Ընդունված է 2023 թվականի
ապրիլի 27-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ՝ Օրենք) տեքստում՝ բացառությամբ 7-րդ հոդվածի Հանրապետության օրենքի բառերից առաջ, 33-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 371-րդ հոդվածի Հանրապետության օրենքով բառերից առաջ, 42-րդ հոդվածի 10-րդ մասի և 49-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ մասերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «օրենքի», 371-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 10-րդ մասի «օրենքով» բառերից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «հեռակա ուսուցմամբ:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության այն մասնագիտու-թյունների գծով, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ։» նախադասությունը։
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում և 35-րդ հոդվածի 2-րդ մասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բառերը փոխարինել Քաղաքացիական բառով:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 7-րդ մասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով բառերը փոխարինել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի մայիսի 16
Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն