ԼՈՒՐԵՐ
Շուշիի մանուկները Արցախի Հանրապետության խորհրդարանում են
14 ապրիլի 2023

 

Ապրիլի 14-ին խորհրդարանի կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները:

 Նարինե Ավանեսյանի ղեկավարությամբ նրանք հանդես են եկել գեղարվեստական փոքրիկ ծրագրով՝ երգ ու երաժշտությամբ  տոն պարգևելով ներկաներին:

Նույն ծրագրով Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախադպրոցական խմբի  սաները հանդես են եկել զոհված զինծառայողների ծնողների, Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի կին անդամների առջև: Դասվար Նարինե Ավանեսյանի խոսքով միջոցառման նպատակը կանանց ու մայրերին հոգսաշատ առօրյայից փոքր-ինչ կտրելն է, նրանց տոն պարգևելը:

ԱԺ աշխատակազմի անունից երեխաներին ու դասվարին շնորհակալական խոսք է ուղղել Արև Իսրայելյանը: Երեխաները կանանց դաշտային ծաղիկներ ու բացիկներ են նվիրել, իրենք էլ քաղցրավենիք են ստացել:

ԼՈՒՐԵՐ