ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի նախաձեռնությունը և իր սատարման խոսքը ուղղել մասնակիցներին
20 մայիսի 2023

«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի՛ մասնակիցներ

Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։

Ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն իրականություն կարող է դառնալ միայն համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ։

Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը' անփոփոխ։

Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով՝ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։

Մենք երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և սատարում են Արցախի ապաշրջափակմանը և արցախահայության`իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությանը։

Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։

Աստված պահապան համայն հայությանը»։

 

ԼՈՒՐԵՐ