետության համար ձևավորվել է մի պարտավորություն, որը մեկ բյուջետային ծավալի շրջանակում հնարավոր չէ ապահովել: Հետևաբար, այս խնդիրը, իհարկե, ֆինանսների նախարարությունը պարբերաբար դրամական միջոցներ հատկացնում է, և արդեն նյութական վնասների հատուցման կոմիտեի ղեկավարի կողմից հստակ սահմանված հաջորդականությամբ և հերթականությամբ աջակցության գումարները վճարվում են, բայց կրկնում եմ, այն ողջ պարտականությունը, որը որ կա, ձևավորված է պետության կողմից, ամբողջությամբ աջակցությունը ցուցաբերել հնարավոր չի լինելու: Դրա համար մենք նախատեսում ենք այդ իրավական անորոշությունը վերացնելու համար նաև որոշակի ժամկետային պարտավորություն սահմանել, որը որոշակիություն կմտցնի և՛ շահառուի համար, և՛ նաև պետության այդ պարտավորությունը իրականացնելու համար կլինի պետության համար կանխատեսելի և նաև նույն պետության համար որոշակի: Խնդիրը ընդունում եմ, ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում այդ խնդրի առաջ կանգնած մեր քաղաքացիների հետ, բայց ամեն դեպքում այստեղ կա նաև պետության հնարավորությունների սահմանափակ լինելու հետ կապված հարց, որը որ պիտի փորձենք ողջամիտ ժամկետում լուծել: Նաև դրան է ուղղված մեր ընթացիկ ծախսերի իրականացման ու պլանավորման հետ կապված մեր մոտեցումները, վերանայումները: Մենք բազմաթիվ ծախսեր կրճատում ենք կամ հրաժարվում ենք առհասարակ դրանից, և չակերտավոր ասած խնայված միջոցները ուղղում ենք մեր քաղաքացիներին այդ աջակցությունը տրամադրելուն:
Վլադիմիր Կասյան - Պարոն նախարար, ես սկզբից նշեցի, որ բաժանվում է 3 էտապի: Հիմա ներկայիս կոմիտեն շատ լավ աշխատում է, ես ոչ մի բան չունեմ ասելու, բայց մինչև այդ, որ մարդկանց 200, 300, 400 միլիոն են հատկացրել, կարելի էր առաջին հերթին հատկացրած այն մարդկանց, ովքեր որ տեղահանված են, այլ ոչ թե նրանց, ովքեր ապրում են Ստեփանակերտում կամ Ասկերանի կենտրոնում կամ Մարտակերտի կենտրոնում և այլն: Հասկացանք չէ՞ իրար: Այն ժամանակ էլ Դուք եղել եք գլխավոր դատախազ, վերահսկեիք, առաջին հերթին տեղահանված մարդկանց բավարարեիք, հետո մնացածներին:
Գուրգեն Ներսիսյան - Գլխավոր դատախազությունը և ընդհանրապես դատախազությունը վարչական վերահսկողության լիազորություն չի ունեցել երբևէ նախկինում և հիմա էլ չունի: Այս առումով սա դրա համար ստեղծված կոմիտեի կողմից իրականացվող գործառույթ էր, խնդիրը ամենևին վերահսկողության մեջ չէր: Խնդիրը մոտեցումների մեջ էր, որը հիմա մենք կարգավորում ենք: Հասկանում եմ, բազմաթիվ այդպիսի խնդիրներ կան, որոնք որ հիմա մենք փորձում ենք կարգավորել և խնդրի հետ ճիշտ առերեսվելով՝ փորձել լուծումներ գտնել:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Մելքումյանը:
Դավիթ Գալստյան - Ես իմ հարցը նույնպես կուղղեմ Ձեզ, պարոն պետնախարար, բայց որպես նախկին դատախազ, քանի որ մինչև Ձեզ, երբ որ դատախազը ներկայացնում էր 2022 թվականի հաշվետվությունը, ի զարմանս մեզ պարզվեց, որ այն հաղորդումը, որը մեր խմբակցությունը հնչեցրել էր սահմանադրական կարգի տապալման մասին, երբ որ երկրի նախագահը հայտնում է, որ կային ուժեր, որ խոչընդոտել են իրեն պատերազմի օրերին սահմանադրական լիազորությունները կատարելու, պարզվեց, որ մեր հաղորդումը, ինչպես Դուք դատախազ եղած ժամանակ, մեզ ասում էիք, որ մեր հաղորդումը կցվել է այն երկու ՀԿ-ների հաղորդումներին, մենք որպես կողմ տեղեկացված չենք, որ կարճվել է 2023 թվականի մարտին, այն հիմքով, որ 2021 թվականի փետրվարին Հայաստանի սահմանադրական դատարանը այդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչել: Եվ երկու տարի, փաստորեն թոզ փչելով հանրության աչքերին, մենք օդում կախված քրեական սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարց էինք պահում, բայց պարզվում է, որ այդքան էլ այդպես չէ: Կխնդրեի ասեք՝ այդ կարճվելուց բացի ինքը հակասահմանադրական է, դրա համար կարճվե՞լ է, կա՞ն մեղավորներ, որոնց չենք կարող պատժել, թե՞ որ կարճվել է, իսկի մեղավորների ման էլ չենք եկել:
Գուրգեն Ներսիսյան - Պարոն Գալստյան, չեմ ընդունում Ձեր դիտարկումը, որ իմ կողմից՝ որպես տվյալ վարույթի պատասխանատու, թոզ է փչվել հանրության աչքերին: Քրեական գործի վարույթը կարճվել է ոչ իմ կողմից, Դուք նշեցիք երբ է կարճվել, ի պաշտոնե իրավասու չեմ որևէ կերպ քննարկման առարկա դարձնել, բայց ես ունեմ իմ անձնական տեսակետը և գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նման որոշման առկայությունը չի կարող կիրառելի լինել Արցախի Հանրապետությունում, որովհետև Արցախի Հանրապետությունում կա Գերագույն դատարան, որը որ քննարկում է այս կամ այն օրենքի սահմանադրականության հարցը, և Արցախում նման որոշում չկա: Ավելին, ես կարծում եմ, որ նույնիսկ Արցախի Հանրապետությունում Գերագույն դատարանի նման որոշում լինելու պարագայում քրեական վարույթն ինքնին կարճման ենթակա չպիտի լինի, որովհետև տվյալ դեպքում հակասահմանադրական եթե ճանաչվեր, կարող էր ճանաչվել մի հոդված, որի հակասահմանադրական ճանացված լինելու պարագայում նույն արարքը կարող է քննարկվել և պետք է քննարկվի քրեական օրենսդրության նախատեսված այլ հոդվածների պաշտոնական հանցանքների շրջանակում: Սա իմ անձնական տեսակետն է, և ես դա արտահայտեցի Ձեզ՝ որպես իրավաբան:
Դավիթ Գալստյան - Հաղորդագրություն ներկայացնող որպես կողմ, ասում եմ մենք չկանք այդ հաղորդագրություն ներկայացնելում: Մենք քանի անգամ հանդիպել ենք թե՛ Ձեզ մոտ, թե՛ խմբակցությունում, թե՛ այս ամբիոնում հարցի ժամանակ, Դուք ասել եք, որ կցվել է այդ ՀԿ-ների հետ, համատեղ է, բայց որպես կողմ իսկի տեղյակ էլ չեն պահել:
Գուրգեն Ներսիսյան - Հասկացա, շնորհակալ եմ: Այն, ինչ իմ կողմից Ձեզ հայտարարվել է, նույնը կա: Միևնույն վարույթի շրջանակում չեն կարող լինել վարույթով հետաքրքրված բազմաթիվ կողմեր: Կա հանցագործության մասին հաղորդում ներկայացրած սուբյեկտ և տվյալ վարույթի շրջանակում որևէ հայտարարություն արած կամ որևէ ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն ներկայացրած սուբյեկտներ, որոնք որ վարույթի կողմեր չեն հանդիսանում և Ձեր կողմից հայտարարությունները կցվել են քրեական վարույթին Ազգային ժողովի, եթե չեմ սխալվում, նույնիսկ տեսանյութի տեսքով: Իսկ ինչ վերաբերում է վարույթը կարճելուց հետո Ձեզ տեղյակ չպահելուն, ապա դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, կարող եք քննարկման առարկա դարձնել քրեական վարույթի նյութերը, որից ուսումնասիրության հնարավորություն ստանալու դեպքում դուք կտեսնեք, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել և, կարծում եմ, ինչ ծավալի աշխատանք դեռևս պիտի կատարվի:
