ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել
17 մարտի 2023

 

Մարտի 17-ին ԱՀ խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարայնը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը:

ԼՈՒՐԵՐ