ԼՈՒՐԵՐ
Հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
19 ապրիլի 2023

 

Ապրիլի 19-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի փոփոխությամբ ակնկալվում է շուկայական գնահատման ոլորտի ընդլայնում, կայացում և գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամ արդյունավետ վերահսկողության իրականացում, շուկայի մասնակիցների ու հանրության վստահության բարձրացում, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալների և որակի ապահովում: Օրինագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև շարժական գույքի գնահատման գործընթացը:

Հիմնական զեկուցող Արցախի Հանրապետության  կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի խոսքով՝ քննարկում է կազմակերպվել նաև գնահատողների հետ:

Առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

Ամփոփելով նիստը՝ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը հայտարարեց, որ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

 

ԼՈՒՐԵՐ