Դավիթ Գալստյան - Երկրորդ հարցս էլ հնչեցնեմ, քանի որ սոցիալական այսպիսի իրավիճակում ենք գտնվում: Այսօր խանութներում հայտնված ձեթեր կան, որոնք մարդիկ գնում եմ, տանում իրենց տները և թափում: Կարող է գին ու որակ համապատասխանում է, ինքը շատ էժան ձեթ է, 650 դրամով է վաճառվում, բայց մարդիկ չեն կարողանում ուղղակի դա օգտագործել, ինչպես բազմաթիվ այն բանջարեղենը, որոնք մարդիկ տարել կամ հավերին են տվել, կամ թափել, չգիտենք որտեղ են հայտնվել: Եվ մի հատ բան էլ ավելացնեմ, քանի որ ժամանակ կա: Երբ որ ասում եք որպես Ազգային ժողովի պատգամավոր դուք կարող եք ներդրումային հիմնադրամի գործունեությանը ծանոթանալ, երևի թե նստածներից շատերը ծիծաղեցին այդ առումով, որովհետև բազմիցս գրություններ ունենք գրած և, ունենալով գաղտնիության աստիճան, մեզ այդ ինֆորմացիան, աղավաղելով օրենքը, չի տրամադրվում այն պատճառով, որ իբր թե բանկային գաղտնիք է: Բայց բազմիցս ես ապացուցել եմ, որ բանկային գաղտնիքը չի կարող հանրության կողմից ստեղծված բյուջեի միջոցներով տրամադրված հիմնադրամում ստեղծվի բանկային գաղտնիք, քանի որ բանկային գաղտնիքը օրենքով տալիս է, որ ստեղծվում է հենց բանկում: Բանկից դուրս հիմնադրամում չի կարող լինել բանկային գաղտնիք, և դրա ապացույցներից մեկը այն է, որ հենց հիմնադրամը կենտրոնական բանկին հաշվետու չի: Դա չի կարող լինել բանկային գաղտնիք, բայց չեն տրամադրում: Որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ հանձնարարեք, որ պատգամավորների հարցապնդումներին ստույգ պատասխանեն, այլ ոչ թե լղոզեն, և այստեղ ասենք, որ մենք այդ իրավունքը ունենք, բայց հանրությանը մոլորեցնենք, որ մենք չենք օգտվում մեր իրավունքից:
Գուրգեն Ներսիսյան - Վերջին դիտարկման հետ կապված կարծում եմ՝ իմ առավելագույնս այդ ուղղությամբ բաց աշխատելու և հանրությանը իրազեկ պահելու, այդ թվում ձեզ, մոտեցումը երևի դրական է: Եվ մեր կողմից կապահովվեն այդ հանրային տեղեկության բաց լինելը այնքանով, որքան որ դա թույլատրելի կլինի օրենքով: Ինչ վերաբերում է շրջափակման ընթացքում Արցախ տեղափոխվող ապրանքներին, այստեղ երկու խնդիր կա. առաջինը՝ այն համակարգը, որը որ գործում էր ապրանքների Հայաստանի Հանրապետությունից Արցախ ձեռք բերման և ներկրման հետ կապված այդ տենդերային կոչվող համակարգը, ինքը ժամանակի ընթացքում թեև ի սկզբանե որպես մոտեցում, որպես եղանակ ընտրվել էր հապճեպորեն, բայց ժամանակի ընթացքում ինքը ցույց տվեց, որ այդ տենդերային համակարգի միջոցով ձեռք է բերվում ոչ թե հնարավորինս էժան և որակյալ ապրանք, այլ ձեռք է բերվում հնարավորինս էժան և անորակ ապրանք, որից մենք հրաժարվեցինք: Արդեն այս շաբաթվա ընթացքում փոխելով մոտեցումը՝ մենք այդ աշխատանքները սկսեցինք կազմակերպել ոչ այդ եղանակով՝ և որակի համար պատասխանատվությունը, և գնի համար պատասխանատվությունը վերցնելով պետության վրա: Մրգերի և բանջարեղենի հետ կապված խնդիրը, երբ հատկապես իրացման կետերում հայտնվում էր անորակ միրգ և բանջարեղեն. սա պարզ բացատրություն ունի՝ մինչ ճանապարհը արգելափակելը Արցախ ներկրվում էր որոշակի քանակությամբ միրգ և բանջարեղեն, որի մեջ հաշվարկում էին այն վնասը՝ այդ թվում նաև որակական հատկությունները կորցնելու հետևանքով, որը որ բնականորեն տեղի է ունենում, և սպառողը ձեռք է բերում այն ապրանքը, բնականաբար, որը պիտանի է կամ որակապես բարձր հատկանիշներ ունի: Արգելափակման պայմաններում մենք բերում ենք խիստ սահմանափակ քանակությամբ ապրանք և այդ սահմանափակ ապրանքի մեջ մենք չենք կարողանում նախ հսկողական այդպիսի գործառույթ իրականացնել, որ ամեն անգամ ներկրվող ապրանքի անհատական բոլորի հատկանիշները որակական ստուգել, և երկրորդը՝ տեղափոխում սպառման իրացման կետեր հասցնել և հետագայում իրացում, որոշակի ժամանակ է անցնում, և ունենում ենք ապրանքի այդպիսի որակական հատկանիշների փոփոխություն: Քիչ քանակությամբ ներ է կրվում, բնականաբար այդտեղ տնտեսվարող սուբյեկտները ֆինանսական միջոցներ են ծախսում և, ընդ որում, մենք չունենք այդ վիճակում հնարավորություն նաև վնասի հաշվարկ կատարելու և առաջանում է այդ իրավիճակը: Այդ խնդիրը այլևս օրակարգային չէ, որովհետև մրգերի և բանջարեղենի ձեռք բերման Արցախ տեղափոխելու և սպառման կետերին իրացնելու էլի ողջ պատասխանատվությունը ստանձնել է պետությունը՝ ստանձնելով և՛ գնի, և՛ որակի համար պատասխանատվություն: Բայց խնդիրը նաև, կարծում եմ, որոշակիորեն սուբյեկտիվ մոտեցումների պատճառը ուռճացված է, որովհետև ամենևին այսօր անորակ ապրանքի շուկայում հայտնվելը դա դեռևս չի նշանակում, որ մինչ Արցախը շրջափակելը շուկայում կամ իրացման կետերում անորակ ապրանք չի եղել: Ուղղակի խնդիրը այն է, որ այն ժամանակ մենք ունեցել ենք ընտրություն անելու հնարավորություն գնում կատարելիս, հիմա, բեռ տեղափոխելու խնդրով պայմանավորված, այդ ազատությունը ընտրություն անելու չունենք: Ամենևին սա չի արդարացնում այն խնդիրը, որը որ գոյություն ուներ, և դա է հենց ստիպել, որ մենք ամբողջապես վերանայել ենք ապրանքը ձեռք բերելու և Արցախ տեղափոխելու մեր մոտեցումները: Շնորհակալ եմ:
Դավիթ Գալստյան – Այսինքն` այս անորակ ապրանքը, որը մարդիկ տանում են տներում թափում, հավաքվու՞մ է խանութներից: Հստակ կուզեի իմանալ Ձեր պատասխանը: Եվ երկրորդը՝ այո, Դուք ճիշտ եք, այն ժամանակ կար ընտրության հնարավորություն, ամեն մարդ իր հնարավորությունների սահմանում ձեռք էր բերում իրեն մատչելի ապրանքներ: Քանի որ չկա այդ հնարավորությունը, այսօր բոլորին պարտադրվում է միայն մի տեսակի ապրանք, և այդ ապրանքի իմաստը ո՞րն է, որ մարդիկ չեն օգտագործում, այդքան ջանք ու եռանդ ծախս անենք բերենք, տանենք թափենք: Դրա տեղ ավելի լավ չէ՞ չլինի, քան մենք և՛ գումարային վնաս կրենք, և՛ այդ ապրանքը պիտանի չլինի օգտագործման: Սրա իմաստը ո՞րն է, ասենք այդ մարդկանց ցույց տանք, որ հա, խանութում ունենք ձեթ, բայց այդ ձեթը ոչ մեկը չի օգտագործում, կամ խանութում ունենք խոզի կերերի համար հատկացված բազուկ, բայց ոչ մեկը չի առնում: Իմաստը ո՞րն է այդքան ծախսը բեռները տեղափոխելու:
Գուրգեն Ներսիսյան - Պարոն Գալստյան, ոչ թե իմաստը այն է, որ տեղափոխենք ու չօգտագործվի, և ամենևին լուծումն էլ այն չէ, որ ընդհանրապես չտեղափոխվի: Լուծումը մենք նախընտրում ենք այն, որ պետք է տեղափոխվի և պետք է տեղափոխվի որակյալ ու բնակչության համար ցանկալի ապրանք: Այնպես չէ, որ խանութները ապրանքներով լիքն են, այդ թվում նաև Ձեր ասած ապրանքներով: Այն խանութները, որտեղ այդ ապրանքները ձեռք չբերվեն քաղաքացիների կողմից, մնալու են այդ խանութում: Այսինքն՝ մենք որևէ պարտականություն չունենք, ընդհակառակը, մենք ուզում ենք հնարավորինս արագ ներկրել որակյալ ապրանքը, որպեսզի բնակչությունը ոչ թե ստիպված ձեռք բերի այն ձեր ասած անորակը, այլ ունենա հնարավորություն ձեռք բերել որակյալ ապրանք:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Մելքումյան, խնդրեմ, թող պատրաստվի Սեյրան Հայրապետյանը:
