ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
04 մայիսի 2023

Մայիսի 4-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Օրակարգում «« Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վ.Առաքելյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության պատճառական կապերը, ինչպես նաև համապատասխանեցնել Օրենքի դրույթները գործող իրավական ակտերին:

Օրենքով սահմանված որոշ հաշմանդամության պատճառական կապերը  պրակտիկայում չեն կիրառվում, հաշվի առնելով այն, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինը, զինծառայության հետ կապված հաշմանդամության պատճառական կապը որոշելիս, ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ և իրավասու չէ փոփոխելու դրանում նշված հիմքը:

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին. այն դրական եզրակացությամբ կներկայացվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

ԼՈՒՐԵՐ