ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ
22 ապրիլի 2023

Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

Քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած  տարաբնույթ հարցեր:

Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել  կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող աշխատանքներին:

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմում է սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր խոցելի խմբերի անձանց համար: Այդ առումով առաջարկվել է նոր սոցիալական ծրագրերի մշակում:

ԼՈՒՐԵՐ