Դավիթ Մելքումյան - Շնորհակալություն: Մինչդեռ մենք այսօր քննարկում ենք ներդրումային հիմնադրամի գործունեությունը, մեր քաղաքացիների պարտավորությունները, որը իրականում շատ եմ կարևորում, երեկվանից մինչև հիմա, վստահ եմ, իմ գործընկերները ստացել են բազմաթիվ զանգեր կամ փորձել են հանդիպել մեզ հետ՝ մի հարցի պատասխան ակնկալելով, թե ի՞նչ է կատարվում առհասարակ: Ցավոք սրտի, այսօր հանրապետության նախագահը ներկա չէ և, կարծում եմ, գոնե այսօր և այս դահլիճում եթե պետք է առանց լրատվամիջոցների և վստահ եմ, որ այս նիստից հետո ահագին մեր քաղաքացիների մոտ կա տպավորություն, որ այսօր Ազգային ժողովում նիստ կա և քննարկվում է առաջին հերթին ստեղծված իրավիճակը: Կխնդրեի, եթե որևիցե մեկը ունի տեղեկություն՝ ի՞նչ է կատարվում առհասարակ, խնդրում եմ ճիշտ հասկացեք, սա ոչ թե մեղադրանք է, այլ ուղղակի մենք գոնե այս օրերին պետք է աշխատենք համահունչ, նույն ոճի մեջ: Որևիցե մի խուճապ մենք իրավունք չունենք թույլ տալ: Մինչդեռ մենք քննարկում ենք քաղաքացիների պարտավորությունների մասին, քաղաքացիները հակառակ հարց են տալիս՝ «բալա, բա մեր վերջը ի՞նչ է լինելու»: Հասկանում եմ, որ չի կարելի միակողմանի պետությունը դիտարկել որպես աղբյուր, բայց կարծում եմ այսօր այդ օրը չէր և մեր բնակչության մոտ այս տպավորությունն էր՝ «բա լավ, ես այստեղ վաղը ապրելո՞ւ եմ, թէ՞ չէ»: Ես կխնդրեմ առաջին հարցս. եթե կա տեղեկություն, եթե պետք է տեսախցիկները անջատենք, գոնե տեղեկացրեք մեզ՝ ի՞նչ է կատարվում, և ի՞նչ անելիքներ կա այս պահին:
Արթուր Թովմասյան - Պարոն Կոստանդյան, խնդրեմ:
Կարեն Կոստանդյան - Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չհասկացա հարցի էությունը, եթե դժվար չէ, մի քիչ հստակեցրեք:
Դավիթ Մելքումյան - Ապրիլի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը և սահմանապահ զորքերը տեղադրել են անցակետ: Եվ մինչև օրս ի՞նչ է կատարվում, ի՞նչ գործընթացներ է գնում, բացի այն, որ պաշտոնական տարբեր աղբյուրներից մեկը մյուսին մեղադրում է: Խոսքը վերաբերում է ներքին, ինչու ոչ, նաև փակ ռեժիմով ինչ-որ բանակցություններ արվո՞ւմ է: Հայաստանի Հանրապետության Ձեր գործընկերներից կա՞ որևիցե տեղեկություն, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից ունե՞ք տեղեկություն, ի՞նչի մասին են խոսել: Եվ ի վերջո, նորից եմ ասում, այս դահլիճից բոլորս երբ որ դուրս գանք, բոլորիս այս հարցը տալու են:
Կարեն Կոստանդյան - Նախ ասեմ, որ աշխատանք կատարվում է այդ ուղղությամբ, արվում են պաշտոնական հայտարարություններ, և արտաքին գործերի նախարարության կողմից են արվում նման հայտարարություններ, և Հայաստանի իշխանությունների կողմից են եղել հայտարարություններ, եղել է նաև միջազգային արձագանք՝ բավականին հստակ, երբեմն նաև կոշտ գնահատականներով: Իհարկե, մենք ամեն ինչին տեղյակ չենք, որպես արտաքին գործերի նախարարություն՝ տեղյակ չենք պաշտոնական հեռախոսազրույցների մանրամասներին: Ինչքան տեղյակ եմ, ինչ-որ բանակցային գործընթաց ընթանում է ռուսական կողմի, այսինքն՝ խաղաղապահների և Ադրբեջանի միջև: Մենք դրան չենք մասնակցում՝ իմ տեղեկություններով: Բայց սա քաղաքական գործընթաց է, ոչ մեկը չի կարող կանխատեսել արդյունքները, ինչով դա կավարտվի: Պետք է ապրենք սա և մեր դիրքորոշումները մշտապես առաջ տանենք և մեր կարմիր գծերը փորձենք պահպանել: Բայց կանխատեսումներ անել տվյալ պարագայում մի քիչ դժվար է:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:
Դավիթ Մելքումյան – Իհարկե, միգուցե առաջարկենք հանրապետության նախագահը եթե ունենա ժամանակ, առանձին հանդիպում կազմակերպի պատգամավորների հետ, և փակ ռեժիմով քննարկենք այս հարցը: Ես կարծում եմ, որ սա հարցերի հարցն է և ամենաառաջնային հարցն է: Մենք գոնե որոշակի տեղեկություններ ունենանք և հասկանանք ինչ ենք անում: Եվ երկրորդ հարցս. անցած տարվանից մենք պայմանավորվածություն ունենք նախկին պետնախարարի և կառավարության հետ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հետաձգել պետբյուջեի ընդունումը: Նորից եմ նշում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նոր մարտահրավերները և այս անորոշ իրավիճակը: Եվ հետաձգվել է: Ընդունվել է նույնը՝ մեր Կանոնակարգի համաձայն, բայց մենք սպասում ենք նոր առաջարկների: Կա՞ն արդյոք այդ առաջարկները: Ես ողջունում եմ իմ գործընկերների նախաձեռնությունը: Կարծում եմ՝ այսօր մեր գերնպատակներից մեկն է, որ ստեղծվեն բոլոր բարենպաստ պայմանները մեր քաղաքացիների համար, քանի որ հասկանում ենք, ինֆորմացիոն հսկա պատերազմ է գնում, և փորձում են տարբեր ձևերով ճնշում գործադրել: Եվ մի տեսակ հակասական է այս ֆոնի վրա, եթե մենք ստեղծում ենք սոցիալական տարբեր ծրագրեր և միևնույն ժամանակ դրամահավաք ենք կազմակերպում՝ դիմելով պետական կառույցներում աշխատողներին, պարոն պետնախարար, մասնավորապես Ձեր գրառումը: Լավ, բյուջեով սահմանափակվենք. նախատեսվու՞մ է, ունե՞նք այդ ծրագիրը: Նորից եմ ասում, եթե կա ֆինանսների խնդիր, իսկ ես ինչպես հասկացա, կա այդ խնդիրը, միգուցե վերանայենք որոշ ծրագրեր, ժամանակավոր դադարեցնենք, բայց մեր բնակչության համար ստեղծենք այդ պայմանները գոնե այս փոքր ժամանակահատվածում, որպեսզի կարողանան նորմալ գոյատևել: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է ֆինանսների նախարարը:
Վահրամ Բաղդասարյան - Պարոն Մելքումյան, իրոք բյուջեն ընդունելու ժամանակ կար այդ պայմանավորվածությունը, որ տարեսկզբին համապատասխան փոփոխություններով բյուջե է ներկայացվելու, բայց բնականաբար բոլորիս հայտնի իրավիճակներից ելնելով՝ այսօրվա դրությամբ առաջնահերթությունները փոխվելու հետ կապված անհրաժեշտ ծրագրերը իրականացնում ենք գոյություն ունեցող բյուջեի ծրագրերի շրջանակներում վերաբաշխում կատարելու միջոցով: Այսինքն՝ հիմնական ծախսերը, որոնք կատարվում են բնակչության աջակցության հետ կապված, այս շրջափակման հետ կապված, որոշակի խնդիրներ թե տեղափոխման և այլն, չմանրանանք, այդ խնդիրները լուծելու համար այս պահի դրությամբ մենք տեղավորվում ենք բյուջեի ծախսային մասի գումարի շրջանակներում, ծրագրերի միջև վերաբաշխում կատարելու տարբերակով:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:
Դավիթ Մելքումյան – Ձեր կարծիքով կա՞ այդ վտանգը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ղեկավարների դիրքորոշումը Արցախի նկատմամբ ...
