Արցախի Հանրապետության խորհրդարանում ամփոփվել են ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման աշխատանքները
31 մարտի 2023
31 մարտի 2023
Մարտի 31-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ամփոփվել են ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման աշխատանքները:
Երկշաբաթյա փորձուսուցման ընթացքում ուսանողները հանդիպումներ են ունեցել ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ներկայացուցիչների հետ, մասնակցել հանձնաժողովային և հերթական նիստերի աշխատանքներին:
Փորձագիտական ծառայությունում ուսանողները ծանոթացել են օրենսդրական նախաձեռնությունների և օրենքների ընդունման ընթացքին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ, փորձուսուցման ղեկավար Ռիտա Օսիպյանը մասնագիտական պրակտիկ դասընթացներ է վարել ապագա թարգմանիչների հետ: