ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
22 մարտի 2023

 

Մարտի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել է Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը:

Առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված  Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծն է:

Օրակարգում ներառված են նաև Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության մասին հարցը, ««Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 23-ին ՝ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:

ԼՈՒՐԵՐ