(ձայնագրությունն ընդհատվում է)
Սեյրան Հայրապետյան - ... նաև երթուղիներում, սակայն դա բավարար չէ: Մենք ականատես ենք լինում լիքը ավտոբուսների ու ոտքով շարժվող բազմաթիվ քաղաքացիների: Նաև հասարակության հետ տարբեր գյուղերում, համայնքներում հանդիպումների ժամանակ բարձրացվել է հետևյալ հարցը. ես մի օրինակ բերեմ՝ Կաղարծի, Պառավաթումբ գյուղերում ասում են այդ երթուղին նախկինում քանի որ մեքենաներով կարողանում էին տեղափոխվել մինչև ճանապարհի հատված, հիմա առաջարկում են անցնեն իրենց գյուղերով: Գիշի-Ճարտար-Խնուշինակ-Մարտունի երթուղով համատասխան օրերին ուսանողների և ծառայողների համար ընդհանրապես տեղ չի լինում: Խնդրում եմ կառավարությանը, եթե փոփոխություններ նախատեսվում են երթուղիների, ավտոբուսների ավելացման, համապատասխան քննարկումներ կատարել և կատարել այդ փոփոխությունները, քանի որ ցավալի է, երբ աշխատանքից, ծառայությունից հետո նկատում ենք Ստեփանակերտում սպասող համազգեստով զինծառայողների, ու տհաճ երևույթներ են:
Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գալստյանը:
Սուրեն Գալստյան – Պարոն Հայրապետյան, իրոք, բնական գազի խափանման, դիզվառելիքի սղության պատճառով ուղևորահոսքը հանրապետությունում մոտ երկուսուկես անգամ ավելացել է: Ավելացել են նաև երթուղիները, օրինակ, Բերդաշենի երթուղին ավելացել է: Նախկինում գործող բոլոր այն երթուղիները, որոնք ոչ շահութաբեր էին, այդ տնտեսվարողներին հրավիրել ենք բանակցելու, որպեսզի նորից սկսեն շահագործել այդ երթուղին: Ավելացվել է, օրինակ, Հարավի երթուղին, Սզնեք-Կարմիր գյուղ-Խաչմաչը ավելացվել է, Խնձրիստանի երթուղին ավելացվել է: Այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքները: Եթե բնական գազի խափանումը շարունակվի երկար մնալ, անպայման երթուղիները վերանայվելու են, մոտ 17-18 ավտոբուս պիտի նորից ավելացվի, որպեսզի ուղևորահոսքը կանոնակարգվի:
Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: Ինձ թվում է՝ դա քննարկելու եք նաև վարչակազմերի, համայնքների հետ, որպեսզի (չի լսվում): Երկրորդ հարցի առումով ես կխնդրեի, եթե հնարավոր է, չձայնագրենք:
Արթուր Թովմասյան – Անջատեք:
Սեյրան Հայրապետյան – Իմ գործընկերները նշեցին նաև այս ստեղծված իրավիճակը վերջին մի քանի օրերին: Մենք, եթե նախագահի հետ հանդիպումը նախատեսվի, կքննարկենք, բայց մի հարց կա, ցանկանում եմ արձագանքել, բարձրաձայնել ավելի ճիշտ. կա՞ ԱԱԾ-ից ներկայացուցիչ այստեղ, թե՞ չէ: Եթե չկա, դե լավ:
Արթուր Թովմասյան – Սիրելի կառավարություն, հարգելի գործընկերներ, 9 պատգամավորների կողմից բարձրացվել է 15 հարց, համենայնդեպս ես զգացի, որ պատգամավորները չէին հակադրվում, հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Եթե ինչ-որ տեղ էլ չի բավականացրել, ապա, հարգելի գործընկերներ, աշխատեք մեր հայրենի կառավարության հետ: Այս ծանր իրավիճակում մեկս մյուսին պետք է աջակցենք: Դա կլինի օրենսդրական նախաձեռնությունների կարգով, օրենքների կարգով, ինչու չէ, նաև կառավարության որոշումների ժամանակ, եթե մենք որևէ լավ բան ունենք առաջարկելու: Եվ համոզված եմ, որ մեր հայրենի կառավարությունը ընդունելու է: Շնորհակալություն: Հա, փոխանցեք:
Մետաքսե Հակոբյան - Վրույր Վագիֆի Միքայելյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին: Ինքը զինծառայող էր, կարծում եմ շատերդ գիտեք: Եղբայրական գերեզմանոցում քարի վրա Վուլի է գրված, բավականին հերոսությունների մասին շատ խոսում են: Այդպես էլ չբացահայտված պայմաններում եզրակցություն նաև Հայաստանի Հանրապետությունից բավարար չի եկել, այստեղ ողջ փաստաթղթերն են: Ընտանիքը հայտնվել է շատ ծանր սոցիալական պայմաններում: Ընդամենը այս մահացած զինվորականի մահվան ծախսերն է մեր պաշտպանության բանակը հոգացել, բայց ես առաջարկում ու խնդրում եմ, պարոն պետնախարար, որ Դուք ինքներդ հետևողական լինեք այս ընտանիքին: Կարծում եմ սա միակ դեպքն է, երբ պատերազմից հետո այդպիսի ճանապարհ անցած զինվորականը ուղղակի մահացել է և չի կապվել դա իր ծառայության հետ: Ընդունում եմ՝ միգուցե օրենքով չէր կարելի, և այստեղ կան էլի, որ Դուք նայեք, կկարողանաք պատկերացնել ինչի մասին է: Շնորհակալություն, կսպասեմ պատասխանի:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շարունակում ենք մեր աշխատանքները: Հաջորդ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ, պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը մշակվել է 2022 թվականի հունիսի 1-ին ԱՀ նախագահի հրամանագրով ստեղծված նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի հիմքում եղել է 2022 թվականի հունվարի 31-ին ստեղծված նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված և հավանության արժանացած հայեցակարգը:
Նախագիծն առանց փոփոխության պահպանում է 2017 թվականի Սահմանադրության անփոփոխելի 1-4-րդ հոդվածները:
Նախագծով առաջարկվում է Արցախի Հանրապետության իրավական համակարգում առանձին տեղ հատկացնել սահմանադրական օրենքներին՝ սահմանելով ինչպես այդ օրենքների ցանկը, այնպես էլ դրանց ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը, մասնավորապես, «Դրոշի մասին», «Զինանշանի մասին», «Օրհներգի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ», Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, «Սահմանադրական դատավարության մասին», «Հանրաքվեի մասին» օրենքները, «Կուսակցությունների մասին» օրենքը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանադրական օրենքներ են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նախագծով առաջարկվում է նախատեսել բացառիկ դեպքերում Հանրապետության նախագահի անուղղակի ընտրությունների հնարավորություն:
Հավաքների ազատության իրավունքների հետ կապված առաջարկվում է.
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկա իրավիճակը հաշվի առնելով, ելնելով Արցախի Հանրապետության պետական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության նկատառումներից՝ վերանայել հավաքների ազատության հետ կապված իրավակարգավորումները և սահմանել, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ կազմակերպելու իրավունք:
Քաղաքացիության իրավունքի հետ կապված.
