ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանը հերթական նիստն է գումարել
18 մայիսի 2023

 

Մայիսի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել Հանրապետության Նախագահին ուղղված հայտարարությամբ, որով առաջարկում է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և այդ կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին:« Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը  չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա  չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը  կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա  չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը  կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու», -ասել է Արթուր Թովմասյանը:

Հաջորդիվ Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցն էր: Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից թեկնածու էր առաջադրվել Մարսել  Պետրոսյանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով 20 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարսել Պետրոսյանն ընտրվել է Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ:

 «Համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նրա փոխանցմամբ՝ գլխադասային հանձնաժողովում  օրինագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած գրավոր և բանավոր առաջարկություններն ընդունվել են: Օրինագիծը ընդունվել է միաձայն առաջին ընթերցմամբ:

Այնուհետև խորհրդարանը ընդունել է որոշում ՝«Համաներման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման աշխատանքները շարունակել ժամը 17:45-ին:

Օրակարգի հաջորդ հարցը գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր,որը 28 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

««Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը:  «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները  օրենքի նախագծի քվեարկությանը չեն մասնակցելու:

Իսկ խորհրդարանը 23 կողմ ձայնով հավանություն է տվել  նախագծին:

Օրակարգով սահմանված պատգամավորական հայտարարություններ չեն հնչել:

Նիստի աշխատանքները  շարունակվել են օրվա երկրորդ կեսին՝ժամը  17:45-ին: Երկրորդ ընթերցման ներկայացված «Համաներման մասին» օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն:

 

 

 

ԼՈՒՐԵՐ