Իշխանյան Դավիթ Ռուբենի
Իշխանյան Դավիթ Ռուբենի
Պաշտպանության, անվտանգության եվ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 27.12.1968
Կուսակցություն. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»
Խմբակցություն. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ Մարտունու շրջանի Աշան գյուղում:

1985թ. ավարտել է Աշանի միջնակարգ դպրոցը:

1992թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ «Պատմություն և իրավագիտություն» մասնագիտությամբ:

1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:

1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:

1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:

1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն

2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար:

1989թ-ից՝ ՀՅԴ կուսակցության անդամ

2007թ-ից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

2015-2020թթ՝ ԱԺ ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 24-Ա հրամանագիր 04.05.2012թ.) և «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):