առաջարկվում է սահմանել, որ Արցախի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության օրենքներին կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն:
Սրանով երկքաղաքացիության հետ կապված իրավահարաբերությունների համար առաջին անգամ ամրագրվում են սահմանադրական հիմքեր:
Սեփականության իրավունքի հետ կապված.
Արցախի Հանրապետության գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Կրկին ելնելով Արցախի Հանրապետության անվտանգության նկատառումներից՝ առաջարկվում է ընդլայնել սեփականության իրավունքի՝ Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները՝ ամրագրելով, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ընտրական իրավունքի հետ կապված.
առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հադիսացող, վերջին չորս տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Կառավարման համակարգը.
Արցախի Հանրապետության գործող Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը Հանրապետության Նախագահն է: Կառավարությունը Հանրապետության Նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմին է:
Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից:
Նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին, որտեղ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է, պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությանը:
Կիսանախագահական հանրապետություններում Նախագահն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետական իշխանության մարմինների համակարգում և անմիջականորեն չի մտնում այդ իշխանության ճյուղերից ոչ մեկի մեջ:
Նախագծով կարգավորվում են Հանրապետության Նախագահի ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, Հանրապետության Նախագահի ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Միաժամանակ առաջարկվում է ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու լիազորություն՝ սահմանելով այդ լիազորության իրականացման կարգը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Ազգային ժողովը.
նախագծի 5-րդ գլուխը նվիրված է Ազգային ժողովի ձևավորման և գործունեության հիմունքներին:
Առաջարկվում է անփոփոխ թողնել գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովի կարգավիճակին առնչվող հիմնական իրավակարգավորումները: Միաժամանակ, կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորված, առաջարկվում է սահմանել նոր գործառույթներ, մասնավորապես, սահմանել, որ Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը՝ Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ Կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նախագծի համաձայն՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, պատգամավորը և կառավարությունը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը Հանրապետության Նախագահին կարող է առաջարկել քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Օրենսդրական նախաձեռնության մասով նախագիծն անփոփոխ է թողնում քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրացման հետ կապված իրավանորմը:
Կառավարությունը.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով նախատեսվում է կառավարման համակարգի փոփոխություն, առանձնացվում է «Կառավարությունը» վերտառությամբ առանձին գլուխ:
Սահմանվում է, որ Արցախի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում խորհրդարանը մասնակցում է Կառավարության ձևավորմանը, նախագծով առաջարկվում է սահմանել, որ Կառավարության կառուցվածքը, Կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով:
Մանրամասն ներկայացվում է Կառավարության կազմավորման կարգը: Այսպես՝ վարչապետը նշանակվում է և Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության նախագահի կողմից՝ հետևյալ կարգով.
Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց կամ Կառավարության հրաժարականն ընդունելուց կամ Ազգային ժողովի արձակման դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված վարչապետի թեկնածությունը քննարկում է հնգօրյա ժամկետում:
Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակում է վարչապետ: Վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահը քսանօրյա ժամկետում նշանակում է Կառավարության մյուս անդամներին: Սահմանադրության սահմանված կարգով Ազգային ժողովը հավանություն է տալիս Կառավարության գործունեության ծրագրին:
Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու դեպքում Հանրապետության Նախագահը յոթօրյա ժամկետում երկրորդ անգամ է վարչապետի թեկնածություն ներկայացնում Ազգային ժողովի համաձայնությանը:
Հանրապետության Նախագահը չի կարող նշանակել վարչապետ այն անձին, ում թեկնածությունը երկու անգամ մերժվել է Ազգային ժողովի կողմից:
Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում Կառավարության անդամների աշխատանքը, ընդունում է որոշումներ՝ Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հանրապետության Նախագահը:
Կառավարությունը շրջաններում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է շրջանների վարչակազմերի ղեկավարների միջոցով, որոնց պաշտոնի նշանակում և ազատում է Կառավարությունը:
Դատական իշխանությունը.
Նախագծով, կառավարման համակարգի վերափոխմամբ պայմանավորված, առաջարկվում է վերանայել դատավորներին պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու ընթացակարգը, մասնավորապես, սահմանել, որ Գերագույն դատարանի նախագահը և Գերագույն դատարանի դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված մասնագիտացված դատարանների նախագահները և այդ դատարանների դատավորները՝ Հանրապետության Նախագահի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:
Հաշվի առնելով Գերագույն դատարանի դատավորների կողմից սահմանադրական արդարադատության իրականացման առաքելությունը՝ առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցել Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա: Ըստ այդմ լրացվել է նաև Գերագույն դատարանի լիազորությունների շրջանակը և սահմանվել, որ Գերագույն դատարանը, Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա, եզրակացություն է տալիս իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու, ինչպես նաև Գերագույն դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերի մասին:
Նախագծով առաջարկվում է ամրագրել դատարանների նախագահների պաշտոնավարման հստակ ժամկետ, որի համաձայն՝ Գերագույն դատարանի նախագահը պաշտոնավարում է 5 տարի ժամկետով, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված մասնագիտացված դատարանների նախագահները՝ 3 տարի ժամկետով:
Առաջարկվում է վերանայել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, մասնավորապես սահմանելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 6 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Գերագույն դատարանի նախագահն է՝ խորհրդատվական ձայնի իրավունքով: Երեք անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս երեք անդամներին նշանակում են համապատասխանաբար Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովը և Կառավարությունը:
Սահմանադրությամբ ստեղծված մարմինների մասով գործող Սահմանադրության համապատասխան՝ Գլխավոր դատախազը՝ Հանրապետության Նախագահի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները՝ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների առաջարկությամբ ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով:
Կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելով պայմանավորված՝ առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների թեկնածուների առաջադրման իրավունքը ևս վերապահել Հանրապետության Նախագահին:
Առաջարկվում է սահմանել, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել միայն Արցախի Հանրապետության քաղաքացին: Ընդ որում՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:
Նախագծի եզրափակիչ և անցումային դրույթներով կարգավորվում են նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները: Տարբեր գլուխներ ուժի մեջ են մտնում տարբեր ժամկետներում՝ կախված դրանց կարգավորման առարկայից:
