ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը ԱԺ հերթական նիստի ժամանակ
18 մայիսի 2023

 

«Սիրելի´  հայրենակիցներ

Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանին:

Դուք  գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ,որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:

Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ    առաջարկել ,այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:

Ինչու̉ , հարցեր մի տվեք:

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը  չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա  չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը  կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:

 

ԼՈՒՐԵՐ