Նախագծով սահմանվում են օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու տարբեր ժամկետներ:
Իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է իրավական միջոցներ ձեռնարկել Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները տարբեր ժամկետներում անցկացնելու համար: Օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն գործունեության ապահովման նպատակով առաջարկվում է 2023 թվականի ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, իսկ 2024 թվականի ընթացքում՝ Հանրապետության Նախագահի ընտրություններ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, սպառվել է մեր աշխատանքների երկրորդ մեկուկես ժամանոց փուլը, մեզ մնացել է օրակարգային երկու հարց: Ինչպիսի՞ առաջարկություն: Շարունակել: Շնորհակալություն:
Հիմա պատգամավորներին խնդրում եմ գրանցվել: Հարցերի համար գրանցվել են չորս պատգամավորներ: Պարոն Թովմասյան, խնդրեմ, տիկին Հակոբյան, պատրաստվեք:
Արթուր Թովմասյան – Ես մտքերի փոխանակության ժամանակ կարծիքս կասեմ, բայց ո՞նց եք դուք տեսնում կիսանախագահականի ժամանակ, որ 120000-անոց հանրապետության նախագահը պիտի լինի ժողովրդի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: Բա վարչապե՞տը ինչ պիտի անի: Բա Ազգային ժողովի նախագա՞հն ինչ պիտի անի: Իննսուն միլիոնի դեմ միայն հոգեկան հիվանդ նախագահը կարող է ձեռքը դնել Սահմանադրության վրա և երդվել, որ ինքը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածքային ամբողջականության կողմնակիցն է: Ո՞նց եք նույն երդման տեքստը կիսանախագահականի ավելի խիստ նախագահականի: Ես մտքերի փոխանակության մասով կասեմ: Ինչո՞ւ երկրի նախագահը:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար: Պարոն Թովմասյան, տարածքային ամբողջականության ապահովումը, անվտանգության ապահովումը և երաշխավորումը պետական իշխանությանը վերապահված գործառույթ է և անպայման պետք է պետական իշխանության որևէ մարմնին վերապահել: Կիսանախագահական և նախագահական հանրապետությունների դեպքում, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, այն վերապահվում է հանրապետության նախագահին: Իհարկե, ստեղծված իրավիճակում շատ ծանր է արդյունավետ և ամբողջությամբ իրականացնել այս գործառույթը, բայց վարչապետին վերապահված է կառավարության գործունեության ընթացիկ աշխատանքների համակարգումը և կազմակերպումը: Ազգային ժողովը օրենսդիր և ներկայացուցչական մարմին է, ունի իր գործառույթները, հետևաբար հանրապետության նախագահին է վերապահված: Այլ պաշտոնյա չկա, ով ունի համապատասխան լծակներ ամբողջությամբ և արդյունավետ իրականացնելու համար: Իհարկե, Ձեր հարցը տեղին է ստեղծված իրավիճակում, բայց այլ լուծում տվյալ դեպքում չկա:
Արթուր Թովմասյան – Նույնիսկ ոչ տեղին արձագանքում եմ ես: Անջատեք դա, ես արձագանքում եմ: 1998 թվականից սկսած Արցախի նախագահները կառավարիչներ են, որովհետև բանակը ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության առաջնորդին, հիմա նախագահ, վարչապետ: Մենք ունեցել ենք մեկ անկախ գերագույն գլխավոր հրամանատար: Դա Արցախի առաջին նախագահն էր, երբ որ մենք ունեցել ենք Արցախ: Ո՞նց ես դու տեսնում պետությունը, որ այդ պետությունը բանակ չունի, որ այդ պետության առաջնորդը չի կարող հրաման տալ պաշտպանության նախարարին, որը պաշտպանության նախարար չէ, որը, նորից եմ ասում սա եթեր չգնա, հետո ադրբեջանցիերը ասելու են Հայաստանը, Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի բանակից: Նույնիսկ այդ պայմանններում: Ես արձագանքում եմ և չեմ ուզում պատասխանես հարցին: Ես մտքերի փոխանակության ժամանակ որ արտահայտվեմ, այնտեղ արդեն կարող եք եզրափակիչ ելույթ ունենալ:
Ժիրայր Միրզոյան - Շատ լավ:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Խնդրեմ, տիկին Հակոբյան:
Մետաքսե Հակոբյան – (չի լսվում):
Գագիկ Բաղունց – Իմ հարցը հետևյալն է. Սահմանադրության նախագծի գլուխ 13 եզրափակիչ և անցումային դրույթների, 171-րդ հոդվածի, Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելու 2-րդ կետում նշված է, որ մի շարք հոդվածներում փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 1-ին: Մի պահ եթե պատկերացնենք, որ հունվարի 1-ի դրությամբ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանը տեղի չի ունենում: Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելո՞ւ են, թե՞ ոչ:
Ժիրայր Միրզոյան - Այսինքն:
Գագիկ Բաղունց – Այսինքն՝ մի շարք հոդվածներ, մի քանի տասնյակ փոփոխություններ նախատեսված են, որ ուժի մեջ են մտնելու Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 1-ին:
Ժիրայր Միրզոյան – Այո, անպայման, Սահմանադրությունն ընդունվելու դեպքում, 2023 թվականին Ազգային ժողովի ընտրություններ տեղի ունենալու դեպքում, եթե ընդունվի Սահմանադրությունը, նաև տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրություններ, անպայման հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու 171-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված բոլոր հոդվածների իրավակարգավորումները:
Գագիկ Բաղունց – Այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով ընտրություններ տեղի չունենան կամ էլ տեղի ունենան դեկտեմբեր ամսվա վերջին և հունվարի 1-ի դրությամբ հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի չունենա դեռ:
Ժիրայր Միրզոյան – Այո, այս հոդվածի տրամաբանությունն այն է, որ հնարավոր է այս հոդվածներն ավելի շուտ ուժի մեջ մտնեն, բայց հնարավոր չէ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտնեն: Վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է:
Գագիկ Բաղունց - Եղավ, շնորհակալություն: Հաջորդ հարցը, պարոն Կասյան, խնդրեմ:
Վլադիմիր Կասյան – Քիչ առաջ մի նախագիծ եք ուղարկել սահմանադրական դատարան, հիմա երկրորդն եք ուղարկելու, որ այսպես տեսնում եմ: Հիմա մեկը մյուսին չի հակասելո՞ւ, չպիտի՞ սպասեք այն մյուսի պատասխանը գա, հետո:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար: Սահմանադրության նախագիծը չենք ուղարկել Գերագույն դատարանի սահմանադրական ատյան՝ եզրակացություն ստանալու նպատակով: Ուղարկել ենք գործող Սահմանադրության մեջ փոփոխությունը՝ նոր հոդված ավելացնելու հետ կապված նախագիծը, իսկ Սահմանադրությամբ և օրենքով նոր սահմանադրությունները Գերագույն դատարանի եզրակացության անհրաժեշտություն չունեն: Չենք ուղարկելու:
Վլադիմիր Կասյան – Այդ տարիքային ցենզը որ գրում եք, ինչո՞ւ երեսունհինգ, թող հիսուն լինի, երեխա բան բերում լցնում եք, ձեռը կրակն ընկնում:
Ժիրայր Միրզոյան – Երեսունհինգը նախագահի դեպքում է, տվյալ դեպքում փոփոխության չի ենթարկվել, ցենզն է փոփոխության ենթարկվել, այդ 10 տարին՝ 5 տարի, դա հանձնաժողովի կողմից ընդունված...
Վլադիմիր Կասյան – Այդ որ ասում ես նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, բայց ինչի՞:
Ժիրայր Միրզոյան – Փոփոխության չի ենթարկվել դա, գործող Սահմանադրությամբ կարգավորումը նույնն է:
Վլադիմիր Կասյան - (չի լսվում) որը 15 տարուց ավել բարձրագույն պաշտոն է զբաղեցրել:
Ժիրայր Միրզոյան – Այդպիսի սահմանափակում չկա նախագահի դեպքում:
Գագիկ Բաղունց – Հարցերը սպառվեցին: Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և տվել դրական եզրակացություն առաջին ընթերցման համար: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Աղաջանյան: Նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Խնդրեմ, պարոն Թովմասյան, թող պատրաստվի պատգամավոր Պետրոսյանը:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, ցանկացած համապետական ընտրություն՝ դա կլինի հանրաքվե, դա կլինի խորհրդարանական ընտրություններ, դրանք կլինեն նախագահական ընտրություններ, տեղական ինքնակառավարման ընտրություններ, դա Արցախի պետական շինարարության առաջնային խնդիրներից մեկն է: Եվ եթե մեզ հաջողվեց այս լեռնային երկրում անցկացնել հանրաքվե, անցկացնել խորհրդարանական, նախագահական ընտրություններ, նշանակում է այս աշխարհատարածքը անկախ աշխարհատարածք է: Եթե մենք ընտրություններ չենք անցկացնում, ինձ ճիշտ հասկացեք, մեր անկախությունը կասկածելի է, կասկածի տակ ենք դնում: Անպայման պետք է անցկացնենք: Իսկ ցանկացած համապետական ընտրություններին անհրաժեշտ են ոչ միայն տեղական դիտորդներ, այլև միջազգային դիտորդներ: Մեր անցկացրած բոլոր համապետական ընտրություններին մասնակցել են միջազգային դիտորդներ, և դա ես չեմ արձանագրում, միջազգային դիտորդներն են արձանագրում, որ ամեն մի համապետական ընտրություն, որն անց է կացվել Արցախի Հանրապետությունում, նախորդի համեմատ մի քայլ առաջ էր: Մեր խմբակցություններից բաղկացած պետական հանձնաժողովը ահռելի աշխատանք է կատարել: Սա պիտի ֆիքսենք, բայց դա (բառը չի լսվում) 2022 թվականի հուլիսի 1-ից է: Մենք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո ընդհանրապես մինչև այս պահը գտնվում ենք շրջափակման մեջ: Լավագույն դեպքում, սիրելի պատգամավորներ, մենք կատարել ենք ձեզ հետ միասին: Դա ո՞րն էր. որ տարանջատել ենք Արցախի նախագահի և Ազգային ժողովի նախագահի միաժամանակյա լուծարումը, այսինքն՝ նախագահը եթե լուծարեցինք, ինքն էլ է հրաժարական տալիս կամ երբ որ մենք նախագահի հրաժարականն ենք պահանջում, մենք էլ, այսինքն՝ երկրի ներսում անիշխանություն չի լինելու: Այդ վտանգը մենք ապահովել ենք և եթե չեմ սխալվում, մինչև հուլիսի 1-ը մենք պետք է Գերագույն դատարանից բերենք: Լավ քննարկեք: Ես կարծում եմ՝ ժամկետների մեջ չեք տեղավորվի: Հետո չասեք, որ չեմ ասել: Ինչ ձև ուզում եք ընտրեք՝ նախագահական, կիսանախագահական, ինչ ուզում եք ասեք, եթե իրողությունները սա է լինելու, անունը ինչ ուզում եք դրեք՝ վարչապետ, պետնախարար: Այսօր կարող է մեր ժողովուրդը մեզ ճիշտ էլ չհասկանա, ասի՝ այս ինչ բանի են սրանք: Այս իրավիճակում այն մեկը ընդունեցինք, ուղարկեցինք, որպեսզի մեր սահմանադրական կարգը չտապալվի, ընդհանրապես չկորցնենք Արցախը, սա հասկացանք: Առաջին ընթերցումը արեք, չորս քաղաքական ուժեր իրավունք չունեն սահմանադրություն գրելու՝ պետական հանձնաժողովը: Ժողովրդին էլ կցեք: Իսկ եթե ինձանից ես հարցնում, Արցախում սահմանադրություն գրողներ կարող են շատ քիչ: Մենք մինչև 2006 թվականը ապրել ենք առանց սահմանադրության: Բայց դա չի նշանակում, թե մենք սահմանադրական օրենքները չենք ունեցել: Մենք ունեցել ենք «Նախագահի մասին» օրենք, «Կառավարության մասին» օրենք, «Ազգային ժողովի նախագահի մասին» օրենք: Եվ այն ժամանակ հեշտ է եղել: Աշխարհում կան երկրներ, որոնք սահմանադրություն չունեն, բայց գոյատևում են, օրինակ՝ Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, բայց դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան չի՞ զարգանում կամ երկիր չէ՞: Կամ ե՛ս չեմ ձեզ հասկանում: Մեր ժողովրդի դարդը այսօր սահմանադրություն փոխե՞լն է: Սահմանադրության մասով, ես կարծում եմ՝ դուք էլ եք զրուցում, մեր ժողովրդի դարդը այն է եղել, որ եթե էքյուծ թխին էսմինին վերքցին կամ ինձ վերքցին կամ էնմինին կամ կյան ստեղ կեսը կտորին, որ անիշխանություն չլինի: Լավ մտածեք՝ նախագահականն է ճիշտ, կիսանախագահականն է ճիշտ, տեսեք ժողովուրդը ոնց է ուզում: 2017 թվականի Սահմանադրությունը վերցրեք, շատ գեղեցիկ գրած է: Նորից եմ ասում. ռումբը եղել է նախագահ-Ազգային ժողով ցրումը: Դա ռումբ է եղել դրված Սահմանադրության տակ: Սա առաջին ընթերցումն է, մի ամիս ժամանակ ունենք, քննարկեք: Բա 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնեինք: Ճանապարհը բաց է եղել: Կարողացե՞լ ենք: Գազն էլ կար, լույսն էլ կար, ճանապարհն էլ կար: Կարողացե՞լ ենք հանրաքվե անենք: Խոսող չկա՞: Կարողացե՞լ ենք: Չէ, չենք կարողացել: 2022 թվականին կարողացե՞լ ենք: Չէ, չենք կարողացել: Ինչո՞ւ: Ինձանից լավ գիտեք: Հիմա եթե ինքնախաբեությամբ ենք զբաղվում, դեռ մենք կարողանալո՞ւ ենք հանրաքվե անենք 2023 թվականին: Դեռ հանրաքվեն պիտի անենք, որ արտահերթ մնացած ընտրություններն անցկացնենք: Եկեք պրակտիկ գործերով զբաղվենք: Բայց կարող է ես սխալ եմ, կարող է ես սխալ եմ մտածում, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ճիշտ է եղել, բայց դեկտեմբերի 12-ից հետո բան է: Բայց բավականաչափ աշխատանք է կատարվել, նաև պետք է հարգանքով վերաբերվենք այդ կուսակցություններին՝ ձեր կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Ես չեմ խառնվել, ինձ տեսե՞լ եք այդ հանձնաժողովի նիստին: Այն մեկն էլ են բերել, չե՞մ ասել տարեք: Ասել եմ տարեք: Ասում եմ գուցե ե՞ս եմ հիվանդը: Եթե 32 պատգամավոր գտնում է, որ պիտի փոխվի, ուրեմն ինձ մոտ ինչ-որ բան այն չէ:
Գագիկ Բաղունց – Տիկին Պետրոսյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Ես իմ առաջարկը հանում եմ: Բոլորին հորդորում եմ սա կողմ քվեարկենք, մի ամիս հետո նորից կողմ քվեարկենք, շուտ ուղարկենք սահմանադրական դատարան: Այն, ինչ որ ասել եմ, հաշվեք չեմ ասել: Չի գնո՞ւմ: Բոլորին հորդորում եմ կողմ քվեարկել: Բայց այստեղ մի հատ կետ կա (չի լսվում), դեռ Սահմանադրական դատարանի պատասխանը չունենք:
(խոսակցություն դահլիճում, չի լսվում)
Արևիկ Պետրոսյան – Շնորհակալություն: Ցանկանում էի տարիքային շեմի մասին կարծիք հայտնել, բայց մի ուրիշ անգամ, կարծում եմ՝ առիթ լինելու է: Պարոն Թովմասյանի ելույթից հետո կարծես սա այդքան էլ էական չէ:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի համար խնդրեմ, պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան – Իհարկե, պարոն Թովմասյան, մեր քաղաքացիներից շատերի համար կարող է նույնիսկ ժամանակավրեպ համարվել այս հարցն այս պահին բարձրացնելը, ինչ-որ տեղ նաև տեղին, բայց դա, իմ կարծիքով, միայն առաջին հայացքից, որովհետև մտահոգությունները, որոնք կան այդ սահմանադրաիրավական մակարդակում խնդիրներ առաջանալու դեպքում, կարծում եմ՝ մի քիչ խորանալու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն կարող է մտահոգվի, այլև կարող է իր մոտ տագնապներ առաջանան: Առաջին նախագիծը հենց դրա համար ենք փոփոխություն կատարելու համար ներկայացրել՝ ժամանակավոր լուծում ունենալու համար, բայց դա մինչև 2025թ. կարգավորելու համար է և անցումային դրույթ է: Կարծում եմ՝ այստեղ նստած յուրաքանչյուրդ խորապես գիտակցում եք ինչպիսի մարտահրավերներ կարող են լինել հանկարծ մեր մտահոգությունները իրականություն դառնալու դեպքում, ուստի ես ևս կոչ եմ անում աջակցել և կողմ քվեարկել, որպեսզի օր առաջ մենք ինչ-որ չափով ապահովագրվենք, որպեսզի այդ խնդիրները չառաջանան: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Քվեարկության է դրվում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Քվեարկությանը մասնակցել են 26 պատգամավորներ:
Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Քվեարկությանը չեն մասնակցել 6 պատգամավորներ:
Որոշումն ընդունված է:
Օրակարգային հաջորդ հարցը «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը:
Հասմիկ Մինասյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, մասնավորապես, առաջարկվում է իրականացնել որոշ փոփոխություններ, որոնք ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում, օրինակ՝ որոշ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղ» բառերը փոխարինել «Արցախի» բառերով: Նաև այդ տրամաբանությամբ են մնացած հոդվածներում կատարվում փոփոխություններ: Ինչ վերաբերում է լրացում կատարելու վերաբերյալ դրույթին, այսինքն՝ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում 2-րդ պարբերությունում առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը. «Բարձրագույն կրթության այն մասնագիտությունների գծով, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ», այսինքն՝ ավելացվում է այս նախադասությունը։ Եվ առաջարկվող լրացումը նոր իրավակարգավորում չի ենթադրում, քանի որ սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով կարգավորվում են տվյալ հարաբերությունները, այսինքն՝ գործող օրենքով արդեն իսկ ամրագրված է, որ միջին մասնագիտական կրթության բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները իրենց կրթությունը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության` երկրորդ կուրսում հեռակա ուսուցմամբ: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Արցախի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով արդեն կարգավորվում է այդ գործընթացը, որի 1-ին կետով հստակեցվում է շահառուների շրջանակը, այսինքն՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ...
(ձայնագրությունն ընդհատվում է )
Արամ Հարությունյան - «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, և միաձայն տրվել է դրական եզրակացություն:
Գագիկ Բաղունց - Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը, պարոն Հարությունյան:
Մտքերի փոխանակության համար եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել: Եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞:
Այժմ քվեարկության է դրվում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Գագիկ Բաղունց - Այժմ անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ պատգամավորների հայտարարություններին: Պատգամավորներին խնդրում եմ հերթագրվել: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:
Արամայիս Աղաբեկյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից սկսվել է այն արհամարհելու և չկատարելու պրակտիկան: Այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պարբերաբար խախտվել են փաստաթղթի առաջին, վեցերորդ և ութերորդ կետերը: Ադրբեջանը չի կանգնել պատերազմի ավարտին իր կողմից զբաղեցրած դիրքերում, բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, գնացել ռազմական սադրանքների, որի հետևանքով սպանվել են նաև քաղաքացիական անձինք: Անպատժելիությունից ոգևորված և Արցախն առանց արցախցի պատկերացնող մեր թշնամին անցած տարվա դեկտեմբերի 12-ից կեղծ էկոակցիայի անվան տակ ավելացրել է ճնշումը խաղաղ բնակչության նկատմամբ՝ փորձելով շրջափակման միջոցով հասնել իր նպատակին, այն է՝ վերջնականապես բռնակցել մեր հայրենիքը Ադրբեջանին: Քաղաքակիրթ աշխարհի աչքերին թոզ փչելու և իր չակերտավոր խաղարարությունը ի ցույց դնելու համար միաժամանակ մեզ առաջարկվել է կեղծ ինտեգրացիոն օրակարգ, որին էլ Արցախի իշխանությունը պատասխանել է տրամաբանական մերժումով: Շրջափակման առաջին իսկ օրից Բաքվի ենթակա մեդիառեսուրսները, պաշտոնյաները և մի կենտրոնից կերակրվող փորձագիտական շրջանակները պնդել են Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրելու անհրաժեշտության մասին: Այդ գործողության անհրաժեշտությունը ընդգծելու համար ամենօրյա ռեժիմով խոսվել է Հայաստանից Արցախ բերվող զենքի և ռազմական տեխնիկայի մասին՝ իբր ապացույց ներկայացնելով քաղաքացիական անձանց տեղափոխումը: Զավեշտը հասել է նրան, որ ջրատար մեքենայի տեղաշարժման կադրերն անգամ մեկնաբանվել են որպես ռազմական շարժ: Անցակետի տեղադրման հարցը Ադրբեջանը ներկայացրել է նաև բանակցային տարբեր ձևաչափերում և մշտապես միջնորդներից ստացել բացասական արձագանք: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի փաստացի երաշխավոր Ռուսաստանից տարբեր պաշտոնյաների մակարդակով նույնպես մերժվել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի գոյությունը: Միաժամանակ խոսվել է ռուսական վերահսկողությամբ տեխնիկական միջոցների տեղադրման մասին, որը պիտի ապացուցողական բազա ստեղծի և ժխտի Հայաստանից Արցախ զենք տեղափոխման կեղծ թեզը: Վերջին այդօրինակ հայտարարությունը հնչել է այս տարվա փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Բաքու կատարած այցի շրջանակներում: Ցավոք սրտի, երկու ամիս անց գետնի վրա ունենք լրիվ այլ պատկեր: Հակարի կամրջի վրա տեղադրվել է անցակետ: Տարբեր մակարդակներով հնչեցվում է այդ անցակետի միջոցով հայատյաց քայլերի գնալու մասին Բաքվի պատրաստակամության մասին: Ռուսական կողմը փաստացի ֆիքսել է եռակողմ հայտարարության միակողմանի խախտումը: Մնում է հույս ունենալ, որ Մոսկվան կկատարի իրեն վերապահված և իր կողմից ինքնակամ ստանձնած պարտավորությունները և կհանի անօրինական ադրբեջանական անցակետն ու կվերականգնի բեռների և քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժը Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով: Ադրբեջանական կամայական անցակետը չի կարող ընդունելի լինել Արցախի իշխանությունների և ժողովրդի կողմից: Նրա գոյությունը կարմիր գիծ է և այն չհանելու դեպքում պիտի ենթադրի նոր օրակարգի ձևավորում, որտեղ առաջնային կդառնա մեր ինքնապաշտպանության և սեփական միջոցներով կենսական հարցերը անհապաղ լուծելու հարցը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Խնդրեմ, պարոն Իշխանյան:
Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: Անկեղծ ասած՝ ավելի առաջարկի տեսք ունի իմ խոսքը այստեղից, քան թե հայտարարության: Մեր առօրյան և օրակարգի հարցերը այնքան խճճված են, որ գուցե հնչեցրած տեսակետը և առաջարկը կարող է շատ այժմեական չթվալ, բայց, կարծում եմ, իմ գործընկերները՝ դուք բոլորդ, նաև քաղաքական ուժի ներկայացուցիչները, կողջունեն և կաջակցեն: Խոսքը վերաբերում է վերջերս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կողմից հնչեցված հայտարարության նկատմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր, կարելի է ասել, գործընկերների կողմից արձագանքներին: Եթե հիշում եք, դեռևս 2021 թվականի փետրվարից էր, երբ որ մենք առաջարկում էինք, իմ կողմից գոնե այս դահլիճում առաջարկ հնչեցվեց, միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման շարունակականությունը ապահովելու և բնականոն գործունեություն ծավալելու եկող խորհրդարանների միջև, որովհետև դրանից կախված են մի շարք քաղաքական հարցերի լուծումներ, այդ թվում նաև տարբեր երկրներում մեր խորհրդարանական, դիվանագիտության և խորհրդարանական բարեկամական խմբերի և շրջանակների հետ աշխատանքները: Ես կուզենայի, որպեսզի ճիշտ ընկալվի և ճիշտ ըմբռնում լինի Հայաստանի մեր գործընկերների մոտ, առանց իրենց վիրավորվելու, իսկ ես կարծում եմ, որ իրենք մեզ վիրավորում են համապատասխան արտահայտություններով, համապատասխան տեսակետներ ներկայացնելով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայտարարությունները շատ հաճախ կամ գրեթե միշտ լինում են միասնական ձևաչափով՝ խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական ուժերի ձևաչափով, իսկ սա մեր մեծագույն նվաճումներից մեկն է, որին, կարծում եմ, կարող են հետևել նաև Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները և այդ համախոհության մթնոլորտի դրսևորումը նաև դարձնել իրենց համար որպես մշակույթ: Եվ ուզում եմ Ազգային ժողովի նախագահին և իմ գործընկերներին առաջարկել առաջիկայում կազմակերպել առցանց հանդիպում, եթե հնարավոր լինի՝ միջխորհրդարանական հանձնաժողովների ձևաչափի մակարդակով, իսկ եթե ոչ՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խմբակցությունների ղեկավարների, Ազգային ժողովի նախագահի, մեր պարագայում տեղակալի, իսկ Հայաստանի Հանրապետությունում տեղակալների մակարդակով առցանց հանդիպում, փակ կամ բաց հանդիպում, էական չէ, և ընդհանրապես քննարկելու նմանատիպ հարցեր, որովհետև մենք ունենք քաղաքական պատասխանատվություն, մենք ունենք նաև համապատասխան քաղաքական կամք, նաև գիտակցում՝ մեր յուրաքանչյուր քայլի, խոսքի և գործողությունների համար: Եվ կարծում եմ՝ այս առաջարկը կողջունվի և մենք հետևողականություն կցուցաբերենք, պարոն Թովմասյան, որպեսզի որոշակի, այսպես ասած, ոչ թե կրակի վրա յուղ լցնելու, այլ կրակը մարելու համապատասխան քայլ ձեռնարկենք: Մեր մեկնած ձեռքը, կարծում եմ, Հայաստանի մեր գործընկերները կընդունեն և համապատասխան եզրակացություններ կանեն: Մենք կարող ենք, իհարկե, յուրաքանչյուրս առանձին-առանձին որպես պատգամավոր, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ տարբեր տեսակետներ ներկայացնել, բայց, կարծում եմ, մեր քաղաքական տեսակետը ավելի արդյունավետ կլինի և ավելի ճիշտ կլինի: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Իշխանյան:Հարգելի գործընկերներ, ավարտեցինք օրակարգի վերջին հարցի քննարկումը: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի աշխատանքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: